«Վալերիան Մադաթով»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Անձ}} |
|||
{{անաղբյուր}} |
|||
[[Պատկեր:Madatov.jpg|մինի|rigth|200px|Վալերիան Մադաթով]] |
|||
'''Վալերիան Մադաթով''' ('''Ռոստոմ Գրիգորի Մադաթյան''') ([[1782]], գ. Ավետարանոց (այժմ՝ գ. Չանախչի, ԼՂՀ Ասկերանի շրջանում) - [[1829]], Շումլա, Բուլղարիա), ռուսական բանակի հայազգի զորավար, [[գեներալ-լեյտենանտ]] (29 սեպտեմբերի, 1826)։ |
'''Վալերիան Մադաթով''' ('''Ռոստոմ Գրիգորի Մադաթյան''') ([[1782]], գ. Ավետարանոց (այժմ՝ գ. Չանախչի, ԼՂՀ Ասկերանի շրջանում) - [[1829]], Շումլա, Բուլղարիա), ռուսական բանակի հայազգի զորավար, [[գեներալ-լեյտենանտ]] (29 սեպտեմբերի, 1826)։ |
||
Տող 20. | Տող 18. | ||
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]] |
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]] |
||
[[Կատեգորիա:Հայ գեներալներ|Մադաթով, Վալերիան]] |
[[Կատեգորիա:Հայ գեներալներ|Մադաթով, Վալերիան]] |
||
{{bio-stub}} |
07:45, 22 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ
Վալերիան Մադաթով | |
---|---|
Ծնվել է | մայիսի 18 (29), 1782 |
Ծննդավայր | Ավետարանոց[1] |
Մահացել է | սեպտեմբերի 4 (16), 1829 (47 տարեկան) |
Մահվան վայր | Շումեն, Silistra Eyalet, Օսմանյան կայսրություն[1] |
Գերեզման | Տիխվինսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Valerian Grigorievich Madatov Վիքիպահեստում |
Վալերիան Մադաթով (Ռոստոմ Գրիգորի Մադաթյան) (1782, գ. Ավետարանոց (այժմ՝ գ. Չանախչի, ԼՂՀ Ասկերանի շրջանում) - 1829, Շումլա, Բուլղարիա), ռուսական բանակի հայազգի զորավար, գեներալ-լեյտենանտ (29 սեպտեմբերի, 1826)։
1799 թվականին Պետերբուրգում ընդունվել է Պրեոբրաժենսկի գունդ, որպես պրապորշչիկ, ապա տեղափոխվել Պավլովյան գրենադերյան, Մենգրելյան հետևակային գնդերը: Մասնակցել է 1806-12 թվականների ռուս-թուրքական պատերազմին, աչքի ընկել Բատինի ճակատամարտում (1810): 1812 թվականի Հայրենական պատերազմում հղել է հեծյալ ջոկատների հրամանատար: Պարգևատրվել է Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշանով և ստացել գնդապետի կոչում: Լայպցիգի ճակատամարտում (1813, հոկտեմբեր 16-19) ծանր վիրավորվել է: Ցուցաբերած անձնական խիզախության համար նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում:
1816 թվականին Մադաթովը նշանակվել է Ղարաբաղում տեղավորված ռուսական զորքերի հրամանատար, իսկ 1817 թվականից՝ Ղարաբաղի, Շիրվանի և Շաքիի խանությունների օկրուգային պետ: Մասնակցել է Դաղստանի լեռնականների դեմ մղած կռիվներին և 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմին: Մադաթովի հրամանատարությամբ գործող փոքրաթիվ ջոկատը (2000 զինվոր) 1826 թվականի սեպտեմբեր 3-ին Շամխորի մոտ փայլուն հաղթանակ տարավ պարսկական 10-հազարանոց բանակի նկատմամբ և մասնակցեց սեպտեմբեր 13-ին Ելիզավետպոլի (այժմ՝ Կիրովաբադ) ճակատամարտին: Նրա զորքերը 1826 թվականի աշնանը Ղարաբաղը լիովին մաքրեցին պարսկական նվաճողներից: 1828-29 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Մադաթովը կռվել է Դանուբյան բանակում: Նրա հեծյալ դիվիզիան փայլուն հաղթանակ տարավ բուլղարական Շումլա բերդի մոտ, գրավեց Իսակչեյ և Գիրսով ամրոցները: Այստեղ Մադաթովը հիվանդացավ ու վախճանվեց: Հետագայում նրա աճյունը տեղափոխվեց Պետերբուրգ և ամփոփվեց Ալեքսանդր Նևսկու վանքում:
Գրականություն
- Կյանք գեներալ-լեյտենանտ Մատաթովին, Շուշի, 1870:
- Երիցյան Ա., Ամենայն Հայոց կաթողիկոսությունը և Կովկասի հայք XIX դարում, մաս 1, Թ., 1894:
- Թերզիբաշյան Վ., Գեներալ-մայոր Վ. Գ. Մադաթով, Ե., 1942:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |