«Մարիա Ֆեոդորովնա (Դագմար)»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 79. | Տող 79. | ||
Նա պաշտում էր իր ավագ որդուն` Նիկոլային, ում հետ շատ կապնված էր և կիսում էին իր գաղտնիքները: |
Նա պաշտում էր իր ավագ որդուն` Նիկոլային, ում հետ շատ կապնված էր և կիսում էին իր գաղտնիքները: |
||
Ալեքսանդր III-ի ընտանիքը շատ ամուր էր: Նրանք վարում էին համեմատաբար համեստ ապրելակերպ: Մարիա Ֆեոդորովնան իր ձեռքով ուտեստներ էր պատրաստում և հյուրասիրում իր ամուսնուն և երեխաներին: |
Ալեքսանդր III-ի ընտանիքը շատ ամուր էր: Նրանք վարում էին համեմատաբար համեստ ապրելակերպ: Մարիա Ֆեոդորովնան իր ձեռքով ուտեստներ էր պատրաստում և հյուրասիրում իր ամուսնուն և երեխաներին: |
||
== Ռուսաստանի կայսրուհի == |
|||
Կայսր [[Ալեքսանդր II]]-ի վարած քաղաքականության օրոք կայսրությունում անհամեմատ շատացել էին տեռորիստական խմբերը: Կայսրի վրա կատարվել էին յոթ մահափորձեր, սակայն դրանցից ոչ մեկում չէր հաջողվել նրան սպանել: Սակայն 1881 թվականի մարտի 13-ին 62 տարեկան Ալեքսանդր II-ի վրա նետած ռումբը նրան մահացու վիրավորեց: |
|||
Մարիա Ֆեոդորովնան իր հուշերում գրում էր ահասարսուռ տեսարանի մասին: Նա հիշում էր, թե ինչպես դեռ վիրավոր Ալեքսանդր II-ին բերեցին պալատ: Ռումբը նետվել էր Ալեքսանդրի ոտքերին: Ըստ Մարիայի, նրա որքերը ծնկներից ներքև կտրված էին և ուժեղ արյուն էր հոսում: Նման ծանր իրավիճակում գտնվող կայսրը մի քանի ժամից մահացավ և նրա որդին՝ Ալեքսանդր III-ը դարձավ կայսր, իսկ Մարիա Ֆեոդորվնան՝ կայսրուհի: |
|||
Ռուս ժողովուրդը պաշտում էր նոր կայսրուհուն: |
|||
Մարիան իր շարժուձևով իրական կայսրուհի էր՝ ըստ տարբեր վկայությունների: |
|||
Մարիայի համար նոր պաշտոն ստանձնելը այդքան էլ ուրախալի չէր: Նա իր օրագրում գրում էր, որ իր ուրախ օրերը մնացին անցյալում և սկսեցին տագնապի և անհանգստության ժամանակները: Նա անհանգստանում էր իր ամուսնու անվտանգության համար: |
|||
15:48, 14 Մայիսի 2016-ի տարբերակ
Մարիա Ֆեոդորովնա Мария Фёдоровна (Мария София Фредерика Дагмар) | ||
Մարիա Ֆեոդորովնա | ||
| ||
---|---|---|
Մասնագիտություն՝ | թագավորական կոնսորտ, ազնվական, նկարչուհի և բուժքույր | |
Ազգություն | Ռուս | |
Դավանանք | ուղղափառություն | |
Ծննդյան օր | 1847 նոյեմբերի 26 | |
Ծննդավայր | Կոպենհագեն, Դանիա | |
Վախճանի օր | 10|13 | |
Վախճանի վայր | Կլամպենբորգ, Դանիա | |
Թաղված | Սուրբ Պողոս և Պետրոս Եկեղեցի | |
Դինաստիա | Ռոմանովներ | |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն | |
Ի ծնե անուն | Մարիա Սոֆիա Ֆրեդերիկա Դագմար | |
Հայր | Կրիստիան IX | |
Մայր | Հես-Կասելյան Լուիզա | |
Ամուսին | Ալեքսանդր III | |
Զավակներ | Նիկոլայ II Մեծ Իշխան Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Մեծ Իշխան Գեորգի Ալեքսանդրովիչ Մեծ Իշխանուհի Քսենիա Ալեքսանդրովնա Մեծ Իշխան Միխաիլ Ալեքսանդրովիչ Մեծ Իշխանուհի Օլգա Ալեքսանդրովնա | |
Ինքնագիր | ||
Պարգևներ | ||
Մարիա Ֆեոդորովնան (ռուսերեն` Мария Фёдоровна) դանիացի արքայադուստր էր, ով ամուսնանալով ռուս կայսր Ալեքսանդր III-ի հետ դարձավ Ռուսաստանի Կայսրության կայսրուհի: Ծնվել է 1847 թվականի նոյեմբերի 26 և մահացել է 1928 թվականի հոկտեմբերի 13-ին: Նրա որդին վերջին ցար Նիկոլայ II-ն էր:
Կյանքը
Առաջին տարիներ
Մարիա Սոֆիա Ֆրեդերիկա Դագմարը ծնվել է 1847 թվականի նոյեմբերի 26-ին Կոպենհագենի Դեղին Պալատում: Նրա ծնողները Դանիայի թագավոր Կրիստիան IX-ը (այն ժամանակ դեռ արքայազն) և թագուհի Հես-Կասելյան Լուիզան էին: Դաստիարակվել է բողոքական եկեղեցու սկզբունքներով: Նա առավել հայտնի էր Դագմար անունով, իսկ մտերիմները նրան դիմում էին Միննի փաղաքշական անունով: 1863 թվականին Դագմարի հայրը դարձավ Դանիայի թագավորը: Բացի Դագմարից նա ուներ ևս հինգ երեխա, ովքեր իրենց հետագա ամուսնություններով կապեր հաստատեցին Դանիայի և եվրոպական մի շարք կարևոր թագավորական ընտանիքիների հետ՝ Անգլիա, Ռուսատանի Կայսրություն, Հունաստան և այլն, թագավոր Կրիստիանի IX-ին տալով "Եվրոպայի սկեսար" հումորական մականունը: Դագմարը մեծացել և հասունացել է ամուր և համերաշխ ընտանիքում և շատ կապված է եղել իր քույրերի հետ:
Նշանադրությունները և ամուսնությունը
Ռուս կայսր Ալեքսանդր II-ը ամեն գնով ցանկանում էր, որպեսզի գահին հավակնող իր որդին՝ Մեծ Իշխան Նիկոլայ Ալեքսանդրովիչը, ամուսնանար եվրոպացի արքայադստեր հետ՝ այլ ոչ թե ռուս: 1864 թվականին Նիկոլայը մեկնեց Դանիա, որտեղ կատարվեց նրա և Դագմարի նշանադրությունը, սակայն 1865 թվականի ապրիլին նա վախճանվեց մինինգիտից: Մահից առաջ նա ցանկություն հայտնեց, որպեսզի Դագմարը ամուսնանա իր կրտսեր եղբոր Ալեքսանդրի հետ: Դագմարի վրա հատ մեծ ազդեցություն էր ունեցել իր սիրելիի մահը և իր հայրենի պալատ վերադառնալուց հետո ընտանիքի անդամները մտահոգված էին նրա առողջության համար: Դագմարը շատ էր կապվել ռուսների հետ և շատ էր հավանել այդ ընդարձակ և մեծ երկիրը, որը կարող էր դառնալ իրենը: Ալեքսանդր II-ը նրան նամակ գրեց հայտնելով, որ Դագմարը կարող էր իրեն համարել ընտանիքի անդամ: 1866 թվականին Ալեքսանդր III-ը, ով պետք է հետագայում ստանձներ կայսրի կոչումը, այցելեց Դագմարին: Իր սենյակում նկարներ նայելու ժամանակ Ալեքսանդրը խնդրեց Դագմարի ձեռքը և նա համաձայնեց:
Դագմարը լքեց իր հայրենի Դանիան 1866 թվականի սեպտեմբերի մեկին: Մեծ ամբոխ էր հավաքվել իրենց սիրելի արքայադստերը հրաժեշտ տալու նպատակով: Ամբոխի մեջ էր գտնվում նաև Հանս Քրիստիան Անդերսենը, ում հաճախ հրավիրում էին պալատ Դագմարին և նրա քույրերին հեքիաթներ պատմելու: Անդերսենը անձամբ ցտեսություն ասեց Դագմարին, բռնելով նրա ձեռքը, այնուհետև իր հիշուղությունների մեջ նա գրեց, որ Դագմարը հուզված էր և աչքերը լի էին արցունքով: Նա մտահոգված էր, թե ինչպես իր սիրելի Դագմարին կվերաբերվեին Ռուսաստանում, քանի որ մարդիկ, լեզուն և հավատքը տարբեր էին:
Ռուսաստանում կայսերական ընտանիքը շատ ջերմ ընդունեց Դագմարին: Նա ընդունեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու հավատքը և ստացավ Մարիա Ֆեոդորովնա անունը: Մարիա Ֆեոդորովնան շատ բարի էր և շատ էր սիրում ռուս ժողովրդին: Նա արագ սովորեց ռուսերեն լեզուն: Քաղաքականությանը նա չէր խառնվում և նախընտրում էր իր ժամանակը անցկացնել իր ընտանիքի հետ: Կազմակերպում էր բազմաթիվ բարեգործական միջոցառումներ: Նա նաև ուներ հակագերմանական հայացքներ, քանի որ Դանիայի որոշ տարածքներ գտնվում էին Գերմանիայի հսկողության տակ: Ռուս ժողովուրդը նույնպես շատ էր սիրում նոր իշխանուհուն:
Ամուսնությունը
Հարսանեկան ճոխ արարողությունը տեղի ունեցավ 1866 թվականի նոյեմբերի 9-ին Սանկտ-Պետերբուրգի Ձմեռային Պալատում: Ներկա էին տարբեր եվրոպական թագավորական ընտանիքների ներկայացուցիչներ: Մարիա Ֆեոդորովնայի ծնողները չէին կարողացել ներկայանալ ֆինանսական դժվարությունների պատճառով և ընտանիքից ներկա էր Մարիայի եղբայրը՝ արքայազն Ֆրեդերիկը:
Հարսանեկան արարողությունից հետո Մարիան և Մեծ Իշխան Ալեքսանդրը տեղափոխվեցին Անիչկովի պալատ, որտեղ նրանք ապրեցին հետագա 15 տարիները: Ամառները նրանք անց էին կացնում Ղրիմի Լիվադիայի պալատում և Դանիայում:
Երեխաները
Մարիա Ֆեոդորովնան հայտնի էր իր բարությամբ: Նրա առաջին երեխան՝ ապագա կայսր Նիկոլայ II-ը ծնվեց 1868 թվականի մայիսի 18-ին: Նրա և Ալեքսանդր III-ի երկրորդ զավակը՝ Ալեքսանդր Ալեքսանդրովիչը ծնվեց 1869 թվականին, բայց մահացավ վաղ հասակում մինինգիտ հիվանդությունից: Այնուհետև ծնվեցին ևս չորս երեխաներ՝ Մեծ Իշխան Գեորգի Ալեքսանդրովիչ (1871 թ), Մեծ Իշխանուհի Քսենիա Ալեքսանդրովնա (1875 թ), Մեծ Իշխան Միխաիլ Ալեքսանդրովիչ (1878 թ) և Մեծ Իշխանուհի Օլգա Ալեքսանդրովնա (1882 թ):
Մարիա Ֆեոդորովնան շատ մոտ էր իր որդիների հետ և համեմատաբար քիչ կապված էր իր դստրերին: Նա պաշտում էր իր ավագ որդուն` Նիկոլային, ում հետ շատ կապնված էր և կիսում էին իր գաղտնիքները: Ալեքսանդր III-ի ընտանիքը շատ ամուր էր: Նրանք վարում էին համեմատաբար համեստ ապրելակերպ: Մարիա Ֆեոդորովնան իր ձեռքով ուտեստներ էր պատրաստում և հյուրասիրում իր ամուսնուն և երեխաներին:
Ռուսաստանի կայսրուհի
Կայսր Ալեքսանդր II-ի վարած քաղաքականության օրոք կայսրությունում անհամեմատ շատացել էին տեռորիստական խմբերը: Կայսրի վրա կատարվել էին յոթ մահափորձեր, սակայն դրանցից ոչ մեկում չէր հաջողվել նրան սպանել: Սակայն 1881 թվականի մարտի 13-ին 62 տարեկան Ալեքսանդր II-ի վրա նետած ռումբը նրան մահացու վիրավորեց: Մարիա Ֆեոդորովնան իր հուշերում գրում էր ահասարսուռ տեսարանի մասին: Նա հիշում էր, թե ինչպես դեռ վիրավոր Ալեքսանդր II-ին բերեցին պալատ: Ռումբը նետվել էր Ալեքսանդրի ոտքերին: Ըստ Մարիայի, նրա որքերը ծնկներից ներքև կտրված էին և ուժեղ արյուն էր հոսում: Նման ծանր իրավիճակում գտնվող կայսրը մի քանի ժամից մահացավ և նրա որդին՝ Ալեքսանդր III-ը դարձավ կայսր, իսկ Մարիա Ֆեոդորվնան՝ կայսրուհի: Ռուս ժողովուրդը պաշտում էր նոր կայսրուհուն: Մարիան իր շարժուձևով իրական կայսրուհի էր՝ ըստ տարբեր վկայությունների: Մարիայի համար նոր պաշտոն ստանձնելը այդքան էլ ուրախալի չէր: Նա իր օրագրում գրում էր, որ իր ուրախ օրերը մնացին անցյալում և սկսեցին տագնապի և անհանգստության ժամանակները: Նա անհանգստանում էր իր ամուսնու անվտանգության համար: