«Եկեղեցի (շինություն)»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: ru:Собор (храм) |
||
Տող 9. | Տող 9. | ||
{{ՀՍՀ}} |
{{ՀՍՀ}} |
||
[[Կատեգորիա:Շենքերի և շինությունների տեսակներ]] |
[[Կատեգորիա:Շենքերի և շինությունների տեսակներ]] |
||
[[af:Katedraal]] |
[[af:Katedraal]] |
||
[[an:Seu (edificio)]] |
[[an:Seu (edificio)]] |
||
Տող 57. | Տող 58. | ||
[[pt:Catedral]] |
[[pt:Catedral]] |
||
[[qu:Kathidral]] |
[[qu:Kathidral]] |
||
[[ru:Собор (храм)]] |
|||
[[scn:Cattidrali]] |
[[scn:Cattidrali]] |
||
[[sh:Katedrala]] |
[[sh:Katedrala]] |
18:10, 30 Մարտի 2012-ի տարբերակ
Եկեղեցի քրիստոնեական դավանանքի պաշտամունքային շենքը, ուր կատարվում է քրիստոնյաների կրոնական ծիսակատարությունը` ժամասացությունը: Այդ նպատակով եկեղեցական աոաջին շենքերը կառուցվել են 4–րդ դարում, քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած Արևելքի երկրներում (Ասորիք, Հայաստան, Բյուզանդիա): 4 – 6-րդ դարերում եկեղեցի ասելով հասկացվել է աղոթարան, ժողովարան, վկայարան, կաթողիկե, վանք: Եկեղեցի անվանվող, բայց գործածական տարբեր նշանակություն ունեցող հիշյալ կառույցները տարբերվում են իրենց չափերով, ծավալային լուծումով և այլ հատկանիշներով: Պատմական տարբեր ժամանակաշրջաններում, դավանական հոսանքների ներգործմամբ փոփոխվել է եկեղեցու ծիսակատարությունը` փոփոխելով նաև նրա հատակագծային լուծումը և ճարտարապետական կերպարը, ըստ գաղափարական և գեղարվեստական ըմբռնումների. օրինակ, ասորիքյան բազիլիկ, բյուգանդական և հայկական գմբեթավոր, ռոմանական, գոթական և Վերածննդի շրջանի եկեղեցիները: Բոլոր ժամանակների եկեղեցական շենքի պարտադիր տարրերն են աղոթասրահը, ավագ խորանը` բեմի և դասի մասով: Տարբեր եկեղեցիներ ունեցել են նաև իրենց ինքնատիպ այլ տարրեր` նախասրահ (նարտեքս), վերնահարկ (խորոսներ, էմպորաներ), պրեսբիտերիում, կապելլաների պսակ: 4-ից—5–րդ դարերում հայկական եկեղեցիները բազիլիկ և դահլիճ տիպի են, ավագ խորանին կից մեկ կամ երկու սենյակներով, սյունասրահներով (Քասախ, Թանահատ, Երերույք և այլն): Պահպանվել են նաև գմբեթավոր եկեղեցիներ: 6-ից 7-րդ դարերում հայկական եկեղեցիները բացառապես գմբեթավոր են և իրենց հետաքրքրական բազմազան լուծումներով քրիստոնյա աշխարհի ճարտ. մեջ եզակի արժեքներ են: 10-ից 13-րդ դարերում իշխող դարձան գմբեթավոր դահլիճ և ներսից խաչաձև (չորս ավանդատներով) գմբեթավոր տիպերը, եկեղեցուն արևմուտքից կցվում էր հայկական ճսւրտարապետության համար խիստ ինքնատիպ գավիթն ու ժամատունը:
-
Եղիպատրուշի եկեղեցին
-
Ֆլորենցիա, Սանտա-Մարիա-դել-Ֆիորե եկեղեցու գմբեթը
-
Պոկրով, Ս. Նիկոլայ հրաշագործի եկեղեցին
-
Բարսելոնա, Սուրբ Ընտանիքի քավության մայր տաճար (Սագրադա Ֆամիլիա)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |