«Տարի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
չ հեռացնում եմ անավարտի պիտակը, քանի որ հոդվածը ունի 4258 բայթ ծավալ
Տող 26. Տող 26.
[[Կատեգորիա:Օրացույց]]
[[Կատեգորիա:Օրացույց]]
[[Կատեգորիա:Տարեթվեր]]
[[Կատեգորիա:Տարեթվեր]]


{{Անավարտ}}

19:59, 31 Օգոստոսի 2019-ի տարբերակ

Տարին ժամանակի միավոր է, որը համապատասխանում է Երկիր մոլորակի առանցքի մեկ պտույտի տևողությանը Արեգակի շուրջ: Աստղագիտության մեջ այն համապատասխանում է Երկիր մոլորակի սիդերիկ պարբերությանը:

Օրացուցային տարի

Օրացուցային տարին ցույց է տալիս օրերի քանակը, որի ընթացքում Երկիրը մի ամբողջ շրջան է պտտվում Արեգակի շուրջ: Գրիգորյան օրացույցով օրացուցային տարին բաժանվում է 12 ամիսների և ընդգրկում է ոչ նահանջ տարիներին 365 օր, իսկ նահանջ տարիներին՝ 366 օր:

Քանի որ Երկիր մոլորակի պտույտը Արեգակի շուրջ անընդմեջ և անհամաչափ դանդաղում է, աստղագիտական դիտարկումներին համաձայն որոշ տարիներին տարվա տևողությունը երկարացվում է կոորդինացիոն վայրկյանով:

Աստղագիտության մեջ տարվա սկզբի համարժեք չկա: Գրիգորյան օրացույցով տարին սկսում է հունվարի մեկին: Այլ օրացույցներում որպես տարվա սկիզբ հաճախ ընտրվել է գարնանային գիշերահավասարի օրը: Իսկ ըստ հին հայկական օրացույցի՝ տարին սկսվում էր Նավասարդ ամսվա1-ին (համապատասխանում է օգոստոսի 11-ին)։ 

Տարվա եղանակներ

Երկրի առանցի թեքությունը տարվա ընթացքում ստեղծում է եղանակները, ինչի արդյունքում փոխվում են նաև ցերեկվա և գիշերվա տևողություները:

Տարին ընդունված է բաժանել չորս տարվա եղանակների, որոնք կոչվում են գարուն, ամառ, աշուն և ձմեռ: Աստղագիտորեն տարվա եղանակներն իրարից բաժանվում են գիշերահավասարի և առավել երկար լուսային օրվա և գիշերվա օրերին: Օրացույցով տարվա եղանակների բաժանումը կատարվում է ամիսների 1-ին օրով:

Հետխորհրդային երկրներում հիմնականում գործածվում է օրացուցային եղանակի սահմանումը: Իսկ եվրոպական երկրներում՝ հիմնականում աստղագիտական տարվա սահմանումը: Այսինքն՝ գարուն ասելով եվրոպացին հավանաբար նկատի կունենա մարտի 21-ից մինչև հունիսի 21-ը ընկած ժամանակահատվածը, իսկ ռուսը՝ մարտի 1-ից մայիսի 31-ը:

Այլ գործածումներ

Ուսումնական տարի

Կրթության ոլորտում հաճախ օգտագործվում է ուսումնական տարվա գաղափարը:

Ֆինանսական տարի

Որոշ երկրներում հաշվապահության մեջ օգտագործվում է ֆինանսական տարվա գաղափարը: Այն թույլ է տալիս ձեռնարկություններին ընտրել տարեկան հաշվետվություն կազմելու և ներկայացնելու համար այլ սկզբի ժամկետ ընտրել: