«Կարո Հալաբյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
չ [r2.5.2] Ռոբոտը ավելացնում է․: ja:カロ・アラビヤン
Տող 27. Տող 27.
[[Կատեգորիա:Հայ ճարտարապետներ]]
[[Կատեգորիա:Հայ ճարտարապետներ]]
[[Կատեգորիա:ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ]]
[[Կատեգորիա:ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ]]

[[en:Karo Halabyan]]
[[en:Karo Halabyan]]
[[ja:カロ・アラビヤン]]
[[ru:Алабян, Каро Семёнович]]
[[ru:Алабян, Каро Семёнович]]

15:21, 2 Դեկտեմբերի 2010-ի տարբերակ

Կարո Հալաբյան
Կարո Սիմոնի Հալաբյան
Դիմանկար
ճարտարապետ
Ծնվել էհուլիսի 26, 1897
ԾննդավայրԿիրովաբադ (Ռուսական կայսրություն)
Մահացել էհունվարի 5, 1959
Մահվան վայրՄոսկվա (Ռուսաստան)
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՆերսիսյան դպրոց (1917)[1] և Վխուտեմաս (1929)[1]
Գիտական աստիճանճարտարապետության դոկտոր[1] (1948)
ԵրկերՌուսաստանի բանակի կենտրոնական ակադեմիական թատրոն և Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես
Մասնագիտությունճարտարապետ և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՀԱՊՀ
ԱմուսինԼյուդմիլա Ցելիկովսկայա
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԱնդամությունՎՕՊՐԱ[1], ԽՍՀՄ ճարտարապետների միություն[1], ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիա[1] և Բրիտանացի ճարտարապետների թագավորական ինստիտուտ[1]
 Karo Halabyan Վիքիպահեստում

Հալաբյան Կարո Սիմոնի (26.7.1897, Կիրովաբադ – 5.1.1959, Մոսկվա) ― հայ սովետական ճարտարապետ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940)։

Կենսագրություն

1917–ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1929–ին Մոսկվայի բարձրագույն գեղարվեստա–տեխնիկական ինստիտուտը։ 1929-31–ին գլխավորել է «Պետնախագիծ» ինստիտուտը՝ Խորհրդային Հայաստանի առաջին նախագծային հաստատությունը, Մ.Մազմանյանի և Գ.Քոչարի հետ նախագծել բնակելի, վարչական, կուլտուր–լուսավորչական շենքեր։ Հալաբյանի վաղ շրջանի գործերը կատարված են կոնստրուկնիվիզմի ոգով և արտահայտիչ ծավալատարածական հերինվածքով։ Դրանցում նշմարելի է նորարական միտումների և դասական ճարտարապետական ընդհանուր սկզբունքների ներդաշնակ միասնությունը, որն արտահայտվել է ուշ շրջանի լավագույն աշխատանքներում։ 1932-ից Հալաբյանի ստեղծագործական, գիտական և հասարակական գործունեությունը ծավալվել է Մոսկվայում։ Հայրենական պատերազմի տարիներին Հալաբյանը ճարտարապետական ակադեմիայի ղեկավար աշխատանքը համատեղել է կարևորագույն արդյունաբերական և պաշտպանական կառույցների քողարկման նախագծման հետ՝ գլխավորելով ակադեմիային առընթեր հատուկ արվեստանոցը։ 1943-ին նրա ղեկավարմամբ սկսվել է Վոլգոգրադի վերակառուցման նախագծի մշակումը։ 1936-ին ընտրվել է ճարտարապետների Բրիտանական թագավորական ինստիտուտի պատվավոր թղթակից անդամ։ Պարգևատրվել է 2 շքանշաններով։

Ստեղծագործություններ

Նախագծել է Սովետական բանակի թատրոնի շենքը Մոսկվայում (1940), Սոչիի ծովային կայարանը (1950), Մոսկվայի Խիմկի–Խովչինո խոշոր բնակելի զանգվածը (1962), Հայկական ԽՍՀ ԳԱ շենքը (1946)։ Ստեղծել է Կ. Մարքսի, Ս. Շահումյանի, Կամոյի դիմաքանդակները։

Արտաքին հղումներ

Վարազդատ Հարությունյանի հուշերը Կարո Հալաբյանի մասին

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.