«Աշոտ Պետրոսյան (մաթեմատիկոս)»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Մաթեմատիկոսներ այբբենական կարգով ՀոթՔաթ գործիքով |
ավելացվեց Կատեգորիա:20-րդ դարի մաթեմատիկոսներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 41. | Տող 41. | ||
[[Կատեգորիա:ԵՊՀ շրջանավարտներ]] |
[[Կատեգորիա:ԵՊՀ շրջանավարտներ]] |
||
[[Կատեգորիա:Մաթեմատիկոսներ այբբենական կարգով]] |
[[Կատեգորիա:Մաթեմատիկոսներ այբբենական կարգով]] |
||
[[Կատեգորիա:20-րդ դարի մաթեմատիկոսներ]] |
23:37, 17 Օգոստոսի 2019-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Պետրոսյան (այլ կիրառումներ)
Աշոտ Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | 1930 հունիսի 2 |
Ծննդավայր | Վարդենիս, Հայաստան |
Մահացել է | փետրվարի 23, 1998 | (տարիքը 67)
Մահվան վայր | Դիլիջան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | Հայ |
Կրթություն | Երևանի Պետական Համալսարան |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և համակարգչային գիտնական |
Աշխատավայր | Մոսկվայի պետական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Ashot Petrosian (mathematician) Վիքիպահեստում |
Աշոտ Վեզիրի Պետրոսյան (հունիսի 2, 1930, Վարդենիս, Հայաստան - փետրվարի 23, 1998, Դիլիջան, Տավուշի մարզ, Հայաստան), հայ մաթեմատիկոս։ Թեկնածուական դիսերտացիան հաշվողական մաթեմատիկայի ուղղությամբ պաշտպանել է 1964 թ.-ին (գիտ. ղեկավար - Յուլի Շրեյդեր)։ Ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի հետ միասին եղել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի, ինչպես նաև Հայաստանի գիտությունների ակադեմիայի Հաշվողական Կենտրոնի հիմնադիրներից մեկը։ Մասնակցել է Հայաստանում տարբեր սերունդների ԷՀՄ-ների (այդ թվում ՝ Նաիրի և ЕС ЭВМ) մշակմանն ու արտադրության կազմակերպմանը։
Կենսագրություն
Աշոտ Վեզիրի Պետրոսյանը ծնվել է 1930 թ.-ին Վարդենիսում, ՀԽՍՀ[1]: Ավարտել է Դիլիջանի միջնակարգ դպրոցը 1949 թ.-ին ոսկե մեդալով։ Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ֆիզ.-մաթ. ֆակուլտետը, որն ավարտել է 1954 թ.-ին կարմիր դիպլոմով։ Դասավանդել է մաթեմատիկա ԵՊՀ-ում մինչև 1955 թ., երբ ընդունվել է ասպիրանտուրա Մոսկվայի պետական համալսարան (հռչակավոր մաթեմատիկոս Լազար Արոնովիչ Լյուստերնիկի ղեկավարմամբ)։
1957 թ.-ին Հայաստանի Գիտությունների ակադեմիայի հրավերով վերադարձել է հայրենիք մասնակցելու Հայաստանում հաշվողական տեխնիկայի զարգացման հեռանկարային ծրագրերին։ Աշխատել է նորաստեղծ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտա-հետազոտական ինստիտուտում, ներկայումս՝ Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ (ԵրԱԿՀԳՀԻ), սկզբում իբրև գլխավոր ինժեներ, ապա որպես մաթեմատիկական բաժանմունքի վարիչ։ Այդ տարիներին ԵրԱԿՀԳՀԻ-ն դարձավ ամբողջ ԽՍՀՄ-ի տարածքում համակարգչային տեխնիկայի խոշորագույն արտադրողներից մեկը։ Ա. Վ. Պետրոսյանը երկար տարիներ աշխատել է նաև իբրև փոխտնօրեն (1963-1965) և տնօրեն (1965-1970) Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Հաշվողական Կենտրոնում[2], որն այժմ հայտնի է իբրև Ինֆորմատիկայի և Ավտոմատացման Պրոբլեմների Ինստիտուտ[3] (ԻԱՊԻ)։
Իր գիտական գործունեության հետ միասին, Ա. Վ. Պետրոսյանը նաև դասավանդել է տարբեր մաթեմատիկայի դասընթացներ Երևանի Պետական Համալսարանի Կիրառական Մաթեմատիկայի ֆակուլտետում (1965-1978, լինելով Մաթեմատիկական Ապահովման ամբիոնի վարիչ) և Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում (1978-1986)։ Նա հեղինակ է բազմաթիվ դասագրքերի, արտոնագրերի, և մենագրությունների հաշվողական մաթեմատիկայի, ալգորիթմական տեղեկատվության տեսության և դիսկրետ մաթեմատիկայի ոլորտներում։ Գիտական աշխատանքները վերաբերում են հաշվողական տեխնիկայի և կիբեռնետիկայի, ԷՀՄ ավտոմատացված համակարգերի նախագծման մաթ. խնդիրներին։ Խմբագրել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Հաշվողական Կենտրոնի Հավաքածուների 5 հատորներ: Եղել է գիտական ղեկավար ավելի քան 20 ասպիրանտների որոնք հաջողությամբ պաշտպանել են իրենց թեկնածուական թեզերը, մասնավորապես Գրաֆների տեսության դաշտում։
Ընտրված հրապարակումներ
- Համակարգչային պրոյեկտավորման ավտոմատացման մաթեմատիկական խնդիրներ (Математические вопросы автоматизации проектирования ЭВМ (ռուս.)). Издат. АН АрмССР. 1977.
- Petrosian, A.V.; Pasztorne, V.K. (1982). Problems of a problem-oriented expansion of Boolean functions. Alkalmazott Mat. Lapok.
- Петросян, А.В.; Варданян, В.А. (1983). О сложности реализации булевых функций с данным вектором активностей (PDF). Acta Cybernetica Mat. Lapok.
- On the problem of automated generation of test schemes of electronic computing machines. Kibernetika. 1976.
- Մաթեմատիկական Կիբեռնետիկա, գրքում`«Գիտությունը Հայաստանում 60 տարում». Ազգային Ակադեմիայի Հրատ. 1985.
Աղբյուրներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Անձինք այբբենական կարգով
- Հունիսի 2 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Վարդենիս քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 23 մահեր
- 1998 մահեր
- Դիլիջան քաղաքում մահացածներ
- Հուլիսի 2 ծնունդներ
- Հայ մաթեմատիկոսներ
- Հայ գիտնականներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- 20-րդ դարի մաթեմատիկոսներ