«Սուրբ Անտոնիոս Պադուացու եկեղեցի»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ Կատեգորիայի տեղափոխում: Կատեգորիա:Ստամբուլի ճարտարապետություն → Կատեգորիա:Ստամբուլի շենքեր և կառույցներ |
||
Տող 89. | Տող 89. | ||
[[Կատեգորիա:Կաթոլիկ եկեղեցի]] |
[[Կատեգորիա:Կաթոլիկ եկեղեցի]] |
||
[[Կատեգորիա:Ստամբուլի |
[[Կատեգորիա:Ստամբուլի շենքեր և կառույցներ]] |
||
[[Կատեգորիա:Թուրքիայի եկեղեցիներ]] |
[[Կատեգորիա:Թուրքիայի եկեղեցիներ]] |
||
[[Կատեգորիա:Բեյօղլու]] |
[[Կատեգորիա:Բեյօղլու]] |
13:02, 10 Օգոստոսի 2020-ի տարբերակ
Սուրբ Անտոնիոս Պադուացու եկեղեցի St. Antuan Katolik Kilisesi | |
---|---|
Եկեղեցու տեսքը | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Թուրքիա |
Տեղագրություն | Ստամբուլ, Թուրքիա |
Հասցե | İstiklal Caddesi, Beyoğlu - ISTANBUL |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Apostolic Vicariate of Istanbul? |
Հիմնական ամսաթվերը | 1906 |
Ներկա վիճակ | գործող |
Նվիրված | Անտոնի Պադուացի |
Անվանված | Անտոնի Պադուացի |
Ճարտարապետ | Ջուլիո Մոնջերի |
Ճարտարապետական ոճ | Վենետիկյան |
Կառուցման սկիզբ | 1906 թվականի օգոստոսի 23 |
Կառուցման ավարտ | 1912 թիվ, փետրվարի 15 |
Հիմնադրված | 1906 |
Շինանյութ | աղյուս |
St. Anthony of Padua Church in Istanbul Վիքիպահեստում | |
sentantuan.com |
Սուրբ Անտոնիոս Պադուացու եկեղեցի, կաթոլիկ բազիլկա քաղաք Ստամբուլում, Թուրքիա։ Գտնվում է քաղաքի եվրոպական մասում, Բեյօղլի թաղամասում, Իստիկլալ փողոցի 171 հասցեում։
Հիմնադրում
Ֆրանցիսկյան միաբանության վանականները Ստամբուլում հայտնվել են դեռևս XIII դարում։ Առաջին եկեղեցին, որը նվիրված էր սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցուն՝ միաբանության հիմնադրին, կառուցվել է Գալաթայում 1230 թվականին։ Սուրբ Ֆրանցիսկի եկեղեցին այն սակավաթիվ քարաշեն շինություններից էր, որը դիմակայեց 1696 թվականի հրդեհին։ Սակայն, հրդեհից հետո, սուլթան Մուստաֆա II-ի հրամանով այն վերցվեց ֆրանցիսկներից և վերածվեց մզկիթի։ 1724 թվականին իտալական համայնքը կառուցեց նոր եկեղեցի՝ նվիրված Սուրբ Անտոնիոս Պադուացուն։ Այդ եկեղեցին կանգուն մնաց 180 տարի։ 1904 թվականին այն քանդում են՝ հիմնավորումով որ խանգարում է տրամվայի ռելսերի անցկացմանը։ Թուրքական կառավարությունը ոչ հեռու հատկացնում է հողատարածք։ Արդյունքում 1906 թվականի օգոստոսի 23-ին դրվում է նորակառույց եկեղեցու առաջին քարը։
Եկեղեցին վենետիկյան նեոկլասիցիզմի ոճով էր, որի նախագծի հեղինակն էր իտալացի ճարտարապետ Ջուլիո Մոնջերին։ Եկեղեցու շինարարությունն ավարտվեց 1912 թվականի փետրվարի 15-ին[1]: Միաժամանակ եկեղեցուն կից կառուցվեցին նաև երկու հինգհարկանի շինություններ՝ եկեղեցու ոճին հարիր։ Այդ իսկ պատճառով եկեղեցին հայտնվեց մեծ բակի ներսում։ Իստիկլալ փողոցից դեպի եկեղեցու գնալու համար պետք է անցնել գեղեցիկ սլաքաձև կամարակապի տակով։
1932 թվականին Հռոմի պապ Պիոս XI եկեղեցուն տվեց փոքր բազիլիկայի աստիճան։ Այն Ստամբուլի ամենամեծ կաթոլիկ եկեղեցին է[2]: Այդ նույն տարում եկեղեցում առաջին անգամ քարոզեց Անջելո Ջուզեպպե Ռոնկալլին, ապագա Հռոմի պապ Հովհաննես XXIII-ը։ Նա Պապի անունից ծառայեց այստեղ 10 տարի։ Եկեղեցու մոտ տեղադրված է Հովհաննես XXIII Պապի արձանը[3]:
Կառուցվածք
Ուղղանկյուն շինությունն ունի հետևյալ չափերը՝ 20 х 50 մետր։ Այն կառուցված է կերամիկական կարմիր աղյուսից։ Եկեղեցու ճակատին ոչ մեծ աշտարակներ են և երեք մեծ վարդակերպ պատուհաններ՝ ապակենախշերով։ Ճակատամուտքը զարդարված է խճանկարով։ Եկեղեցու ներսի ինտերիերում ուշադրության է արժանի առաստաղը, որտեղ որմնանկարներ են՝ աստվածաշնչյան տեսարաններով։ Պատերը զարդարված են խճանկարային որմնասալիկներով։
Պատկերասրահ
-
Կամարակապ մուտքը
-
Իստիկլալ փողոցն ու եկեղեցին
-
Եկեղեցուն կից շենքերը
-
Կցակառույցներ
-
Եկեղեցու մանրակերտը
-
Հովհաննես XXIII Պապի արձանը
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Անտոնիոս Պադուացու եկեղեցի կատեգորիայում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Անտոնիոս Պադուացու եկեղեցի» հոդվածին։ |