Լյուբոմիր Կաբակչիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Լյուբոմիր Կաբակչիև
390px-Կաբակչիև Լ.jpg
Ծնվել էդեկտեմբերի 1, 1925(1925-12-01)
ԾննդավայրԿազանլիկ, Ստարա Զագորայի մարզ, Բուլղարիա
Մահացել էօգոստոսի 11, 1986(1986-08-11) (60 տարեկանում)
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա
Մասնագիտությունդերասան և քաղաքական գործիչ
ՔաղաքացիությունFlag of Bulgaria.svg Բուլղարիա
ԿրթությունՍոֆիայի համալսարան
IMDbID 0434010

Լյուբոմիր Պետկով Կաբակչիև (բուլղար․՝ Любомир Петков Кабакчиев, դեկտեմբերի 1, 1925(1925-12-01), Կազանլիկ, Ստարա Զագորայի մարզ, Բուլղարիա - օգոստոսի 11, 1986(1986-08-11), Սոֆիա, Բուլղարիա), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասան, ռեժիսոր, թատերական, հասարակական և քաղաքական գործիչ: Բուլղարիայի վաստակավոր դերասան (1963): Բուլղարիայի ժողովրդական դերասան (1970), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1975): Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուբոմիր Կաբակչիևը ծնվել է 1925 թվականի դեկտեմբերի 1-ին Կազանլիկում, Բուլղարիայի թագավորություն: Իր թատերական կարիերան սկսել է Կազանլիկի «Կայծ» ազգային հասարակական կենտրոնի սիրողական բեմում: 1946-1950 թվականներին իրավունք է սովորել Սոֆիայի համալսարանում: 1949-1953 թվականներին ուսումը շարունակել է Թատրոնի և կինոարվեստի ազգային ակադեմիայում:

1953-1986 թվականներին եղել է Իվան Վազովի անվան ազգային թատրոնի դերասան: 1951 թվականից նկարահանվել է կինոյում:

1960-1986 թվականներին դերասանական վարպետություն է դասավանդել Թատրոնի և կինոարվեստի ազգային ակադեմիայում, օգնական (1960), դոցենտ, պրոֆեսոր (1985):

1970-1986 թվականներին Բուլղարիայի դերասանների միության նախագահ:

1971-1981 թվականներին եղել է Բուլղարիայի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամի թեկնածու, 1981-1986 թվականներին՝ Բուլղարիայի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ: Բուլղարիայի ազգային ժողովի պատգամավոր (1986)[1]: Միջազգային թատերական ինստիտուտի անդամ:

Լյուբոմիր Կաբակչիևը մահացել է 1986 թվականի օգոստոսի 11-ին Սոֆիայում՝ 60 տարեկան հասակում:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լյուբոմիր Կաբակչիևի անունը կրում է Կազանլիկի թատրոնը և նրա փողոցները:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Народни представители в девето народно събрание на Народна република България, Изд. Наука и изкуство, 1987, с. 284
  2. Почетни граждани на Стара Загора

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]