«Պորտալ:Իրան/Ներածություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «ձախից|200px '''Իրան''' (պարս․՝ ایران‎ Irān), նաև հայտնի որպես '''Պ...»:
Պիտակ՝ 2017 source edit
(Տարբերություն չկա)

20:28, 25 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Իրան (պարս․՝ ایران‎ Irān), նաև հայտնի որպես Պարսկաստան, պաշտոնապես Իրանի Իսլամական Հանրապետություն (պարս․՝ جمهوری اسلامی ایران‎‎), ինքնիշխան պետություն Արևմտյան Ասիայում: Ավելի քան 81 միլիոն բնակչությամբ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին (Իրաքյան Քուրդիստան): Երկիրը գտնվում է Եվրասիայի և Արևմտյան Ասիայի կենտրոնում, իսկ Հորմուզի նեղուցը երկրին տալիս է աշխարհաքաղաքական մեծ կարևորություն: Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: