«Ռուբիկի խորանարդ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ ջնջվեց: {{Արեւմտահայերէն|Ռուպիքս Քիւպ}}
Տող 1. Տող 1.
{{Արեւմտահայերէն|Ռուպիքս Քիւպ}}
[[Պատկեր:Rubix cube.jpg|200px|աջից]]
[[Պատկեր:Rubix cube.jpg|200px|աջից]]
[[Պատկեր:Rubik's Cube variants.jpg|աջից|մինի|200px| Տարբեր տեսակի ռուբիկ-կուբիկներ]]
[[Պատկեր:Rubik's Cube variants.jpg|աջից|մինի|200px| Տարբեր տեսակի ռուբիկ-կուբիկներ]]
Տող 14. Տող 13.
1970 թվականի մարտին [[Լարի Նիկոլս]]ը հայտնագործեց 2×2×2 խմբերում շարժական մասերով գլուխկոտրուկը և իր հայտնագործության համար դիմեց Կանադական արտոնագրի։ Նիկոլսի խորանարդի մասնիկներն իրար հետ միավորված էին մագնիսների օգնությամբ։ 1972 թվականի ապրիլի 11-ին Նիկոլսը ստանում է Միացյալ Նահանգների 3655201 արտոնագիրը, երկու տարի անց Ռուբիկն ստեղծում է իր խորանարդը։
1970 թվականի մարտին [[Լարի Նիկոլս]]ը հայտնագործեց 2×2×2 խմբերում շարժական մասերով գլուխկոտրուկը և իր հայտնագործության համար դիմեց Կանադական արտոնագրի։ Նիկոլսի խորանարդի մասնիկներն իրար հետ միավորված էին մագնիսների օգնությամբ։ 1972 թվականի ապրիլի 11-ին Նիկոլսը ստանում է Միացյալ Նահանգների 3655201 արտոնագիրը, երկու տարի անց Ռուբիկն ստեղծում է իր խորանարդը։


1970 թվականի ապրիլի 9-ին Ֆրենկ Ֆոքսը դիմում է իր «Տարածական 3×3×3» արտոնագիր ստանալու համար։ Նա ստանում է Միացյալ Թագավորության արտոնագիր (1344259) 1974 թվականի հունվարի 16-ին<ref name=frankfoxpatent>{{cite web|title=Patent Specification 1344259|url=http://www.jaapsch.net/puzzles/patents/gb1344259.pdf|accessdate=15 June 2012}}</ref>։
1970 թվականի ապրիլի 9-ին Ֆրենկ Ֆոքսը դիմում է իր «Տարածական 3×3×3» արտոնագիր ստանալու համար։ Նա ստանում է Միացյալ Թագավորության արտոնագիր (1344259) 1974 թվականի հունվարի 16-ին<ref name=frankfoxpatent>{{cite web|title=Patent Specification 1344259|url=http://www.jaapsch.net/puzzles/patents/gb1344259.pdf|accessdate=15 June 2012}}</ref>։


=== Ռուբիկի հայտնագործություն ===
=== Ռուբիկի հայտնագործություն ===
Տող 31. Տող 30.
* [https://www.youtube.com/watch?v=3v_Km6cv6DU Ռեկորդային` 5.66 վայրկյան տևող լուծում]
* [https://www.youtube.com/watch?v=3v_Km6cv6DU Ռեկորդային` 5.66 վայրկյան տևող լուծում]
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}

[[Կատեգորիա:Տրամաբանություն]]
[[Կատեգորիա:Տրամաբանություն]]
[[Կատեգորիա:1980-ականների խաղալիքներ]]
[[Կատեգորիա:1980-ականների խաղալիքներ]]

14:51, 24 Հունիսի 2019-ի տարբերակ

Տարբեր տեսակի ռուբիկ-կուբիկներ

Ռուբիկի խորանարդ (երբեմն Ռուբիկ-կուբիկ), եռաչափ մեխանիկական գլուխկոտրուկ-խորանարդ, որն ստեղծվել է 1974 թվականին[1]՝ հունգարացի քանդակագործ և ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր Էռնյո Ռուբիկի կողմից։

Սկզբնական շրջանում խորանարդը կոչվել է կախարդական խորանարդ (հունգ.՝ Bűvös kocka)։ 1980 թվականին Ռուբիկի կողմից ստանալով արտոնագիր՝ ամերիկյան Ideal Toy Company խաղալիքներ պատրաստող ձեռնարկությունը ձեռնամուխ է լինում ռուբիկ-կուբիկներ արտադրելու գործընթացին[2], իսկ որոշ ժամանակ անց խաղալիքը Գերմանիայում մրցանակ է շահում (տարվա լավագույն գերմանական խաղ)։ 2009 թվականի հունվարի դրությամբ աշխարհում վաճառվել են 350 միլիոն օրինակ Ռուբիկի խորանարդներ[3][4], ինչի համար էլ այն դարձել է համար մեկ խճանկարային խաղը[5][6] և, ընդհանրապես՝ համար 1 խաղալիքն աշխարհում[7]։

Դասական ռուբիկ-կուբիկների դեպքում խորանարդի յուրաքանչյուր նիստ բաղկացած է թվով 9 հավասար քառակուսիներից, որոնք հավասարապես կրում են խորանարդի 6 գույները (սովորաբար՝ սպիտակ, կարմիր, կապույտ, նարնջագույն, կանաչ և դեղին)[8]։ Մեխանիզմն այնպիսին է, որ հնարավոր է խորանարդի բոլոր երեսները հանգիստ կերպով պտտեցնել։ Խաղն ավարտելու (հաղթելու) համար պետք է այնպես անել, որ խորանարդի յուրաքանչյուր երես ունենա համասեռ գույն։

Կոնցեպցիա և զարգացում

Նախորդ փորձեր

Պատկեր:Patent US3655201.png
Նիկոլսի արտոնագրից դիագրամ, որը ցույց է տալիս խորանարդ-մագնիսների ձգումը

1970 թվականի մարտին Լարի Նիկոլսը հայտնագործեց 2×2×2 խմբերում շարժական մասերով գլուխկոտրուկը և իր հայտնագործության համար դիմեց Կանադական արտոնագրի։ Նիկոլսի խորանարդի մասնիկներն իրար հետ միավորված էին մագնիսների օգնությամբ։ 1972 թվականի ապրիլի 11-ին Նիկոլսը ստանում է Միացյալ Նահանգների 3655201 արտոնագիրը, երկու տարի անց Ռուբիկն ստեղծում է իր խորանարդը։

1970 թվականի ապրիլի 9-ին Ֆրենկ Ֆոքսը դիմում է իր «Տարածական 3×3×3» արտոնագիր ստանալու համար։ Նա ստանում է Միացյալ Թագավորության արտոնագիր (1344259) 1974 թվականի հունվարի 16-ին[9]։

Ռուբիկի հայտնագործություն

1970-ականների կեսերին Էռնո Ռուբիկն աշխատել է Բուդապեշտի կիրառական արվեստի և արհեստի ակադեմիայի ինտերիերի դիզայն բաժնում[10]։ Չնայած այն կարծիքին, թե նա խորանարդն ստեղծել է, որպեսզի օգնի իր աշակերտներին ավելի լավ պատկերացնել եռաչափ մարմինները, նրա իրական նպատակը եղել է անկախ կերպով տեղաշարժել մասերը առանց ամբողջ մեխանիզմի փլուզման։ Նա չէր հասկացել, որ ստեղծել է գլուխկոտրուկ, մինչև չէր խառնել և փորձել վերականգնել սկզբնական դիրքը[11]։ Ռուբիկն իր «Կախարդական խորանարդի» համար ստացել է Հունգարական արտոնագիրը (HU170062) 1975 թվականին։ Հունգարիայում սկզբնական շրջանում խորանարդը կոչվել է կախարդական խորանարդ (հունգ.՝ Bűvös kockaIdeal-ը արտադրանքը ցանկանում էր վերանվանել՝ ընտրելով ավելի հեշտ հիշվող որևէ անվանում։ 1980 թվականին կախարդական խորանարդը վերանվանվել է Ռուբիկի անվամբ։

Կախարդական խորանարդի փորձնական փաթեթներն արտադրվել են 1977 թվականին և վաճառքի հանվել Բուդապեշտի խաղալիքների խանութներում։ Կախարդական խորանարդի մասերը կապակցված են իրար միջև պլաստիկի միակցված կտորներով, որոնք կանխում են խորանարդի հեշտությամբ քանդվելը, հակառակ Նիկոլսի մագնիսների մոդելի։ Էռնո Ռուբիկի համաձայնությամբ, գործարար Տիբոր Լացզին այն իր հետ տարավ Նյուրենբերգի խաղալիքների ցուցահանդեսին այն նպատակով, որպեսզի տարածի գլուխկոտրուկը[12]։ Այն նկատեց Seven Towns-ի հիմնադիր Թոմ Կրեմերը, և 1979 թվականի սեպտեմբերին նրանք Ideal Toys-ի հետ կնքեցին պայմանագիր այն մասին, որ խորանարդը վաճառվի ամբողջ աշխարհում[12]։ Գլուխկոտրուկն իր միջազգային նորամուտը նշեց Լոնդոնի, Փարիզի, Նյուրենբերգի և Նյու Յորքի խաղալիքների ցուցահանդեսներին 1980 թվականի հունվարին և փետրվարին։

Ծանոթագրություններ

  1. Ուիլյամ Ֆոթերինգեմ (2007). Ֆոթերինգեմի սպորտային ժամանակները. «Անովա բուքս». էջ 50. ISBN 1-86105-953-1.
  2. Դայինթիթ Ջոն (1994). Կենսագրական հանրագիտարան գիտնականների համար. Բրիստոլ: Ֆիզիկայի համալսարան. էջ 771. ISBN 0-7503-0287-9.
  3. Ուիլյամ Լի Ադամս (2009-01-28). «Ռուբիկի Կուբիկ. խճանկարային հաջողություն». Թայմ ամսագիր. Վերցված է 2009 թ․ փետրվարի 5-ին.
  4. Ալիստար Ջեյմիսոն (2009-01-31). «Ռուբիկի խորանարդը 360». The Daily Telegraph. London. Վերցված է 2009 թ․ փետրվարի 5-ին.
  5. «eGames, Mindscape Put International Twist On Rubik's Cube PC Game». Reuters. 2008-02-06. Վերցված է 2009 թ․ փետրվարի 6-ին.
  6. Marshall, Ray. Ռուբիկի մարտահրավերը. Օգոստոսի 15, 2005.
  7. «Ռուբիկի խորանարդն արդեն 25 տարեկան է». «Ինդիփենդենթ». London. 2007-08-16. Վերցված է 2009 թ․ փետրվարի 6-ին.
  8. Մայքլ Դեմփսի (1988). Մեծանում ենք գիտությանն համընթաց. Լոնդոն: Մարշալ Քավենդիշ. էջ 1245. ISBN 0-8747-5841-6.
  9. «Patent Specification 1344259» (PDF). Վերցված է 15 June 2012-ին.
  10. Kelly Boyer Sagert (2007). The 1970s (American Popular Culture Through History). Westport, Conn: Greenwood Press. էջ 130. ISBN 0-313-33919-8.
  11. «Rubik's Cube». PuzzleSolver. 2006-12-01. Վերցված է 2012-06-20-ին.
  12. 12,0 12,1 Holper, Paul (2006). Inventing Millions. Orient. էջեր 64–5. ISBN 8122204589.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբիկի խորանարդ» հոդվածին։