Էռնյո Ռուբիկ
| Էռնյո Ռուբիկ հունգ.՝ Rubik Ernő | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 13, 1944[1][2][3] (81 տարեկան) |
| Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիա[4] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մոհոյ֊Նագի անվան արվեստի և դիզայնի համալսարան (1971) և Բուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարան (1967) |
| Երկեր | Ռուբիկի խորանարդ, Rubik's Flip?, Rubik's Domino?, Ռուբիկի գունդ և Ռուբիկի օձ |
| Մասնագիտություն | ճարտարապետ, համալսարանի դասախոս, ճարտարագետ, դիզայներ, մաթեմատիկոս, գյուտարար, քանդակագործ և ձեռնարկատեր |
| Ծնողներ | հայր՝ Էռնյո Ռուբիկ |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Եվրոպական ակադեմիա[6] |
| Երեխաներ | Զոլտան Էռնյո Ռուբիկ |
Էռնյո Ռուբիկը (հունգ.՝ Ernő Rubik), հուլիսի 13, 1944[1][2][3], Բուդապեշտ, Հունգարիա[4]), հունգար գյուտարար, քանդակագործ և ճարտարապետության պրոֆեսոր. Համաշխարհային ճանաչում է ստացել շնորհիվ իր ծավալային գլուխկոտրուկների և խաղալիքների։ Դրանց թվին է պատկանում Ռուբիկի խորանարդը (1974)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Բուդապեշտում Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին։ Նրա հայրը Էստրոգոմի գործարանում ավիաինժեներ էր, մայրը՝ բանաստեղծուհի։ (1967 թվականին) ավարտել է Բուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարանը, ինժեներ-շինարար մասնագիտությամբ, կրթությունը շարունակել է ասպիրանտուրայում քանդակագործի և ինտերյերի դիզայներ մասնագիտությամբ։ 1971-1975 թվականներին աշխատել է ճարտարապետ, այնուհետ վերադարձել է ակադեմիա և ստացել դոցենտի կոչում։
80-ականների սկզբին դարձել է խաղերի և գլուխկոտրուկների ամսագրի խմբագիր (հունգ.՝ És játék, «…և խաղեր»)։ 1983 թվականին հիմնել է սեփական ստուդիա (հունգ.՝ Rubik Stúdió), որն զբաղվում էր կահույքի դիզայնով և գլուխկոտրուկների մշակմամբ։ 1987 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում, իսկ 1990-ին Յանոշ Գինստլեռ հետ համատեղ հիմնել է հունգարական տեխնիկական ակադեմիան (հունգ.՝ Magyar Mérnöki Akadémia) և եղել է նրա նախագահը մինչ 1996 թվականը[7]։ Ակադեմիայում ստեղծել է առանձնահատուկ տաղանդավոր երիտասարդ գյուտարարների սատարման Ռուբիկի միջազգային ֆոնդը։

Ներկայումս հիմնականում մասնակցում է տեսախաղերի մշակմանը, գրում է ճարտարապետության վերաբերյալ հոդվածներ և ղեկավարում է Ռուբիկի ստուդիան։ Պարգևատրվել է Հունգարական Ժողովրդական Հանրապետության պետական պարգևով (1983), Դենիս Գաբորի անվան պարգևով (1995) և Կոշուտովսկու պարգևով (2007)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքէջ Արխիվացված 2016-10-19 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 RKDartists (նիդերլ.)
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
- 1 2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Index (հունգ.) — Magyarország: Index.hu Zrt., 1999. — ISSN 1585-3241
- ↑ www.ae-info.org
- ↑ Հունգարիայի տեխնիկական ակադեմիայի պատմություն Արխիվացված 2005-11-09 Wayback Machine(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնյո Ռուբիկ» հոդվածին։ |
| ||||||||||||||||