«Սեն Սավեն սյուր Գարտամպ աբբայություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 64. Տող 64.


== Եկեղեցի ==
== Եկեղեցի ==
[[Պատկեր:Saint-Savin nef.jpg|thumb|200px|Կենտրոնական [[Նավ (ճարտարապետություն)|նավ]]]]
Եկեղեցին ունի [[լատինական խաչ]]ի տեսք, ինչը սովորական է [[ռոմանական ոճ]]ի եկեղեցիների համար: Խորանի հատվածն ուղղված է արևելքին: Եկեղեցին ունի մոտ 76 մ երկարություն, զանգակատան բարձրությունը 77 մ է, [[տրանսեպտ]]ի երկարությունը՝ 31 մ: Տրանսեպտի հարավային թևը կարճ է հյուսիսայինից, քանի որ այն հենվում է մենաստանի շենքին: Կենտրոնական [[Նավ (ճարտարապետություն)|նավի]] երկարությունը 42 մ է, լայնությունը՝ 17 մ, բարձրությունը՝ ևս 17 մ: Կենտրոնական նավն առանձնացված է 15 մ բարձրությամբ սյուներով, որոնք բարձրանում են մինչև կամար: Կենտրոնական նավի արևելյան վեց {{comment|տրավեները|ձեղունի ուղղանկյունաձև հատված}} ծածկված են հարթ գերաններով, իսկ արևմտյան երեք տրավենները մասնատված են կամարներով:

Սյուները նրակազարդված են պաստելային գույներով, ինչը ներդաշնակ է ինտերիերին: Կողմնային նավերը՝ խաչաձև գերաններով, իրենց լայնությամբ չեն զիջում կենտրոնականին և նրան գրեթե հավասար են իրենց բարձրությամբ: Կենտրոնական նավը գրեթե ամբողջությամբ պատկերազարդված է և հենվում է պատերի կիսասյուներին: Եկեղեցու կենտրոնական նավն ուղղակիորեն լուսավորված չէ. լույսն ընկնում է միայն կողմնային պատուհաններից, սակայն նրանց լավ դասավորվածությունը ապահովում է լիարժեք լուսավորություն:

Տրանսեպտի և կենտրոնական նավի հատման կետում կան զանգվածեղ չորս սյուներ, որոնք պահում են կամարը, որոնց վրա քառակուսի աշտարակն է: Այդ սյուներին են հարում դեամբուլատորի ծայրերը, իսկ կից կառուցված են տարբեր չափերի շրջանաձև հինգ կապելլաներ: Եկեղեցին ունի երկու [[կրիպտե]], որոնցից մեկն աբսիդի տակ է, մյուսը՝ դեամբուլատորի:

Զանգակատունը գտնվում է մուտքից կենտրոն ուղղությամբ, ունի սանդղային 9 թռիչք:


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}

== Արտաքին հղումներ ==
* [http://www.art-roman.net/stsavin/stsavin.htm Աբբայության մասին տեղեկություն ''Art Roman'' կայքում {{ref-fr}}]
* [http://pilgrcath.narod.ru/ Արևմտյան Եվրոպայի՝ ռոմանական ոճի ուխտատեղիներ]


{{ՎՊԵ}}
{{ՎՊԵ}}

10:33, 9 Հուլիսի 2020-ի տարբերակ

աբբայություն
Սեն Սավեն սյուր Գարտամպ աբբայություն
ֆր.՝ Saint-Savin-sur-Gartempe
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԹեմՊուատիեի արքեպիսկոպոսություն 
Հիմնադրման թվական11-րդ դար
Շինարարության սկիզբ11-րդ դար
🌐abbaye-saint-savin.fr
Քարտեզ
Քարտեզ

Սեն Սավեն սյուր Գարտամպ աբբայություն (ֆր.՝ Saint-Savin-sur-Gartempe), բենեդիկտյան աբբայություն Ֆրանսիայում: Ճանաչում է ձեռք բերել 11-13-րդ դարերի իր ինքնատիպ և լավ պահպանված ֆրեսկոներով: Հայտնի է որպես «Ռոմանական Սիքստինյան կապելլա»[1]: Սեն Սավեն սյուր Գարտամպի ֆրեսկոները ռոմանական որմնանկարների ամենամեծ և ամենաբնորոշ համալիրն են Ֆրանսիայում[2]: Աբբայությունն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում:

Սեն Սավեն սյուր Գարտամպը գտնվում է ժամանակակից Վյեն դեպարտամենտի տարածքում՝ Սեն Սավեն քաղաքում (Պուատիեից 25 կմ արևելք)՝ Գարտամպ գետի ափին:

Պատմություն

Աբբայության արևելյան կողմ
Տեսքը վերևից

Համաձայն տեղի եկեղեոցական ավանդության՝ 5-րդ դարում Մակեդոնիայից Գարտամպ գետի մերձակայքում գտնվող Սավեն և Կիպրիան են եկել երկու եղբայր՝ խուսափելով քրիստոնյաների նկատմամբ հալածանքներից: Այստեղ նրանք նահատակվել են և շրջանում ընդունվել որպես սրբեր:

Երբ 9-րդ դարում հայտնաբերվել են նահատակների մասունքները, նրանց գերեզմանի վրա Կառլոս Մեծի հրամանով աբբայություն է հիմնվել, որը ստացել է սուրբ Սավենի անունը: Եկեղեցու հիմնադրման ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ, քանի որ աբբայության գրադարանի պատմական փաստաթղթերի մեծ մասը ոչնչացել է կրոնական պատերազմների շրջանում: 9-րդ դարում կառուցվել է եկեղեցական առաջին համալիրը՝ կարոլինգյան ոճով:

1010 թվականին Պուատուի և Ակվիտանիայի կոմսուհի Օմոդը առատ նվիրաբերություն է կատարել աբբայությանը, ինչը թույլ է տվել սկսելու ժամանակակից տաճարի շինարարությունը: Տաճարի կառուցումը շարունակվել է 1040-1090 թվականներին Օդոնի և Ժերվեի աբբաների ղեկավարությամբ: 13-րդ դարում Թուլուզի կոմս Ալֆոնս դե Պուատիեն՝ Լուի IX Սուրբի եղբայրը, մեծ գումար է հատկացրել աբբայության ընդարձակման և նոր շինությունների կառուցման համար: 15-րդ դարում կառուցվել է զանգակատունը:

Հարյուրամյա պատերազմի ժամանակ աբբայությունը մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել, սակայն նրան վնաս են բերել 15-րդ դարի կրոնական պատերազմները Ֆրանսիայում. 1562 և 1568 թվականներին աբբայությանը վնաս են հասցրել հուգենոտները: Տաճարը վնասմանը նպաստել են նաև Սեն Սավենի՝ 16-րդ դարավերջի և 17-րդ դարասկզբի աբբաները, որոնցից շատերն ավելի շատ մտահոգվել են եկամուտներով, ոչ թե շինությունների պահպանմամբ: 1600 թվականին աբբաներից մեկի ցուցումով քանդվել է 12-13-րդ դարի շինությունների մի մասը և վաճառվել դրանց շինանյութ հանդիսացած քարը:

1640 թվականին Լյուդովիկոս 13-րդի հրամանով հեռացվել է աբբայության հերթական անարժան ղեկավարը, և Սեն Սավենում հաստատվել են Նույանե վանքի մի խումբ հոգևորականներ: Այս հանգամանքը վերջ է տվել աբբայության անկմանը: 1640-1692 թվականներին վանքը վերակառուցվել է. Սուրբ Մավրի միաբանության հոգևորականները մեծ ներդրում են ունեցել Սեն Սավենի ֆրեսկոների պահպանման գործում: Միևնույն ժամանակ նրանք հին խորանները փոխարինել են նորերով: Այս նույն ժամանակաշրջանում քանդված շինությունների տեղում կառուցվել են առանձին շինություններ:

Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակաշրջանում Սեն Սավենը, ինչպես երկրի այլ վանքեր, փակվել է: Աբբայության բնակելի տարածքները օգտագործվել են մասնավոր անձանց կողմից, իսկ կլուատրը վերածվել է հեղափոխականների տոնակատարության վայրի: Աբբայության եկեղեցին դարձել է սովորական ծխական եկեղեցի:

19-րդ դարի կեսերին գիտակցվել է Սեն Սավենի ֆրեսկոների նշանակությունը. դրանք արդեն այդ ժամանակ մասամբ սկսել էին քանդվել: Դրանց պահպանման գործում անգնահատելի դերակատարություն է ունեցել Պրոսպեր Մերիմեն, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Ֆրանսիայի պատմական հուշարձանների գլխավոր վարիչի պաշտոնը: Նրա ցուցումով 1836 թվականին ձեռնարկվել են հուշարձանի փրկությանն ուղղված շտապ միջոցառումներ: 1840 թվականին եկեղեցին փակվել է, խնամքով վերականգնվել են ֆրեսկոները, և կատարվել են մի շարք աշխատանքներ՝ ուղղված դրանց պահպանմանը: 1849 թվականին աշխատանքներն ավարտվել են, իսկ ֆրեսկոները՝ փրկվել: Վերականգնվել է նաև տաճարի զանգակատունը:

20-րդ դարի 60-ական թվականներին եկեղեցում կատարվել են վերականգնողական լրացուցիչ աշխատանքներ: 1893 թվականին Սեն Սավեն սյուր Գարտամպ աբբայությունն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: 1990 թվականին աբբայության շինություններում տեղակայվել է «Որմնանկարչության միջազգային կենտրոնը»:

Եկեղեցի

Կենտրոնական նավ

Եկեղեցին ունի լատինական խաչի տեսք, ինչը սովորական է ռոմանական ոճի եկեղեցիների համար: Խորանի հատվածն ուղղված է արևելքին: Եկեղեցին ունի մոտ 76 մ երկարություն, զանգակատան բարձրությունը 77 մ է, տրանսեպտի երկարությունը՝ 31 մ: Տրանսեպտի հարավային թևը կարճ է հյուսիսայինից, քանի որ այն հենվում է մենաստանի շենքին: Կենտրոնական նավի երկարությունը 42 մ է, լայնությունը՝ 17 մ, բարձրությունը՝ ևս 17 մ: Կենտրոնական նավն առանձնացված է 15 մ բարձրությամբ սյուներով, որոնք բարձրանում են մինչև կամար: Կենտրոնական նավի արևելյան վեց տրավեները ծածկված են հարթ գերաններով, իսկ արևմտյան երեք տրավենները մասնատված են կամարներով:

Սյուները նրակազարդված են պաստելային գույներով, ինչը ներդաշնակ է ինտերիերին: Կողմնային նավերը՝ խաչաձև գերաններով, իրենց լայնությամբ չեն զիջում կենտրոնականին և նրան գրեթե հավասար են իրենց բարձրությամբ: Կենտրոնական նավը գրեթե ամբողջությամբ պատկերազարդված է և հենվում է պատերի կիսասյուներին: Եկեղեցու կենտրոնական նավն ուղղակիորեն լուսավորված չէ. լույսն ընկնում է միայն կողմնային պատուհաններից, սակայն նրանց լավ դասավորվածությունը ապահովում է լիարժեք լուսավորություն:

Տրանսեպտի և կենտրոնական նավի հատման կետում կան զանգվածեղ չորս սյուներ, որոնք պահում են կամարը, որոնց վրա քառակուսի աշտարակն է: Այդ սյուներին են հարում դեամբուլատորի ծայրերը, իսկ կից կառուցված են տարբեր չափերի շրջանաձև հինգ կապելլաներ: Եկեղեցին ունի երկու կրիպտե, որոնցից մեկն աբսիդի տակ է, մյուսը՝ դեամբուլատորի:

Զանգակատունը գտնվում է մուտքից կենտրոն ուղղությամբ, ունի սանդղային 9 թռիչք:

Ծանոթագրություններ

  1. «Список Всемирного наследия ЮНЕСКО». Արխիվացված է օրիգինալից 2009-10-16-ին. Վերցված է 2009-09-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Российский общеобразовательный портал(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեն Սավեն սյուր Գարտամպ աբբայություն» հոդվածին։