Վահանակիրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վահանակիրներ (լատին․՝ Diaspididae), կոկցիդների ենթակարգի հավասարաթև միջատների ընտանիք։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Lepidosaphes gloverii

Մարմինը կլոր է, ստորակետաձև, տանձաձև, հիմնականում սպիտակ, դեղին, դարչնագույն, գորշ կամ սև, 0,5-2 մմ երկարությամբ։ Մեջքի վրա ունեն թրթուրային 1-2 շապիկներից կազմված, հեշտորեն առանձնացվող վահանիկ (այստեղից՝ անվանումը)[1][2]։ Էգերն արուներից խոշոր են, անթև և անոտ, արուներն ունեն մեկ զույգ թև, բնականոն զարգացած վերջավորություններ, բերանային ապարատը ետ է զարգացած։

Թրթուրները և հասուն էգերը սնվում են բույսերի հյութով։ Հայտնի է վահանակիրների մոտ 1300 (ԽՍՀՄ-ում՝ 130, ՀԽՍՀ-֊ում՝ 60) տեսակ, տարածված ամբողջ աշխարհում, առավելապես տաք գոտիներում։

Մակաբուծում են սովորաբար ծառերի, թփերի, ավելի հազվադեպ՝ խոտաբույսերի վրա։ Բազմաթիվ վահանակիրներ բույսերի վտանգավոր վնասատուներ են։ ԽՍՀՄ-ում պտղատու ծառերին վնասում են հատկապես կալիֆոռնիական, մանուշակագույն, սալորենու, հայկական ստորակետանման վահանակիրները, ջերմատնային մերձարևադարձային բույսերին՝ դեղին, կռզու, արմավենու, դափնեվարդի և դարչնագույն վանակիրը։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում, առավելապես տաք գոտիներում, տարածված է 60 տեսակ (տարեկան տալիս են 1-4 սերունդ), որոնցից խնձորենու բնի և ճյուղերի վրա հանդիպում են շարժուն, բավական խոշոր վահանակիրներ՝ Phenacoccus aceris-ը, իսկ ավելի հաստ ճյուղերի վրա՝ Aspidiotus ostreaeformis տեսակը։ Խնձորենու երիտասարդ ճյուղերի վրա մակաբուծում են ստորակետանման վահանակիրները։ Դեղին, արմավենու, գիհու, դափնեվարդի և այլ վականակիրների ջերմատնային մերձարևադարձային բույսերի մակաբույծներ են։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Parlatoria oleae.

Ընտանիքների կազմում.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Определитель насекомых Дальнего Востока СССР. Т. II. Равнокрылые и полужесткокрылые. / под общ. ред. П. А. Лера. — Л.: «Наука», 1988. — С. 693. — 972 с. — 1950 экз. — ISBN 5-7442-0921-2.
  2. Трапезникова И. В. и И. А. Гаврилов. О яйцеживорождении у мучнистых червецов (Homoptera: Coccinea: Pseudococcidae). Труды Зоологического института РАН. Том 312, № 1/2, 2008, c. 43–53

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Римский-Корсаков М. Н., Щитовки // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Борхсениус (Borchsenius), Н. С. (N. S.) (1966). Каталог щитовок (Диаспидоидеа) мировой фауны (A catalogue of the armoured scale insects (Diaspidoidea) of the world) (Russian). Moscow: Академия наук СССР – Зоологический институт (Zoological Institute of the USSR Academy of Sciences).{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Howard, Forrest D. (2001). «Hemiptera: Sternorrhyncha». In Howard, Forrest D.; և այլք: (eds.). Insects on Palms. Wallingford, Oxfordshire: CABI Publishing. էջեր 161–226. ISBN 978-0-85199-326-3. {{cite book}}: Explicit use of et al. in: |editor= (օգնություն)
  • Takagi, Sadao (2002). «One new subfamily and two new tribes of the Diaspididae (Homoptera: Coccoidea)» (PDF). Insecta Matsumurana. 59: 55–100. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահանակիրներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահանակիրներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 245