«Լյուբոմիր Կաբակչիև»–ի խմբագրումների տարբերություն
չ →Արտաքին հղումներ: մանր-մունր, փոխարինվեց: [[Կատեգորիա: → [[:Կատեգորիա: (13) |
չ Ֆայլը տեղափոխվել է |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ Թատերական գործիչ |
{{Տեղեկաքարտ Թատերական գործիչ |
||
| Պատկեր = |
| Պատկեր = Մասնակից։Gevorg Ghazaryan-Լյուբոմիր Կաբակչիև.jpg |
||
}} |
}} |
||
'''Լյուբոմիր Պետկով Կաբակչիև''' ({{lang-bg|Любомир Петков Кабакчиев}}, {{ԱԾ}}), [[թատրոն]]ի, [[կինո]]յի և [[Հեռուստատեսություն|հեռուստատեսության]] [[դերասան]], [[ռեժիսոր]], թատերական, հասարակական և քաղաքական գործիչ: Բուլղարիայի վաստակավոր դերասան (1963): Բուլղարիայի ժողովրդական դերասան (1970), [[Սոցիալիստական աշխատանքի հերոս]] (1975): [[Դիմիտրովյան մրցանակ]]ի դափնեկիր: |
'''Լյուբոմիր Պետկով Կաբակչիև''' ({{lang-bg|Любомир Петков Кабакчиев}}, {{ԱԾ}}), [[թատրոն]]ի, [[կինո]]յի և [[Հեռուստատեսություն|հեռուստատեսության]] [[դերասան]], [[ռեժիսոր]], թատերական, հասարակական և քաղաքական գործիչ: Բուլղարիայի վաստակավոր դերասան (1963): Բուլղարիայի ժողովրդական դերասան (1970), [[Սոցիալիստական աշխատանքի հերոս]] (1975): [[Դիմիտրովյան մրցանակ]]ի դափնեկիր: |
10:14, 31 Հուլիսի 2020-ի տարբերակ
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1925 |
---|---|
Ծննդավայր | Կազանլիկ, Ստարա Զագորայի մարզ, Բուլղարիա |
Մահացել է | օգոստոսի 11, 1986 (60 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Մասնագիտություն | դերասան և քաղաքական գործիչ |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Կրթություն | Սոֆիայի համալսարան |
Պարգևներ | |
IMDb | ID 0434010 |
Լյուբոմիր Պետկով Կաբակչիև (բուլղար․՝ Любомир Петков Кабакчиев, դեկտեմբերի 1, 1925, Կազանլիկ, Ստարա Զագորայի մարզ, Բուլղարիա - օգոստոսի 11, 1986, Սոֆիա, Բուլղարիա), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասան, ռեժիսոր, թատերական, հասարակական և քաղաքական գործիչ: Բուլղարիայի վաստակավոր դերասան (1963): Բուլղարիայի ժողովրդական դերասան (1970), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1975): Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր:
Կենսագրություն
Լյուբոմիր Կաբակչիևը ծնվել է 1925 թվականի դեկտեմբերի 1-ին Կազանլիկում, Բուլղարիայի թագավորություն: Իր թատերական կարիերան սկսել է Կազանլիկի «Կայծ» ազգային հասարակական կենտրոնի սիրողական բեմում: 1946-1950 թվականներին իրավունք է սովորել Սոֆիայի համալսարանում: 1949-1953 թվականներին ուսումը շարունակել է Թատրոնի և կինոարվեստի ազգային ակադեմիայում:
1953-1986 թվականներին եղել է Իվան Վազովի անվան ազգային թատրոնի դերասան: 1951 թվականից նկարահանվել է կինոյում:
1960-1986 թվականներին դերասանական վարպետություն է դասավանդել Թատրոնի և կինոարվեստի ազգային ակադեմիայում, օգնական (1960), դոցենտ, պրոֆեսոր (1985):
1970-1986 թվականներին Բուլղարիայի դերասանների միության նախագահ:
1971-1981 թվականներին եղել է Բուլղարիայի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամի թեկնածու, 1981-1986 թվականներին՝ Բուլղարիայի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ: Բուլղարիայի ազգային ժողովի պատգամավոր (1986)[1]: Միջազգային թատերական ինստիտուտի անդամ:
Լյուբոմիր Կաբակչիևը մահացել է 1986 թվականի օգոստոսի 11-ին Սոֆիայում՝ 60 տարեկան հասակում:
Մրցանակներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոս (1975),
- «Կյուրեղ և Մեթոդիոս» շքանշան (1963),
- Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության 1-ին աստիճանի շքանշան (1975),
- Բուլղարիայի վաստակավոր դերասան (1963),
- Բուլղարիայի ժողովրդական դերասան (1970),
- Դիմիտրովյան մրցանակ,
- Ստարա Զագորայի պատվավոր քաղաքացի (1969)[2]:
Հիշատակ
Ծանոթագրություններ
- ↑ Народни представители в девето народно събрание на Народна република България, Изд. Наука и изкуство, 1987, с. 284
- ↑ «Почетни граждани на Стара Загора». Община Стара Загора. Վերցված է 2020-07-19-ին.
- ↑ «Театър "Любомир Кабакчиев", гр. Казанлък». www.teatarkazanlak.com. Վերցված է 2020-07-19-ին.
Արտաքին հղումներ
- Още са в спомените ми: Благочестивият актьор Любомир Кабакчиев(բուլղ.)
- Լյուբոմիր Կաբակչիև (անգլ.) Internet Movie Database կայքում
- [1]
|
Կատեգորիա:Բուլղարացի դերասաններ
Կատեգորիա:Բուլղարացի ռեժիսորներ
Կատեգորիա:Բուլղարացի մանկավարժներ
Կատեգորիա:Սոֆիայի համալսարանի շրջանավարտներ
Կատեգորիա:Բուլղարացի հասարակական գործիչներ
Կատեգորիա:Բուլղարիայի խորհրդարանների պատգամավորներ
Կատեգորիա:Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
Կատեգորիա:«Կյուրեղ և Մեթոդիոս» շքանշանի ասպետներ
Կատեգորիա:Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
Կատեգորիա:Ստարա Զագորայի պատվավոր քաղաքացիներ
Կատեգորիա:Բուլղարիայի ժողովրդական դերասաններ
Կատեգորիա:Բուլղարիայի վաստակավոր դերասաններ
Կատեգորիա:Դիմիտրովյան մրցանակի դափնեկիրներ