«Ողնաշարավորներ»–ի խմբագրումների տարբերություն
չ →top |
վիքիֆիկացում, կետադրական, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ |
||
Տող 2. | Տող 2. | ||
'''Ողնաշարավորներ''', գանգավորներ ({{lang-la|Verebraa}} կամ {{lang-la|Cranioa}}), քորդավոր կենդանիների ենթատիպ։ Կենդանիների առավել կազմակերպված և բազմազան խումբը, տեսակների քանակով (40—45 հզ․) նշանակալիորեն զիջում են անողնաշարավորներին (1, 25—1, 45 միլիոն տեսակ), բայց իրենց նշանակությամբ ժամանակակից կենսոլորտում գերազանցում են վերջիններին։ |
'''Ողնաշարավորներ''', գանգավորներ ({{lang-la|Verebraa}} կամ {{lang-la|Cranioa}}), քորդավոր կենդանիների ենթատիպ։ Կենդանիների առավել կազմակերպված և բազմազան խումբը, տեսակների քանակով (40—45 հզ․) նշանակալիորեն զիջում են անողնաշարավորներին (1, 25—1, 45 միլիոն տեսակ), բայց իրենց նշանակությամբ ժամանակակից կենսոլորտում գերազանցում են վերջիններին։ |
||
Հարմարվողական տիպերի և կենսաձևերի բազմազանությամբ, ինչպես նաև գոյության պայմաններին ճկունությամբ հարմարվելու շնորհիվ ողնաշարավորները տարածված են ամենուրեք, [[Համաշխարհային օվկիանոս]]ի հատակից մինչև ձյունածածկ լեռները և անապատները։ Ողնաշարավորների [[էվոլյուցիա|էվոլյուցիոն պրոցեսն]] ընթանում է կառուցվածքային մեկ հիմնական պլանի զարգացմամբ։ Դա պայմանավորված է ոչ միայն կառուցվածքի այդ պլանի կատարելությամբ, այլև ողնաշարավորների էվոլյուցիայում նստակյաց կենսաձևի և մակաբուծականության բացակայությամբ, որոնք այլ խմբերում հանգեցնում են զարգացման խախտումների և ձևաբանական ռեգրեսի։ Ողնաշարավորները ծագել են ծովային ցածրակարգ քորդավորներից (թաղանթավորներ, անգանգներ)։ էվոլյուցիայի ընթացքում առաջնային առանցքային |
Հարմարվողական տիպերի և կենսաձևերի բազմազանությամբ, ինչպես նաև գոյության պայմաններին ճկունությամբ հարմարվելու շնորհիվ ողնաշարավորները տարածված են ամենուրեք, [[Համաշխարհային օվկիանոս]]ի հատակից մինչև ձյունածածկ լեռները և անապատները։ Ողնաշարավորների [[էվոլյուցիա|էվոլյուցիոն պրոցեսն]] ընթանում է կառուցվածքային մեկ հիմնական պլանի զարգացմամբ։ Դա պայմանավորված է ոչ միայն կառուցվածքի այդ պլանի կատարելությամբ, այլև ողնաշարավորների էվոլյուցիայում նստակյաց կենսաձևի և մակաբուծականության բացակայությամբ, որոնք այլ խմբերում հանգեցնում են զարգացման խախտումների և ձևաբանական ռեգրեսի։ Ողնաշարավորները ծագել են ծովային ցածրակարգ քորդավորներից (թաղանթավորներ, անգանգներ)։ էվոլյուցիայի ընթացքում առաջնային առանցքային կմախքը՝ քորդան, փոխարինվել է շարժական ողներից միակցված կռճիկային կամ ոսկրային ողնաշարով (այստեղից՝ անվանումը)։ Երկարացած մարսողական խողովակի տարբեր բաժիններում (բերանի խոռոչ, կերակրափող, ստամոքս, աղիքներ) առաջացել է հաջորդաբար սնունդը մշակող մարսողական ֆերմենտների յուրօրինակ «կոնվեյեր»։ Լյարդը վերածվել է բազմազան ֆունկցիաներով քիմիական բարդ լաբորատորիայի։ Մկանուտ սիրտը բաղկացած է մի քանի հիմնական և լրացուցիչ բաժիններից։ Արյունատար համակարգը փակ է։ Ջրային ողնաշարավորների շնչառության օրգաններն են [[խռիկներ]]ը, ցամաքայիններինը՝ զույգ [[թոքեր]]ը։ Առաջացել են արտաթորության նոր օրգաններ՝ իրանային և կոնքային [[երիկամներ]]ը։ Բարդացել է հորմոնային նյութափոխանակությունը։ Նյարդայինհամակարգը կազմված է [[գլխուղեղ]]ից և [[ողնուղեղ]]ից։ Բարձր զարգացման են հասել զգայարանները՝ տեսողության, լսողության, համի, հոտառության, շոշափելիքի օրգանները։ Ողնաշարավորները սովորաբար բաժանասեռ են (որոշ ձկների հատուկ է հերմաֆրոդիաիզմը)։ Ցածրակարգ ողնաշարավորները, որպես կանոն, բազմանում են ձվադրությամբ։ Բոլոր խմբերում (բացի բոլորաբերաններից և [[թռչուններ]]ից) հանդիպում է կենդանածնությունը, որը կաթնասունների բազմացման հիմնական ձևն է։ ժամանակակից ողնաշարավորները բաժանվում են հետևյալ դասերի՝ բոյորաբերաններ՝ անծնոտներ ({{lang-lat|Cyclosomaa}}), ձկներ ({{lang-lat|Pisces}}), երկկենցաղներ ({{lang-lat|Amphibia}}), սողուններ ({{lang-lat|Repilia}}), թռչուններ ({{lang-lat|Aves}}) և կաթնասուններ ({{lang-lat|Mammalia}})։ Ողնաշարավորները մարդու համար ունեն մեծ և բազմազան նշանակություն։ Ողնաշարավորներ են համարյա բոլոր որսարդյունագործական և ընտանի կենդանիները։ Բազմաթիվ տեսակներ վնաս են հասցնում ժող․ տնտեսությանը, որոշ ողնաշարավորներ վարակիչ հիվանդությունների հարուցիչների կրողներ են։ Կան և թունավոր տեսակներ։ |
||
Սրանց մեջ չկան նստակյաց ձևեր, շատերը տեղափոխվում են մեծ տարածություններ։ Կան և ջրային, և կիսաջրային, և ցամաքային, նույնիսկ թռչող տեսակներ։ Ողնաշարավորներին բնորոշ է այն, որ ունեն [[կենտրոնական նյարդային համակարգ]], ձևավորվել է [[գանգատուփ]]ը և [[ողնուղեղային խողովակ]]ը։ Առաջացել և զարգացել են [[զգայարան]]ները։ [[Արյունատար համակարգը]] փակ է, ունեն [[սիրտ]], [[արյուն]]ը կարմիր է։ Ողնաշարավորների [[ենթատիպ]]ը բաժանվում է հետևյալ կարգաբանական խմբերի՝ |
Սրանց մեջ չկան նստակյաց ձևեր, շատերը տեղափոխվում են մեծ տարածություններ։ Կան և ջրային, և կիսաջրային, և ցամաքային, նույնիսկ թռչող տեսակներ։ Ողնաշարավորներին բնորոշ է այն, որ ունեն [[կենտրոնական նյարդային համակարգ]], ձևավորվել է [[գանգատուփ]]ը և [[ողնուղեղային խողովակ]]ը։ Առաջացել և զարգացել են [[զգայարան]]ները։ [[Արյունատար համակարգը]] փակ է, ունեն [[սիրտ]], [[արյուն]]ը կարմիր է։ Ողնաշարավորների [[ենթատիպ]]ը բաժանվում է հետևյալ կարգաբանական խմբերի՝ |
18:23, 3 փետրվարի 2016-ի տարբերակ
Ողնաշարավորներ, գանգավորներ (լատին․՝ Verebraa կամ լատին․՝ Cranioa), քորդավոր կենդանիների ենթատիպ։ Կենդանիների առավել կազմակերպված և բազմազան խումբը, տեսակների քանակով (40—45 հզ․) նշանակալիորեն զիջում են անողնաշարավորներին (1, 25—1, 45 միլիոն տեսակ), բայց իրենց նշանակությամբ ժամանակակից կենսոլորտում գերազանցում են վերջիններին։
Հարմարվողական տիպերի և կենսաձևերի բազմազանությամբ, ինչպես նաև գոյության պայմաններին ճկունությամբ հարմարվելու շնորհիվ ողնաշարավորները տարածված են ամենուրեք, Համաշխարհային օվկիանոսի հատակից մինչև ձյունածածկ լեռները և անապատները։ Ողնաշարավորների էվոլյուցիոն պրոցեսն ընթանում է կառուցվածքային մեկ հիմնական պլանի զարգացմամբ։ Դա պայմանավորված է ոչ միայն կառուցվածքի այդ պլանի կատարելությամբ, այլև ողնաշարավորների էվոլյուցիայում նստակյաց կենսաձևի և մակաբուծականության բացակայությամբ, որոնք այլ խմբերում հանգեցնում են զարգացման խախտումների և ձևաբանական ռեգրեսի։ Ողնաշարավորները ծագել են ծովային ցածրակարգ քորդավորներից (թաղանթավորներ, անգանգներ)։ էվոլյուցիայի ընթացքում առաջնային առանցքային կմախքը՝ քորդան, փոխարինվել է շարժական ողներից միակցված կռճիկային կամ ոսկրային ողնաշարով (այստեղից՝ անվանումը)։ Երկարացած մարսողական խողովակի տարբեր բաժիններում (բերանի խոռոչ, կերակրափող, ստամոքս, աղիքներ) առաջացել է հաջորդաբար սնունդը մշակող մարսողական ֆերմենտների յուրօրինակ «կոնվեյեր»։ Լյարդը վերածվել է բազմազան ֆունկցիաներով քիմիական բարդ լաբորատորիայի։ Մկանուտ սիրտը բաղկացած է մի քանի հիմնական և լրացուցիչ բաժիններից։ Արյունատար համակարգը փակ է։ Ջրային ողնաշարավորների շնչառության օրգաններն են խռիկները, ցամաքայիններինը՝ զույգ թոքերը։ Առաջացել են արտաթորության նոր օրգաններ՝ իրանային և կոնքային երիկամները։ Բարդացել է հորմոնային նյութափոխանակությունը։ Նյարդայինհամակարգը կազմված է գլխուղեղից և ողնուղեղից։ Բարձր զարգացման են հասել զգայարանները՝ տեսողության, լսողության, համի, հոտառության, շոշափելիքի օրգանները։ Ողնաշարավորները սովորաբար բաժանասեռ են (որոշ ձկների հատուկ է հերմաֆրոդիաիզմը)։ Ցածրակարգ ողնաշարավորները, որպես կանոն, բազմանում են ձվադրությամբ։ Բոլոր խմբերում (բացի բոլորաբերաններից և թռչուններից) հանդիպում է կենդանածնությունը, որը կաթնասունների բազմացման հիմնական ձևն է։ ժամանակակից ողնաշարավորները բաժանվում են հետևյալ դասերի՝ բոյորաբերաններ՝ անծնոտներ (լատին․՝ Cyclosomaa), ձկներ (լատին․՝ Pisces), երկկենցաղներ (լատին․՝ Amphibia), սողուններ (լատին․՝ Repilia), թռչուններ (լատին․՝ Aves) և կաթնասուններ (լատին․՝ Mammalia)։ Ողնաշարավորները մարդու համար ունեն մեծ և բազմազան նշանակություն։ Ողնաշարավորներ են համարյա բոլոր որսարդյունագործական և ընտանի կենդանիները։ Բազմաթիվ տեսակներ վնաս են հասցնում ժող․ տնտեսությանը, որոշ ողնաշարավորներ վարակիչ հիվանդությունների հարուցիչների կրողներ են։ Կան և թունավոր տեսակներ։
Սրանց մեջ չկան նստակյաց ձևեր, շատերը տեղափոխվում են մեծ տարածություններ։ Կան և ջրային, և կիսաջրային, և ցամաքային, նույնիսկ թռչող տեսակներ։ Ողնաշարավորներին բնորոշ է այն, որ ունեն կենտրոնական նյարդային համակարգ, ձևավորվել է գանգատուփը և ողնուղեղային խողովակը։ Առաջացել և զարգացել են զգայարանները։ Արյունատար համակարգը փակ է, ունեն սիրտ, արյունը կարմիր է։ Ողնաշարավորների ենթատիպը բաժանվում է հետևյալ կարգաբանական խմբերի՝
- Վերնադաս Անծնոտավորներ Agnata
- Դաս Վահանակիրներ Ostracodermi
- Դաս Բոլորաբերանավորներ Cyclostomata
- Վերնադաս Ձկներ Pisces
- Դաս Կռճիկային ձկներ Chondeichthyes
- Դաս Ոսկրային ձկներ Osteichtes
- Վերնադաս Ցամաքային ողնաշարավորներ Tetrapoda
- Դաս Երկկենցաղներ Amphibia
- Դաս Սողուններ Reptilia
- Դաս Թռչուններ Aves
- Դաս Կաթնասուններ Mammalia
Գրականություն
- Լ ու կ ի ն Ե․ Ի․, Կենդանաբանություն, Ե․, 1971։
- Жизнь животных, т․ , 4—6, М․, 1969—71;
- Наумов С․ П․, Зоология позвоночных, 3 изд․, М․, 1973․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |