Ամբրա Անջոլինի
![]() իտալերեն՝ Ambra Angiolini | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 22, 1977[1][2] (45 տարեկան) |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կատակերգու, երգչուհի, հեռուստահաղորդավարուհի, կինոդերասանուհի և ռադիոհաղորդավար |
Ամուսին(ներ) | Francesco Renga? |
Համատեղ ապրող(ներ) | Մասսիմիլիանո Ալլեգրի[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
Ամբրա Անջոլինի (իտալերեն՝ Ambra Angiolini, ապրիլի 22, 1977[1][2], Հռոմ, Իտալիա), իտալացի դերասանուհի, հեռուստահաղորդավար, երգչուհի։ «Դավիդ դի Դոնաթելլո» և «Արծաթե ժապավեն» կինոմրցանակների դափնեկիր։
Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Անջոլինին ծնվել է Հռոմում։ Ընտանիքի երրորդ զավակն էր։ Նրա հայրը սննդամթերքի խանութի սեփականատեր էր, իսկ մայրն աշխատում էր որպես հաշվապահ։ Տասնհինգ տարեկան հասակում Ամբրան, որը զբաղվում էր պարերով, 15 հազար մասնակիցների հետ մրցելով՝ հայտնվում է «Bulli e pupe»[4] երաժշտական շոուում։ Որոշ ժամանակ անց պրոդյուսեր Ջանի Բոնկոմպանին նրան հաղորդավարուհի է դարձնում «Non è la RAI» («Սա RAI-ն չէ») ժամանցային հաղորդման համար։ Այս հաղորդումը մեծ ճանաչում ստացավ երիտասարդ հանդիսատեսի շարքերում[5]։
Ամբրա Անջոլինին զբաղվում է նաև երաժշտությամբ։ Իր առաջին սոլո ալբոմը՝ «T’appartengo» անվանումով, թողարկվել է 1994 թվականին։
1990-ական թվականների երկրորդ կեսին և 2000-ական թվականների առաջին կեսին Անջոլինին շարունակում է աշխատել հեռուստատեսությունում՝ վարելով «Generazione X» թոք շոուն. ճեպազրույցներ էր վերցնում հայտնի մարդկանցից։ 1997 թվականին հարցազրույց է վերցրել Դարիո Ֆոյից[6]։ Հեռուստատեսությանը զուգընթաց Անջոլինին շարունակել է զբաղվել երաժշտությամբ՝ թողարկելով երաժշտական նոր ալբոմներ։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- T'appartengo / Te pertenezco (1994)
- Angiolini / Angelitos (1996)
- Ritmo vitale / Ritmos vitales (1997)
- InCanto (1999)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ https://www.leggo.it/gossip/news/ambra_angiolini_bulimia_figlia_22_settembre_2018-3990590.html
- ↑ Dalla Palma, Maurizio. (2005-03-26)։ «…Ambra, una donna che esce dall’ombra» (իտալերեն)։ Donna Moderna։ Վերցված է 2016-05-18
- ↑ «Ambra Angiolini» (իտալերեն)։ Carnage News։ 2013-11-18։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-25-ին։ Վերցված է 2016-05-18
- ↑ Cacciarini, Sara. (2014-03-20)։ «La telefonata che tutti vorrebbero ricevere» (իտալերեն)։ Stoccolma a Roma։ Վերցված է 2016-05-18
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ամբրա Անջոլինի կատեգորիայում։ |