«Գողացված նամակը»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Էդգար Ալան Պո ՀոթՔաթ գործիքով |
No edit summary |
||
Տող 29. | Տող 29. | ||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
||
{{ծանցանկ}} |
{{ծանցանկ}} |
||
{{Էդգար Ալան Պո}} |
|||
[[Կատեգորիա:Էդգար Ալան Պո]] |
[[Կատեգորիա:Էդգար Ալան Պո]] |
21:38, 18 Նոյեմբերի 2017-ի տարբերակ
Գողացված նամակը անգլ.՝ The Purloined Letter | |
---|---|
Հեղինակ | Էդգար Ալլան Պո |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դետեկտիվ և քրեական |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Օգյուստ Դյուպեն |
Ստեղծման տարեթիվ | 1845 |
Նկարագրում է | Փարիզ |
Նախորդ | Մարի Ռոժեի գաղտնիքը |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման տարեթիվ | դեկտեմբեր 1844 |
The Purloined Letter Վիքիպահեստում |
«Գողացված նամակը» (անգլ.՝ The Purloined Letter), ամերիկացի գրող Էդգար Ալլան Պոյի պատմվածքը, որն առաջին անգամ հրատարակվել է 1844 թվականին: Պատմվածքը հանդիսանում է երևակայական խուզարկու Օգյուստ Դյուպենի մասին երեք պատմվածքների շարքից երրորդը, որը հաջորդում է Սպանություն Մորգ փողոցում և Մարի Ռոժեի գաղտնիքը պատմվածքներին: Երեք պատմվածքներն էլ համարվում են դետեկտիվ ժանրի կարևոր ստեղծագործություններ:
Սյուժե
Անհայտ պատմողը, ում անունից պատմվում է ստեղծագործությունը, ֆրանսիացի խոըզարկու Օգյուստ Դյուպենի հետ քննարկում է նրա ամենահետաքրքիր հետաքննությունները: Այդ ժամանակ նրանց միանում է ոստիկանապետ Ժիսկեն, ով Դյուպենի համար գործ ուներ:
Ոմն օրիորդի հյուրասենյակից նամակ էր գողացված, որը վարկաբեկիչ տվյալներ էր պարունակում: Հայտնի է, որ նամակը գողացել է ոմն նախարար Դ.: Նա եղել է սենյակում, տեսել է նամակը և փոխարինել է այն մեկ այլ ոչ կարևոր նամակով: Դ.-ն նամակով շանտաժի է ենթարկում իր զոհին:
Ոստիկանապետն անում է երկու հիմնարար եզրակացություններ, որոնց հետ էլ համաձայնվում է Դյուպենը.
- Նամակը մինչ այս պահը նախարարի ձեռքերում է, քանի-որ նամակին տիրապետելն ավելի շատ իշխանություն է տալիս, քան դրա օգտագործումը:
- Նամակը հենց այդ պահին ներկայացնելու հնարավորությունը նույնպիսի կարևոր պայման է, ինչպես նամակի տիրապետումը:
Ոստիկանապետը խոստովանում է, որ ոստիկանները նախարարի տան խուզարկում են արել, սակայն ոչինչ չեն գտել: Նրանք նայել են նույնիսկ պաստառների ետևում և գորգերի տակ: Ոստիկանապետի մարդիկ խուզարկել են բոլոր սեղանները և աթոռները մանրադիտակով, բայց ոչ մի հետք չեն հայտնաբերել, որ ինչ-որ մեկը խախտել էր դրանց ամբողջականությունը:
Դյուպենը խնդրում է ոստիկանապետին տալ նրան նամակի պարունակության ավելի մանրամասն նկարագրություն: Տալով նկարագրությունը՝ Ժիսկեն հեռանում է Դյուպենի մոտից: Նրա բացակայության ժամանակ Դյուպենը և պատմողը քննարկում են ոստիկանների պահվածքը՝ կապված խուզարկումների հետ:
Նրանք նորից հանդիպում են մեկ ամսից նույն կազմով: Այս անգամ Ժիսկեն հայտնում է, որ պատրաստ է հիսուն հազար ֆրանկ վճարել նրան, ով կգտնի նամակը և նրան դուրս կհանի այդ պատմությունից: Դյուպենը համաձայնվում է: Նա խնդրում է ուղարկել իրեն այդ գնի մուրհակ և այդ ժամանակ նա կտա նամակը Ժիսկեին: Ապշած Ժիսկեն տալիս է նրան մուրհակը և իսկապես ստանում է նամակը Դյուպենի ձեռքից: Այլ հարցեր չտալով՝ նա անմիջապես լքում է Դյուպենի աշխատասենյակը, իսկ Դյուպենը պատմեց, թե ինչպես է կարողացել գտնել նամակը:
Հրատարակում և կարծիքներ
Պոյի դետեկտիվ պատմվածքներից «Գողացված նամակը» համարվում է ամենաստացվածը, քանի-որ պատմվածքը մաքրված է գոթական գրականության մնացուկներից[1]: Առաջին անգամ «Գողացված նամակը» հայտնվել է The Gift for 1845 ամսագրում 1844 թվականին, իսկ հետո տպագրվել է այլ թերթերում և ամսագրերում:
1844 թվականի մայիսին Էդգար Ալլան Պոն նամակ է ուղարկում Ջեյմս Ռասսել Լոուելլին, որում խոստովանում է, որ համարում է այս պատմվածքը ամենալավը այն ամենից, որը գրել է տրամաբանական հետևաբանությունների ոգով: Երբ պատմվածքը հրատարակվել էր The Gift ամսագրում, խմբագիրը բնութագրեց այն ինչպես հրաշալի պատկերազարդում այն բանի, թե «որքան զվարճալի կարող է լինել մի մարդու ներսի երկու անհատականությունների ֆանտազիաների խաղը»[2]:
Արտաքին հղումներ
- Պատմվածքի կառուցվածքը(անգլ.)
- Պատմվածքի բնօրինակը(անգլ.)
Ծանոթագրություններ
- ↑ «Summary, Analysis, and Original Text "The Purloined Letter"» (անգլերեն). CliffsNotes. Արխիվացված է օրիգինալից 2010-03-01-ին. Վերցված է 2010-08-08-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Phillips, Mary E. Edgar Allan Poe: The Man. Volume II. — Chicago: The John C. Winston Co., 1926. — С. 930–931.