Օգյուստ Դյուպեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օգյուստ Դյուպեն
The Purloined Letter.jpg
Տեսակգեղարվեստական անձ
ՀեղինակԷդգար Ալլան Պո
Ներկայացված էՍպանություն Մորգ փողոցում, Մարի Ռոժեի գաղտնիքը և Գողացված նամակը
Սեռարական
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
ԾննդավայրՓարիզ
Մասնագիտությունդետեկտիվ
C. Auguste Dupin Վիքիպահեստում

Օգյուստ Դյուպեն (անգլ.՝ C. Auguste Dupin), գրական կերպար, որը ստեղծվել է ամերիկացի հայտնի գրող Էդգար Ալան Պոյի կողմից: Դյուպենը ներկայացվում է որպես խելացի խուզարկու, ով բացահայտում է ամենաբարդ առեղծվածներն ու հանցագործությունները: Դյուպենը հայտնվում է երեք պատմվածքում ՝ «Սպանություն Մորգ փողոցում», «Մարի Ռոջերի առեղծվածը» և «Գողացված նամակը»[1]:

Դյուպենի անձը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուզարկուն` Դուպինի մասնագիտությունը չէ: Նա պարզապես կարդում է տարբեր թերթեր, եզրակացություններ է կաարում և սկսում է գործել՝ երբեմն խորհրդակցելով ոստիկանության հետ: Հերոսի հիմնական զենքը նրա միտքն ու ինտելեկտն է, որի օգնությամբ Դյուպեն բացահայտում է դժվար հանելուկներ, որոնք ոստիկանությունը համարում է անլուծելի: «Սպանություն Մորգ փողոցում» պատմվածքում Դյուպենը հետաքննում է այնպիսի հանցագործություն, որը ոստիկանությունը համարել է ամենաբարդ հանցագործությունը, բայց խելքի և փաստերի օգնությամբ Դյուպենը կռահում է, որ երկու կանանց մարդասպանը օրանգուտան է, ինչը հետագայում հաստատվում է: «Գողացված նամակը» պատմվածքում Դուպենին հաջողվում է պարզել, թե որտեղ է գողացված նամակը, օգտագործելով տրամաբանական մտածողությունը:

Դյուպենի մեթոդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոն նկարագրել է Դուպինի մեթոդը, որն օգտագործում է տրամաբանական դատողություններ, թղթախաղ խաղացողի օրինակով. «Ստացված տեղեկատվության ծավալը կայանում է ոչ այնքան եզրակացությունների արժանահավատության մեջ, որքան դիտարկման ճշտության մեջ»: Պատմվածքի մեջ առկա է մի տեսարան, որտեղ Դյուպենին հաջողվում է իմանալ, թե ինչի մասին է մտածել այդ պահին պատմողը ՝ հիմնվելով ասոցիատիվ շարքի վրա: Հետագայում նրա կողմից այդ մեթոդը կօգտագործվի հանցագործության քննության մեջ:

Այս մեթոդը շեշտում է ընթերցանության և գրավոր խոսքի կարևորությունը: Կյուվեի հեղինակած թերթի հոդվածից (հավանաբար նկատի ուներ ֆրանսիացի կենդանաբան Ժորժ Կուվերը) Դյուպեն տեղեկություններ է ստանում օրանգուտանների մասին: Այսպիսով, ընթերցողն ինքն է նաև մասնակցում հետաքննությանը՝ ինքնուրույն ընթերցման գործընթացում բանալիներ փնտրելով:

Տեղ գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպանությունը Մորգփողոցում» պատմվածքը համարվում է դետեկտիվ[2] ժանրում համաշխարհային գրականության առաջին գործը, ուստի Օգոստին Դյուպենն առաջին գրական խուզարկուն է, որին հաջորդում են շատ այլ հայտնի գրական խուզարկուներ՝ Շերլոք Հոլմսը[3], Էրքյուլ Պուարոն, Միսս Մարփլը, Հայր Բրաունը, Կոմիսար Մեգրեն և այլն: Ընդ որում, նրանցից ոմանք, օրինակ ՝ Հոլմսը և Պուարոն, ստեղծվել են Պոյի պատմվածքների որոշ տեխնիկայի օգտագործման միջոցով:

«Ալ կարմիր գույներով էտյուդը»-ում Հոլմսը հակաճառում է Վաթսոնին, որը նրան համեմատում է Դյուպինի հետ[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Хулио Кортасар։ «Жизнь Эдгара По»։ Журнальный зал։ Վերցված է 2012-01-06 
  2. Կաղապար:Нп3 Edgar A. Poe: Mournful and Never-Ending Remembrance. — Paperback. — New York: Կաղապար:Нп3, 1991. — ISBN 0-06-092331-8
  3. Анна Старобинец (2008-03-05)։ «10 сумасшедших, которые нас заразили»։ Русский репортер №8 (38)։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-23-ին։ Վերցված է 2012-01-09 
  4. Doyle A. C. Chapter 2. The science of deduction//A Study in Scarlet (անգլ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kennedy, J. Gerald. Poe, Death, and the Life of Writing. — New Haven: Yale University Press, 1987. — ISBN 978-0300037739
  • Harrowitz, Nancy. The Body of the Detective Model: Charles S. Peirce and Edgar Allan Poe // The Sign of Three: Dupin, Holmes, Peirce / Umberto Eco, Thomas Sebeok. — Bloomington, IN: History Workshop, Indiana University Press, 1984. — P. 179-197. — ISBN 978-0253352354Harrowitz discusses Dupin’s method in the light of Charles Sanders Peirce’s logic of making good guesses or abductive reasoning.
  • Poe, Edgar Allan. Collected Works of Edgar Allan Poe / Walter J. Black. — New York, 1927.
  • Thomas, Peter Poe's Dupin and the Power of Detection // The Cambridge Companion to Edgar Allan Poe. — Cambridge University Press, 2002. — 290 p. — ISBN 9780521797276

https://ru.wikipedia.org/w/index.php?title=Огюст_Дюпен&stable=1