«Վիեննայի վեհաժողով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.2) (Ռոբոտը ավելացնում է․: sh:Bečki kongres
չ r2.7.2+) (Ռոբոտը փոփոխում է․: be:Венскі кангрэс
Տող 16. Տող 16.
[[arz:مؤتمر فيينا]]
[[arz:مؤتمر فيينا]]
[[az:Vyana konqresi]]
[[az:Vyana konqresi]]
[[be:Венскі кангрэс, 1814-1815]]
[[be:Венскі кангрэс]]
[[be-x-old:Венскі кангрэс]]
[[be-x-old:Венскі кангрэс]]
[[bg:Виенски конгрес]]
[[bg:Виенски конгрес]]

04:53, 19 Մարտի 2012-ի տարբերակ

Վիեննայի վեհաժողովի մասնակիցները

Վիեննայի վեհաժողով, համաեվրոպական վեհաժողով, որտեղ որոշվեցին Եվրոպայի պետությունների սահմանները: 1814-1815 թվականներին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Նապոլեոնին հաղթած պետությունների ղեկավարները հրավիրեցին վեհաժողով։ Նպատակն էր ոչ միայն հաշտություն կնքել պարտված Ֆրանսիայի հետ, այլև Եվրոպայում հաստատել «կայուն խաղաղություն»։ Բոլորը խոսում էին «արդարության և խախտված օրինականության» վերականգնման մասին։ Իրականում վեհաժողովում տիրում էր հետադիմության ոգին, և յուրաքանչյուր երկիր հետամուտ էր իր շահերին։ Ասվածը վերաբերում էր Ռուսաստանին, Անգլիային, Ավստրիային և Պրուսիային։ Նրանք էլ վերաձևեցին Եվրոպայի պետական սահմանները՝ հաշվի չառնելով այլ ազգերի՝ սեփական պետություն ունենալու իրավունքը։ Զոհերից առաջինը Լեհաստանն էր։ Նապոլեոնի ստեղծած Վարշավայի դքսությունը լուծարվեց։ Լեհական հողերն անցան Ռուսաստանին։ Պահպանվեց Իտալիայի և Գերմանիայի մասնատվածությունը։ Անգլիան ստացավ Մալթա կղզին և հոլանդական մի շարք գաղութներ։ Վեհաժողովի մասնակիցները կարծում էին, որ Ֆրանսիական հեղափոխությունը Եվրոպայում խախտել է օրինական կարգը։ Նրանք որոշեցին վերականգնել տապալված արքայատոհմերն ու իշխանական տները։ Այդ բանը վերաբերում էր առաջին հերթին Ֆրանսիային։ Վերականգնվեցին նաև նրա մինչհեղափոխական սահմանները։

Կաղապար:Link GA