«Վիոլետ Գրիգորյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 29. Տող 29.


== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
* [http://iwp.uiowa.edu/sites/iwp.uiowa.edu/files/IWP2009_Grigoryan_Violet_sample.pdf Բանաստեղծությունների անգլերեն թարգմանությունները Այովայի համալսարանի կայքում]
* [https://ir.uiowa.edu/cgi/viewcontent.cgi?article=1264&context=iwp_archive Բանաստեղծությունների անգլերեն թարգմանությունները Այովայի համալսարանի կայքում]
* [https://ir.uiowa.edu/cgi/viewcontent.cgi?article=1264&context=iwp_archive International Writing Program The University of Iowa]
* [https://ir.uiowa.edu/cgi/viewcontent.cgi?article=1264&context=iwp_archive International Writing Program The University of Iowa]
* [http://granish.org/violet-grigoryan/ Վիոլետ Գրիգորյանի Սեր պոեմը Գրանիշում]
* [http://granish.org/violet-grigoryan/ Վիոլետ Գրիգորյանի Սեր պոեմը Գրանիշում]

02:02, 18 Նոյեմբերի 2017-ի տարբերակ

Վիոլետ Գրիգորյան
Դիմանկար
(հայ բանաստեղծ, էսսեիստ)
Ծնվել էդեկտեմբերի 23, 1963
ԾննդավայրԹեհրան (Իրան)
Քաղաքացիություն Հայաստան[1]
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող

Վիոլետ Գրիգորյան (1963 թ. Թեհրան), հայ բանաստեղծ, էսսեիստ։ Ստացել է Հայաստանի գրողների միության ամենամյա լավագույն գրքի մրցանակը «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում» բանաստեղծությունների ժողովածուի համար (1991 թ.), «Ոսկե եղեգ» մրցանակը «Քաղաքը» բանաստեղծության գրքի համար 2000 թ.։ «Ինքնագիր» գրական հանդեսի խմբագիրն է։ Անդամ է «Ինքնագիր» գրական ակումբի և Հայաստանի գրողների միության։

Կենսագրություն

Վիոլետ Գրիգորյանը ծնվել է Թեհրանում բանվորի ընտանիքում։ 1975 թվականին ընտանիքով տեղափոխվել է Սովետական Հայաստան և բնակություն հաստատել Աբովյան քաղաքում։ Սովորել և ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտը (այժմ Հայկական Պետական Մանկավարժական Համալսարան) 1982-1987 թթ։ Համախոհների հետ 2001 թվին հիմնադրել է «Բնագիր» գրական հանդեսը ու եղել նրա համախմբագիրը։ Ինը համար հրատարկվելուց հետո «Բնագիրը» փակվել է։ 2005 թ հիմնադրել է «Ինքնագիր» գրական հանդեսը, որի խմբագիրն է այժմ։ 2001-ին համախոհների հետ ստեղծել է գրական ակումբ, իսկ 2007-ին այն ներառվել է «Ինքնագիր գրական ակումբ» հասարակական կազմակերպության մեջ։

Բանաստեղծությունները և էսսեները հրապարակվել են Երևանում «Գարուն», «Բնագիր» , «Ինքնագիր» ամսագրերում, «Գրական թերթ», «Ժամանակ-Երևան», «Անկախ», «Հայկական ժամանակ», tert.am, Թեհրանի «Ալիք» թերթերում։ Վիոլետ Գրիգորյանի գործերը անգլերեն հրատարկվել են Նյու Յորքի Ararat թերթում, "Deviation. Anthology of Contemporary Armenian Literature" inknagir literary club, Yerevan, 2008, ISBN 978-99941-2-188-5 Էմիլի Արթինյանի հրատարակած "From Ararat to Angeltown" գրքում (Լոնդոն, 2005 թ.), ֆրանսերեն՝ "Arménie(s)։ texts et images" գրքում (paris 2006 թ.), "Avis de recherché" Anthology of contemporary Armenian poetry" (Parentheses, Marselle, 2006, ISBN 2-86364-167-0/972-2-86364-167-5)։

Հրատարակած գրքերը

  • «Կամուրջ դեպի Տանյան», Էսսեներ- Երևան, Անտարես 2012, ISBN 978-9939-51-397-3
  • «Հարեմի Վարդը»- "Harem rose", բանաստեղծություններ, հայերեն-անգլերեն, L.A. California 2009, I-BEN 818-246-5553
  • «Սեր»-"Amour", բանաստեղծություն, հայերեն-ֆրանսերեն (ֆրանսերեն թարգմանեց Դընի Դոնիկյանը), Ակտուալ արվեստ, Երևան 2006, ISBN 99941-801-2-6
  • «Սեր»-Love, բանաստեղծություն (Արարատ Սարգսյանի նկարների հետ), հայերեն և անգլերեն, Երևան 2002 թ.
  • "Que cet hiver est rude"-«Այս ինչ դժվար ձմեռ է», բանաստեղծություններ, հայերեն-ֆրանսերեն, et editions A Die, Die 2000, ISBN 2-908730-66-9
  • «Քաղաքը», բանաստեղծություն, Լոս Անջելես 1998 թ
  • «Ճշմարիտ ճշմարիտ եմ ասում», բանաստեղծություններ Երևան 1991, Լոս Անջելես 1998

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ