«Հայ-ռուսական համալսարան»–ի խմբագրումների տարբերություն
Տող 9. | Տող 9. | ||
== Պատմություն == |
== Պատմություն == |
||
Համալսարանը հիմնադրվել է 1997 |
Համալսարանը հիմնադրվել է [[1997 թվական]]ի [[օգոստոսի 29]]-ին [[Ռուսաստանի Դաշնության կառավարություն|ՌԴ]] և [[Հայաստանի Հանրապետության Կառավարություն|ՀՀ]] կառավարությունների միջև Մոսկվայում ստորագրված «Երևան քաղաքում Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման և գործունեության պայմանների մասին համաձայնագրի» հիման վրա: 1997 թվականի նոյեմբերի 28-ին ընդունվել է ՀՀ կառավարության թիվ 543 որոշումը Երևանում Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման մասին: Այնուհետև հրապարակվել է ՌԴ ընդհանուր և մասնագիտական կրթության նախարարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության 1998 թվականի հուլիսի 1-ի թիվ 1769/170-Մ Համատեղ հրամանը Հայաստանի Հանրապետությունում Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան հիմնադրելու մասին: 2003 թվականի ապրիլի 23-ին Մոսկվայում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվել է փաստաթուղթ 1997 թվականի օգոստոսի 29-ի` «Երևան քաղաքում Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման և գործունեության պայմանների մասին» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: |
||
1999 թվականի փետրվարին համալսարանում առաջին անգամ |
1999 թվականի փետրվարին համալսարանում առաջին անգամ անց է կացվել՝ «Իրավագիտություն», «Պետական և մունիցիպալ կառավարում», «Լրագրություն» մասնագիտություններով ըդնունելություն: 1999 թվականի ամռանը մասնագիտությունների ցանկին ավելացել են՝ «Քաղաքագիտություն», «Համաշխարհային տնտեսագիտություն», «Սոցիալ-մշակութային ծառայություններ և զբոսաշրջություն», «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա», իսկ 2002 թվականի սեպտեմբերից` «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությունները: 2003 թվականի սեպտեմբերից համալսարանում ուսւցանվում է «Էլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա», իսկ 2004 թվականի սեպտեմբերից` «Բժշկական կենսաքիմիա»: 2005 թվականին ավելացել են «Հոգեբանություն», «Օտար լեզուների և մշակույթների դասավանդման տեսություն և մեթոդիկա», «Բանասիրություն», «Կենսաճարտարագիտություն և կենսաինֆորմատիկա» մասնագիտությունները: Նաև «Գովազդ» և «Տարածաշրջանությունն» մասնագիտությունները, սկսած 2007 թվականից։ |
||
2002 թվականից |
2002 թվականից համալսարանում գործում է ասպիրանտուրա, որը ուսուցանվում է՝ 17 մասնագիտություններով: |
||
2005-2006 ուստարում համալսարանում սովորել է 2207 ուսանող: Համալսարանն ունի կրթության |
2005-2006 ուստարում համալսարանում սովորել է 2207 ուսանող: Համալսարանն ունի կրթության երկաստիճան համակարգ` բակալավրիատ (4 տարի), մագիստրատուրա (2 տարի)<ref>http://www.rau.am/arm/531/buhakan</ref>: Համալսարանում մասնագետների նախապատրաստումն իրականացնում են 32 ամբիոններ: |
||
Համալսարանին կից գործում է հոգաբարձուների խորհուրդ, որի համանախագահը ռուսական կողմից ՌԴ Պետական դումայի նախագահի նախկին տեղակալ, Կալինինգրադի մարզի նահանգապետ Գ. Բոոսն է, իսկ հայկական կողմից` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսակագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն |
Համալսարանին կից գործում է հոգաբարձուների խորհուրդ, որի համանախագահը ռուսական կողմից ՌԴ Պետական դումայի նախագահի նախկին տեղակալ, Կալինինգրադի մարզի նահանգապետ Գ. Բոոսն է, իսկ հայկական կողմից` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսակագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը<ref>http://rau.am/eng/discoverRAU/about-us</ref>: |
||
2002 թվականին համալսարանում ձևավորվել են գիտահետազոտական խմբեր. «Նանոյի և օպտոէլեկտրոնիկայի ֆիզիկական հիմունքներ» (ղեկավար` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Է. Ղազարյան), «Շուկայական բարեփոխումներ և տնտեսության պետական կարգավորում» (ղեկավար` տ.գ.թ. Է. Սանդոյան): |
2002 թվականին համալսարանում ձևավորվել են գիտահետազոտական խմբեր. «Նանոյի և օպտոէլեկտրոնիկայի ֆիզիկական հիմունքներ» (ղեկավար` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Է. Ղազարյան), «Շուկայական բարեփոխումներ և տնտեսության պետական կարգավորում» (ղեկավար` տ.գ.թ. Է. Սանդոյան): |
08:39, 15 Նոյեմբերի 2019-ի տարբերակ
Հայ-ռուսական համալսարան ռուս.՝ Российско-армянский государственный университет | |
---|---|
Տեսակ | համալսարան |
Միջազգային անվանում | Russian-Armenian University, Российско-армянский университет |
Հիմնադրված է | 1997 |
Տիպ | պետական |
Ռեկտոր | Արմեն Դարբինյան |
Ուսանողներ | 2 500 |
Ընդհանուր անձնակազմ | 700 մարդ |
Անդամակցություն | Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[1] |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Հայաստան, Երևան, 0051, Հովսեփ Էմինի փ., 123 |
Կայք | rau.am |
Russian-Armenian (Slavonic) University Վիքիպահեստում |
Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը (ռուսերեն՝ Российско-армянский (славянский) университет, հապ.՝ ՀՌՀ)՝ Ռուսաստանի և Հայաստանի կողմից կառավարվող համալսարան է, որը գործում է Հայաստանում։
Պատմություն
Համալսարանը հիմնադրվել է 1997 թվականի օգոստոսի 29-ին ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև Մոսկվայում ստորագրված «Երևան քաղաքում Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման և գործունեության պայմանների մասին համաձայնագրի» հիման վրա: 1997 թվականի նոյեմբերի 28-ին ընդունվել է ՀՀ կառավարության թիվ 543 որոշումը Երևանում Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման մասին: Այնուհետև հրապարակվել է ՌԴ ընդհանուր և մասնագիտական կրթության նախարարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության 1998 թվականի հուլիսի 1-ի թիվ 1769/170-Մ Համատեղ հրամանը Հայաստանի Հանրապետությունում Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան հիմնադրելու մասին: 2003 թվականի ապրիլի 23-ին Մոսկվայում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվել է փաստաթուղթ 1997 թվականի օգոստոսի 29-ի` «Երևան քաղաքում Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման և գործունեության պայմանների մասին» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
1999 թվականի փետրվարին համալսարանում առաջին անգամ անց է կացվել՝ «Իրավագիտություն», «Պետական և մունիցիպալ կառավարում», «Լրագրություն» մասնագիտություններով ըդնունելություն: 1999 թվականի ամռանը մասնագիտությունների ցանկին ավելացել են՝ «Քաղաքագիտություն», «Համաշխարհային տնտեսագիտություն», «Սոցիալ-մշակութային ծառայություններ և զբոսաշրջություն», «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա», իսկ 2002 թվականի սեպտեմբերից` «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությունները: 2003 թվականի սեպտեմբերից համալսարանում ուսւցանվում է «Էլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա», իսկ 2004 թվականի սեպտեմբերից` «Բժշկական կենսաքիմիա»: 2005 թվականին ավելացել են «Հոգեբանություն», «Օտար լեզուների և մշակույթների դասավանդման տեսություն և մեթոդիկա», «Բանասիրություն», «Կենսաճարտարագիտություն և կենսաինֆորմատիկա» մասնագիտությունները: Նաև «Գովազդ» և «Տարածաշրջանությունն» մասնագիտությունները, սկսած 2007 թվականից։
2002 թվականից համալսարանում գործում է ասպիրանտուրա, որը ուսուցանվում է՝ 17 մասնագիտություններով:
2005-2006 ուստարում համալսարանում սովորել է 2207 ուսանող: Համալսարանն ունի կրթության երկաստիճան համակարգ` բակալավրիատ (4 տարի), մագիստրատուրա (2 տարի)[2]: Համալսարանում մասնագետների նախապատրաստումն իրականացնում են 32 ամբիոններ:
Համալսարանին կից գործում է հոգաբարձուների խորհուրդ, որի համանախագահը ռուսական կողմից ՌԴ Պետական դումայի նախագահի նախկին տեղակալ, Կալինինգրադի մարզի նահանգապետ Գ. Բոոսն է, իսկ հայկական կողմից` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսակագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը[3]:
2002 թվականին համալսարանում ձևավորվել են գիտահետազոտական խմբեր. «Նանոյի և օպտոէլեկտրոնիկայի ֆիզիկական հիմունքներ» (ղեկավար` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Է. Ղազարյան), «Շուկայական բարեփոխումներ և տնտեսության պետական կարգավորում» (ղեկավար` տ.գ.թ. Է. Սանդոյան):
Կից գործում է հրատարակչություն: Հրատարակվել են գրքեր` կառավարման և մշակույթի, ռուս գրականության պատմության, իրավագիտության, քաղաքագիտության, ինֆորմատիկայի, մեխանիկայի, կրթության կառավարման, հայ ժողովրդի պատմության վերաբերյալ գրքեր, գեղարվեստական գրականություն և հրապարակախոսություն [4]։
Շենքը վերակառուցվել է 2004 թվականին: 2005 թվականի սկզբին շահագործման հանձնվեց ՀՌՀ-ի մշակույթի տունը, իսկ 2009 թվականից արդեն գործում է նաև մարզահամալիր[5]։
1998 թվականին համալսարանի ռեկտոր է նշանակվել Լևոն Մկրտչյանը և զբաղեցրել է այդ պաշտոնը մինչև 2001 թվականը: 2001 թվականին համալսարանի ռեկտոր է դարձել Արմեն Դարբինյանը[6]
Անվանի շրջանավարտներ
- Տիգրան Ավինյան, ՀՀ փոխվարչապետ
Ինստիտուտներ
Լրագրության ինստիտուտ
- Լրագրության տեսության և պատմության ամբիոն
- Գործնական լրագրության ամբիոն
Օտար լեզուների և տարածաշրջանային ուսումնասիրությունների ինստիտուտ
- Օտար լեզուների ամբիոն
- Լեզվի տեսության և միջմշակութային հաղորդակցության ամբիոն
Բանասիրության ինստիտուտ
- Ռուսաց լեզվի և մասնագիտական հաղորդակցության ամբիոն
- Ռուս և համաշխարհային գրականության ամբիոն
Տնտեսագիտական ինստիտուտ
- Տնտեսագիտության և ֆինանսների ամբիոն
- Կառավարման ամբիոն
- Տնտեսագիտության տեսության և անցումային շրջանի տնտեսության հիմնախնդիրների ամբիոն
Բժշկա-կենսաբանական ինստիտուտ
- Բժշկական կենսաբանության և կենսաինժեներիայի ամբիոն
- Ընդհանուր և դեղագործական քիմիայի ամբիոն
- Մոլեկուլային-բջջային կենսաբանության և կենսաինֆորմատիկայի (ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հիման վրա) ամբիոն
Քաղաքագիտության ինստիտուտ
- Քաղաքական տեսության ամբիոն
- Քաղաքական գործընթացների և տեխնոլոգիաների ամբիոն
- Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոն
Հոգեբանության ինստիտուտ
- Հոգեբանության ամբիոն
Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտ
- Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոն
- Համակարգային ծրագրավորման ամբիոն
- Մաթեմատիկական կիբեռնետիկայի ամբիոն
- Ֆիզիկատեխնիկական ինստիտուտ
- Ընդհանուր և տեսական ֆիզիկայի ամբիոն
- Նյութերի տեխնոլոգիաների և էլեկտրոնային տեխնիկայի համակարգերի ամբիոն
- Քվանտային և օպտիկական էլեկտրոնիկայի ամբիոն (գործում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի հիման վրա) բազային ամբիոն
- Հեռահաղորդակցություն (գործում է Կապի համակարգերի Երևանի գիտահետազոտական ինստիտուտի հիման վրա)
- Իրավագիտության ինստիտուտ
- Պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոն
- Օրենսդրական և մունիցիպալ իրավունքի ամբիոն
- Միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոն
- Քրեական և քրեական դատավարության իրավունքի ամբիոն
- Քաղաքացիական և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոն
- Զբոսաշրջության և գովազդի ինստիտուտ
- Սերվիսի իդուստրիայի և զբոսաշրջության ամբիոն
- Մշակութաբանության ամբիոն
- Համալսարանական համընդհանուր ամբիոններ
- Հայոց լեզվի և գրականության ամբիոն
- Փիլիսոփայության ամբիոն
- Համաշխարհային պատմության ամբիոն
- Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր-ի ամբիոն
- Ֆիզդաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոն
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք
- rau.do.am – Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի 2րդ կայք
- Համալսարանի ֆեյսբուքյան կայքէջ
- Համալսարանի յություբյան կայքէջ
- Համալսարանի իստագրամյան կայքէջը