«Հաճարենի անտառային»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 26. Տող 26.


== Տարածվածություն ==
== Տարածվածություն ==
Բնական պայմաններում տարածված է համարյա ողջ [[Արևմտյան Եվրոպա]]յում, արևելքում հասնելով մինչև [[Ղրիմ]]ի հարավային ափերը: Լայնասաղարթ անտառների գոտու բնորոշ ծառատեսակ է: Առաջացնում է հսկայածավալ մաքուր և խառը անտառներ՝ [[Կաղնի|կաղն]]ու, [[եղևին]]ի և այլ ծառատեսակների հետ միասին: ՍՍՃՄ-ում այս հաճարենու անտառները տարածված են Ղրիմում, արևմտյան [[Ուկրաինա]]յում, [[Բելոռուսիա]]յում, [[Կալինինգրադ]]ի մարզում: [[Ալպյան լեռներ]]ում հաճարենու անտառները հանդիպում են մինչև 1300 — 1500 մ բարձրության վրա:
Բնական պայմաններում տարածված է համարյա ողջ [[Արևմտյան Եվրոպա]]յում, արևելքում հասնելով մինչև [[Ղրիմ]]ի հարավային ափերը: Լայնասաղարթ անտառների գոտու բնորոշ ծառատեսակ է: Առաջացնում է հսկայածավալ մաքուր և խառը անտառներ՝ [[Կաղնի|կաղն]]ու, [[եղևին]]ի և այլ ծառատեսակների հետ միասին: Այս հաճարենու անտառները տարածված են Ղրիմում, արևմտյան [[Ուկրաինա]]յում, [[Բելոռուսիա]]յում, [[Կալինինգրադ]]ի մարզում: [[Ալպյան լեռներ]]ում հաճարենու անտառները հանդիպում են մինչև 1300 — 1500 մ բարձրության վրա:
[[Պատկեր:Beechnuts roasted.jpg|մինի|Հաճարենու տապակած ընկույզները]]
[[Պատկեր:Beechnuts roasted.jpg|մինի|Հաճարենու տապակած ընկույզները]]

== Կիրառություն ==
== Կիրառություն ==
Ունի հսկայական անտառտնտեսական և արդյունաբերական նշանակություն: Արմատային մացառներ չի տալիս: Արևելյան հաճարենու հետ համեմատած ավելի ցրտադիմացկուն է, երբեմն աճում է ավելի աղքատ ու քարքարոտ հողերում: Ճողի գերխոնավացումը և հաճախակի ողողումները վատ է տանում: <ref>{{Գիրք:ՀԴՖ|(1)|(171)}}</ref>:
Ունի հսկայական անտառտնտեսական և արդյունաբերական նշանակություն: Արմատային մացառներ չի տալիս: Արևելյան հաճարենու հետ համեմատած ավելի ցրտադիմացկուն է, երբեմն աճում է ավելի աղքատ ու քարքարոտ հողերում: Ճողի գերխոնավացումը և հաճախակի ողողումները վատ է տանում: <ref>{{Գիրք:ՀԴՖ|(1)|(171)}}</ref>:

08:33, 3 Օգոստոսի 2016-ի տարբերակ

Հաճարենի անտառային
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Հաճարածաղկավորներ
Ընտանիք Հաճարազգիներ
Ցեղ Հաճարենի
Տեսակ Հաճարենի անտառային
Լատիներեն անվանում
F silvatica L
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Հաճարենի անտառային (լատին․՝ F silvatica L), հաճարազգիներ ընտանիքի, հաճարենի ցեղի բույս։

Նկարագրություն

Ծառեր են` մինչև 30 (երբեմն` 50) մ բարձրությամբ, ձվաձև հզոր սաղարթով և հորիզոնական ուղղությամբ դասավորված տերևներով: Անտառային խիտ տնկարկներում բունը ուղիղ է և գլանաձև, գետնից բավականին բարձր տեղադրված սաղարթով: Երիտասարդ բնի վրա կեղևը մոխրագորշավուն է, ծեր ծառերի վրա մոխրագույն, հաճախ` թեփուկավոր, հարթ և բարակ: Երիտասարդ ընձյուղները բաց շագանակագույն են, սկզբում մազմզուկապատ, ավելի ուշ՝ մերկ: Բողբոջները իլիկաձև են, մինչև 2 սմ երկարությամբ, սրածայր: Բացվում են ապրիլի սկզբին: Տերևները էլիպսաձև են, հիմքում և գագաթում սեղմված, 4 — 10 սմ երկարությամբ և 2,5—6 սմ լայնությամբ, եզրերը թեթևակի ալիքավոր, նոսր ատամնաեզր, վերևի կողմից մուգ կանաչ և փայլուն, ներքևից ավելի բաց գույնի, նոր բացված տերևները մետաքսյա աղվամազապատ են, ավելի ուշ՝ մազմզուկապատ միայն ջղերի ուղղությամբ, թարթիչավոր: Աշնանը սկզբում ստանում են դեղին, այնուհետևգորշ գունավորում: Տերևակոթունները մազմզուկապատ են 0,5— 1 սմ երկարությամբ: Առէջային ծաղիկների ծաղկապատը ձագարազանգականման է, գծանման կամ գծաբլթակավոր, 2,5 —5,0 մմ երկարությամբ, եզրերին սպիտակ մազմզուկներով: Առէջները 4 — 15 հատ են: Պտղագավաթի կողմնային տերևիկները մախաթանման են, կոթունը՝ մազմզուկապատ, 0,8 —1,8 սմ երկարությամբ: Ընկուզիկները 3 անկյունանի են, 1—1,6 սմ երկարությամբ, հասունանում են հոկտեմբեր-նոյեմբերին:

Տարածվածություն

Բնական պայմաններում տարածված է համարյա ողջ Արևմտյան Եվրոպայում, արևելքում հասնելով մինչև Ղրիմի հարավային ափերը: Լայնասաղարթ անտառների գոտու բնորոշ ծառատեսակ է: Առաջացնում է հսկայածավալ մաքուր և խառը անտառներ՝ կաղնու, եղևինի և այլ ծառատեսակների հետ միասին: Այս հաճարենու անտառները տարածված են Ղրիմում, արևմտյան Ուկրաինայում, Բելոռուսիայում, Կալինինգրադի մարզում: Ալպյան լեռներում հաճարենու անտառները հանդիպում են մինչև 1300 — 1500 մ բարձրության վրա:

Հաճարենու տապակած ընկույզները

Կիրառություն

Ունի հսկայական անտառտնտեսական և արդյունաբերական նշանակություն: Արմատային մացառներ չի տալիս: Արևելյան հաճարենու հետ համեմատած ավելի ցրտադիմացկուն է, երբեմն աճում է ավելի աղքատ ու քարքարոտ հողերում: Ճողի գերխոնավացումը և հաճախակի ողողումները վատ է տանում: [1]:

Ծանոթագրություններ

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (1), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (171)։