«Կառլոս Գարդել»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «== Կենսագրություն == Կարլոս Գարդելի ծննդյան օրը համարվում է 1890 թվականի դեկտեմբերի 11-ը: Այդ օրը նշվո...»: |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ Երաժիշտ}} |
|||
'''Կարլոս Գարդել''' (1887 կամ 1890, դեկտեմբերի 11 - 1935, հունիսի 24), արգենտինացի երգիչ, կոմպոզիտոր և դերասան, տանգոյի պատմության մեջ ամենանշանավոր դերակատարը: |
|||
== Կենսագրություն == |
== Կենսագրություն == |
||
Կարլոս Գարդելի ծննդյան օրը համարվում է 1890 թվականի դեկտեմբերի 11-ը: Այդ օրը նշվում է որպես տանգոյի համաշխարհային օր: Նրա ծննդյան վայրի մասին կան տարբեր կարծիքներ, մի վարկածի համաձայն նա ծնվել է [[Ֆրանսիա]]յի [[Թուլուզ]] քաղաքում, մեկ այլ վարկածով, որն առավելապես պնդում են ուրուգվայցիները՝ [[Ուրուգվայ]]ի [[Տակուարեմբո]] քաղաքում: Տեղի ֆուտբոլի թիմի երկրպագուները խաղերի ժամանակ դրոշների վրա գրում են Տակուարեմբոն Գարդելն է: |
Կարլոս Գարդելի ծննդյան օրը համարվում է 1890 թվականի դեկտեմբերի 11-ը: Այդ օրը նշվում է որպես տանգոյի համաշխարհային օր: Նրա ծննդյան վայրի մասին կան տարբեր կարծիքներ, մի վարկածի համաձայն նա ծնվել է [[Ֆրանսիա]]յի [[Թուլուզ]] քաղաքում, մեկ այլ վարկածով, որն առավելապես պնդում են ուրուգվայցիները՝ [[Ուրուգվայ]]ի [[Տակուարեմբո]] քաղաքում: Տեղի ֆուտբոլի թիմի երկրպագուները խաղերի ժամանակ դրոշների վրա գրում են Տակուարեմբոն Գարդելն է: |
20:21, 14 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ
Կառլոս Գարդել | |
---|---|
Բնօրինակ անուն | իսպ.՝ Carlos Gardel |
Ի ծնե անուն | ֆր.՝ Charles Romuald Gardes (hipótesis francesista); Carlos Gardel (hipótesis uruguayista)[1] |
Նաև հայտնի է որպես | Carlos Gardel |
Ծնվել է | դեկտեմբերի 11, 1890[2] Թուլուզ[2] |
Երկիր | Արգենտինա, Ուրուգվայ[3][4] և Ֆրանսիա[5] |
Մահացել է | հունիսի 24, 1935[6][7][8][…] (44 տարեկան) Մեդելյին, Կոլումբիա[9][10] |
Գերեզման | Լա Չակարիտա գերեզմանատուն |
Ժանրեր | տանգո |
Մասնագիտություն | երգիչ, դերասան, կոմպոզիտոր և հեղինակ-կատարող |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Լեյբլ | Columbia Records, EMI և RCA Records |
Անդամակցություն | Dúo Gardel-Razzano? |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Carlos Gardel Վիքիպահեստում |
Կարլոս Գարդել (1887 կամ 1890, դեկտեմբերի 11 - 1935, հունիսի 24), արգենտինացի երգիչ, կոմպոզիտոր և դերասան, տանգոյի պատմության մեջ ամենանշանավոր դերակատարը:
Կենսագրություն
Կարլոս Գարդելի ծննդյան օրը համարվում է 1890 թվականի դեկտեմբերի 11-ը: Այդ օրը նշվում է որպես տանգոյի համաշխարհային օր: Նրա ծննդյան վայրի մասին կան տարբեր կարծիքներ, մի վարկածի համաձայն նա ծնվել է Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում, մեկ այլ վարկածով, որն առավելապես պնդում են ուրուգվայցիները՝ Ուրուգվայի Տակուարեմբո քաղաքում: Տեղի ֆուտբոլի թիմի երկրպագուները խաղերի ժամանակ դրոշների վրա գրում են Տակուարեմբոն Գարդելն է:
Մայրը` Բերտա Գարդելը, գաղթել է Արգենտինա, երբ Կարլոս Գարդելը 2 տարեկան էր: Կարլոսը սկսել է երգել դեռ մանկուց, նրա առաջին հանրային ելույթները կայացել են 1910 թվականին` Բուենոս Այրեսի Օ'Ռոնդեման սրճարանում: 1911 թվականին սկսել է դուետով ելույթ ունենալ Ժոզե Ռազանոյի հետ: Սա Գարդելի ստեղծագործական կյանքում կարևոր փուլ է եղել: Սակայն դա դեռ տանգո չէր, նրանք երգում էին ժողովրդական երգեր: Այդ ժամանակաշրջանի լավագույն երգերից էր Լինդա պրովինցիալիտան:
1914 թվականին Գարդելն արդեն բավականին հայտնի երգիչ էր Բուենոս Այրեսում: 1915 թվականին Ուրուգվայում կայացավ Գարդելի առաջին արտասահմանյան հյուրախաղերը:Գարդելը տանգո կատարել սկսել է 1917 թվականին և 1917 թվականի ապրիլի 9-ին ձայնագրվել է նրա առաջին տանգոն «Իմ տխուր գիշեր»,կոմպոզիտոր` Սամուել Կաստրիոտ: Դրան հաջորդում են մյուսները`հետագայում դառնալով հայտնի տանգոյի կատարումներ, այդ թվում Ռոդրիգեսի Լա Կումպարիստան և այլն:1917թ-ին Գարդելը նկարահանվում է իր առաջին համր ֆիլմում «Ֆլոր դը Դուրազանո»: Ընդհանուր առմամբ նրա մասնակցությամբ լույս է տեսել 10 ֆիլմ` համր և հնչյունային,որտեղ հնչել են Գարդելի երգերը:1920-ական թվականներին Կարլոս Գարդելն արդեն համաշխարհային աստղ էր: 1923թվականին Իսպանիայում կայացան Գարդելի առաջին եվրոպական շրջագայությունները: 1925 և 1927 թվականներին Գարդելը ձայնագրվել և ելույթ է ունեցել Իսպանիայում, 1928—1929 թվականներին՝ Ֆրանսիայում և Իտալիայում, 1930թվականին`նորից Ֆրանսիայում: 1931—1932 թվականներին ևս մեկ խոշոր եվրոպական շրջագայություն՝ Բարսելոնա, Երկնագույն Լողափ, Իտալիա, Փարիզ, Լոնդոն, Բեռլին, Վիեննա:1932 թվականին Գարդելը սկսել է համագործակցել Ալֆրեդո Լը Պերոյի հետ, որը նրա վերջին ֆիլմերի սցենարիստն ու երգերի բառերի հեղինակն էր:
1933 թվակյանի նոյեմբերի 6-ին ձայնագրվել է Մադամ Իվոնը, որը կատարվել է Բուենոս Այրեսում և 1933թ-ի նոյեմբերի 7-ին Գարդելը շրջագայության է մեկնել Եվրոպա և ԱՄՆ: Նրան այլևս վիճակված չէր կենդանի վերադառնալ Բուենոս Այրես:
1934—1935 թվականներին Գարդելը նկարահանվել է Փարամաունդ ստուդիայի ֆիլմերում, որոնցում կատարել է իր ամենանշանավոր տանգոները:
1935թ-ի ապրիլին Կարլոս Գարդելը մեծ շրջագայություն է ունեցել Լատինական Ամերիկայում՝ Պուերտո Ռիկո,Վենեսուելա, Կոլումբիա, Պանամա, Կուբա, Մեքսիկա:1935թ-ի հունիսի 24-ին Մեդելինայի օդանավակայանից թռիչքի ժամանակ Սակօ ավիաընկերության Ֆոռդ Թրիմոթոր F-31 ինքնաթիռը, որով թռչում էր Գարդելը, կործանվեց`բախվելով մեկ այլ Կոլումբա-Գերմանական Սկատդա արտադրության ինքնաթիռի հետ
Գարդելի մարմինը հրաժեշտի երթ կատարեց Նյու-Յորքից մինչև Ռիո դե Ժանեյրո, այնտեղից՝ Մոնտեվիդեո, որտեղ հազարավոր անմխիթար երկրպագուներ իրենց հարգանքի և սիրո տուրքը մատուցեցին: Գարդելը թաղված է Բուենոս – Այրեսի Չակարիտա գերեզմանատանը: Նրա գերեզմանին միշտ թարմ ծաղիկներ են դրված, իսկ նրա հուշաքարի մատների մեջ՝ վառած ծխախոտ:
Գարդելը սովորաբար ելույթ էր ունենում երեք կամ չորս կիթառահարների հետ: Նրանցից երկուսը՝ Ռիվեռոլը և Պեռան զոհվել են նրա հետ:
Գարդելն ամուսնացած չի եղել, նա երեխաներ չի ունեցել, ունեցել է հարսնացու՝ Մարտինես դել Վալիե և ուրիշ շատ այլ կանայք: Չնայած իր հսկայական հոնորարին՝ Գարդելի մահվանից հետո գրեթե գումար չէր մնացել, նա ծախսում էր ամեն, ինչ աշխատում էր:
«Կնոջ բույրը» ֆիլմում Ալ Պաչինոն Գաբրիել Անվարի հետ պարում է Գարդելի Por una cabeza երաժշտության ներքո:
Երգերի հավաքածու
- Brisas de la tarde (1912)
- Pobre mi madre querida (1912)
- Mi noche triste (1917)
- Flor de fango (1917)
- Desdén (1933)
- Tomo y obligo (1931)
- Lejana tierra mía (1935)
- Silencio (1933)
- Amores de estudiante (1934)
- Golondrinas (1934)
- Melodía de arrabal (1933)
- Guitarra guitarra mía (1935)
- Cuesta abajo (1934)
- Mi Buenos Aires querido (1934)
- Soledad (1934)
- Volver (1935)
- Por una cabeza (1935)
- Sus ojos se cerraron (1935)
- Volvió una noche (1935)
- El día que me quieras (1935)
Հղումներ
- Творчество и биография Карлоса Гарделя (ռուս.)
- Сайт, посвященный певцу (իսպ.)
- Гардель на сайте Аргентинское танго (իսպ.)
- Федерико Андахази. Танцующий с тенью, 2004 год (ռուս.)
- ↑ https://www.lanacion.com.ar/sociedad/fin-del-misterio-muestran-la-partida-de-nacimiento-de-gardel-nid1509532
- ↑ 2,0 2,1 Archives municipales de Toulouse
- ↑ https://www.bbc.com/mundo/noticias/2013/12/131212_gardel_documento_tacuarembo_amv
- ↑ National Library of Uruguay — 1815.
- ↑ https://www.even-tango.com/blog/histoire/carlos-gardel-etait-francais/
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ cinenacional.com (իսպ.) — 2001.
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ http://www.planecrashinfo.com/famous1930s.htm
- ↑ Archivio Storico Ricordi — 1808.