«Il Volo»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Կարիերան: clean up, փոխարինվեց: ` → ՝, → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 20. Տող 20.


==Խմբի անդամները==
==Խմբի անդամները==
Պիերո Բարոնեն ծնվել է [[1993]] թվականի հունիսի 24-ին Ագրիջենտո նահանգի Նարո ավանում։
Պիերո Բարոնեն ծնվել է [[1993]] թվականի [[հունիսի 24]]-ին Ագրիջենտո նահանգի Նարո ավանում։


Ինյացո Բոսկետտոն ծնվել է [[1994]] թվականի հոկտեմբերի 4-ին [[Իտալիա]]յի հյուսիսում գտնվող Էմիլիա Ռոմանյա նահանգի [[Բոլոնյա]] քաղաքում և մեծացել է Մարսալայում։
Ինյացո Բոսկետտոն ծնվել է [[1994]] թվականի [[հոկտեմբերի 4]]-ին [[Իտալիա]]յի հյուսիսում գտնվող Էմիլիա Ռոմանյա նահանգի [[Բոլոնյա]] քաղաքում և մեծացել է Մարսալայում։


[[Ջանլուկա Ջինոբլե]]ն ծնվել է [[1995]] թվականի փետրվարի 11-ին Ռոզետո դելյի Աբրուցցի փոքրիկ քաղաքում։ Երգիչը մեծացել է [[Մոնտեպագանո]] քաղաքում։
[[Ջանլուկա Ջինոբլե]]ն ծնվել է [[1995]] թվականի [[փետրվարի 11]]-ին Ռոզետո դելյի Աբրուցցի փոքրիկ քաղաքում։ Երգիչը մեծացել է [[Մոնտեպագանո]] քաղաքում։


==Կարիերան==
==Կարիերան==

15:38, 20 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Il Volo
Հիմնական տվյալներ
ԵրկիրԻտալիա Իտալիա
ԺանրերԴասական փոփ
Գործունեություն2010-ից
ԼեյբլGeffen Records, Universal Music Group, Interscope Records, Sony Music Latin
Պարգևներ
Կայքilvolomusic.com
Անդամներ
Պիերո Բարոնե
Ինյացո Բոսկետտո
Ջանլուկա Ջինոբլե
 Il Volo Վիքիպահեստում

Il Volo (հայերեն` Թռիչք) իտալական տրիո է, որը հանդես է գալիս դասական փոփ ժանրում։ Խմբի անդամներն են Պիերո Բարոնեն, Ինյացո Բոսկետտոն, Ջանլուկա Ջինոբլեն[1]: Նրանք ներկայացրել են Իտալիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում, որտեղ զբաղեցրել են 3–րդ հորիզոնականը[2]:

Խմբի անդամները

Պիերո Բարոնեն ծնվել է 1993 թվականի հունիսի 24-ին Ագրիջենտո նահանգի Նարո ավանում։

Ինյացո Բոսկետտոն ծնվել է 1994 թվականի հոկտեմբերի 4-ին Իտալիայի հյուսիսում գտնվող Էմիլիա Ռոմանյա նահանգի Բոլոնյա քաղաքում և մեծացել է Մարսալայում։

Ջանլուկա Ջինոբլեն ծնվել է 1995 թվականի փետրվարի 11-ին Ռոզետո դելյի Աբրուցցի փոքրիկ քաղաքում։ Երգիչը մեծացել է Մոնտեպագանո քաղաքում։

Կարիերան

Խմբի 3 օպերային երգիչները իրենց կարիերան սկսել են 2009-ին և միմյանց հանդիպել են իտալական Ti lascio una canzone (Քեզ երգ թողնելով) երաժշտական շոուի ընթացքում։

2009-ի մայիսի 2-ին Ջանլուկա Ջինոբլեն հաղթանակ տոնեց՝ երգելով Անդրեա Բոչելլիի "Il mare calmo della sera" երգը։

Մրցույթի ընթացքում նրանք ընտրվեցին որպես տրիո և ներկայացրեցին նեապոլիտանական օպերայի "O sole mio" երգը[3]։ Մրցույթից հետո նրանք շարունակեցին հանդես գալ միասին "Tre Tenori", "The Tryo", "Il Trio" անուններով իսկ 2010-ից սկսած "Il Volo" (իտալերենից թաևգմանած «Թռիչք») անունով։

2010-ին խումբը մասնակցեց "We Are the World 25 for Haiti" բարեգործական նախագծին՝ նորովի ներկայացնելով 1985-ի ամենահայտնի հիթերից մեկը՝ "We are the World" երգը։ 2010-ի փետրվարին նրանք ներկայացրեցին "Granada" և "Un amore cosi grande" երգերը Սանռեմո երաժշտական մրցույթի 60-րդ ամյակին[4]։ Այդ մրցույթի ընթացքում խումբը ներկայացրեց նաև "Regina Rania di Giordania"-ն։

Il Volo խմբի առաջին համանուն ձայնասկավառակը թողարկվեց 2010 թվականին Լոնդոնում[5]։ Այն Իտալիայում ներկայացվեց նոյեմբերի 30-ին և իտալական ալոբմների չարթում զբաղեցրեց 6-րդ տեղը՝ ստանալով ոսկե վկայական։ Խմբի միջազգային կարիերան աճեց 2011-ին, երբ ԱՄՆ-ում թողարկվեց նրանց ձայնասկավառակը։ Նրանք ներկայացան նաև ամերիկյան Սուպերսթար երաժշտական շոուի 10-րդ եթերաշրջանին։ Խումբը երգեց "’O sole mio"-ն, որը որպես սինգլ թողարկվեց ԱՄՆ-ում 2011 սկզբներին[6]։ Billboard 200-ում այն՝ որպես առաջին ալբոմ, զբաղեցրեց 10, իսկ՝ որպես դասական ալբոմ, 1-ին տեղը՝ առաջին շաբաթում վաճառելով 23,000 օրինակ։ Ձայնասկավառակը տեղ զբաղեցրեց նաև այլ երկրների լավագույն 10-նյակում, օրինակ՝ Բելգիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Ավստրիա[7]։

Ինյացո Բոսկետտո
Պիերո Բարոնե

Դուրս եկավ նաև ձայնասկավառակի իսպաներեն տարբերակը, որը Մեքսիկայում դարձավ համար 6 ձայնասկավառակը[8], իսկ Billboard համարեց 3-րդը դասական ալբոմների մեջ, 4-րդը՝ լատինական ալբոմների մեջ և 1-ինը լատինական փոփ ալբոմների մեջ[9]։ Ձայնասկավառակը Մեքսիկայում վաճառեց 30,000, իսկ ԱՄՆ-ում 50,000 օրինակ[10]։ Արժանացավ տարբեր մրցանակների։

2011-ին իրենց "’O sole mio" and "This Time" երգերով հանդես եկան Սինգապուրում՝ մասնակցելով բարեգործական համերգի, ԱՄՆ-ում Սուպերսթար երաժշտական շոուի շրջանակներում և այլն։

Խումբը նոմինացվել է լատինական Գրեմմի երաժշտական մրցանակաբաշխության երկու անվանակարգերում. 1-ինը՝ որպես լավագույն փոփ ալբոմ՝ ներկայացնելով Il Volo (իսպանական տարբերակ) ձայնասկավառակը, իսկ 2-րդը՝ որպես տարվա լավագույն նորեկներ։

2011-ի հոկտեմբերի 2-ին խումբը հանդես եկավ «Դետրոիթ Օպերայի տուն» համերգասրահում, որից հետո ներկայացրեցին արդեն իրենց առաջին DVD-ն։ Համերգը ցուցադրվեց Դետրոիթում և Կանադայի այլ ավելի քան 1,000 քաղաքներում։

2011-ի նոյեմբերի 21-ին ներկայացրեցին իրենց առաջին մինիալբոմը Christmas Favorites անունով։ Այն իր մեջ պարունակում էր դուետ Պիա Տոսկանոյի հետ։

2012-ի հոկտեմբերին նրանք ներկայացան համերգով հանրահայտ Բարբառա Սթրեյզնդի հետ։ Խումբը նրա հետ կատարեց իրենց "Smile", "Make My Garden Grow", "O Sole Mio", "Un Amore Cosi Grande" երգերը։

2012-ի նոյեմբերի 19-ին Il Volo-ն ներկայացրեց իր 2-րդ ձայնասկավառակը We Are Love անունով։

2013-ի ապրիլի 17-ին թողարկվեց We Are Love-ի իսպանական տարբերակաը Más Que Amor անունով, որը պարունակում էր հավելյալ դուետ մեքսիկացի երգչուհի Բելինդայի հետ։ Ձայնասկավառակը Billboard համարեց 1-ինը լատինական փոփ ալբոմների մեջ։

2013-ի հոկտեմբերի 26-ին նրանք ներկայացրեցին միջազգային Buon Natale - The Christmas ալբոմի իրենց տարբերակը, որը պարունակում էր որոշ ամերիկյան ամանորյա երգեր, ինչպես նաև երկու լատիներեն երգ, մեկ իսպաներեն և մեկ գերմաներեն, դուետներ Պիա Տոսկանոյի և Բելինդայի հետ[11]։ Ձայնասկավառակը Billboard համարեց 1-ինը՝ որպես լավագույն արձակուրդային ալբոմ և որպես լավագույն դասական ալբոմ[12]։ Նոյեմբերին թողարկվեց հատուկ իտալայան տարբերակը, որը պարունակում էր "Bianco Natale" և "Astro del ciel" երգերը[13]։

2014-ի փետրվարին խումբը 2014 Latin Billboard Music Awards-ի կողմից նոմինացվեց՝ որպես լավագույն լատինական ալբոմ և լատինական լավագույն փոփ ալբոմ անվանակարգերում։ Շոուի ընթացքում Il Volo-ն լատինական փոփ ալբոմ անվանակարգում ճանաչվեց լավագույն խումբ և արժանացավ մի շարք այլ մրցանակների։

Հունիսին նրանք Հյուսիսային Ամերիկայում՝ ԱՄՆ-ում և Կանադայում հանդես եկան 15 համերգներով՝ համագործակցելով բենդի և նվագախմբի հետ։ Նրանք ներկայացրեցին իրենց կարիերայի լավագույն երգերը և արժանացան բավականին դրական արձագանքների երաժշտական քննադատների կողմից։ Առաջին անգամ հուլիսին և սեպտեմբերին նրանք շրջագայեցին ողջ Իտալիայով մեկ։

2015-ի փետրվարին խումբը մասնակցեց ամենամյա Սանռեմո երաժշտական փառատոնին և փետրվարի 14-ին հայտարարվեցին որպես հաղթողներ՝ հավաքելով ընդհանուր ձայների 39%-ը։ Նրանք իրավունք ստացան ներկայացնելու Իտալիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում, որտեղ եզրափակչի քվեարկության արդյունքում զբաղեցրել են 3–րդ հորիզոնականը[14]։

Սկավառակագրություն

  • Il Volo (2011)
  • We Are Love (2012)
  • Más Que Amor (2013)
  • Buon Natale։ The Christmas Album (2013)

Ծանոթագրություններ

  1. https://www.youtube.com/watch?v=VPQLYeVJTOA
  2. http://www.escunited.com/home/il-volo-wins-sanremo-goes-eurovision-italy/
  3. http://www.rai.tv/dl/RaiTV/programmi/media/ContentItem-534e3df6-f01a-4d2a-b7ce-aa9f820dbdc4.html
  4. http://www.corriere.it/spettacoli/speciali/2010/sanremo/notizie/sanremo-ospiti-seconda-serata_3bac0498-1bde-11df-a6d3-00144f02aabe.shtml
  5. http://news.mtv.it/
  6. http://www.ledger-enquirer.com/2011/05/19/1584745/american-idol-2011-results-may.html
  7. http://hitparade.ch/showitem.asp?interpret=Il+Volo&titel=Il+Volo&cat=a
  8. http://hitparade.ch/album/Il-Volo/Il-Volo-147279
  9. http://www.billboard.com/charts/classical-albums/2011-07-23
  10. http://www.riaa.com/goldandplatinumdata.php?table=SEARCH_RESULTS&artist=Il%20Volo&format=ALBUM&go=Search&perPage=50
  11. http://www.ilvolomusic.com/news/il-volo-releases-spanish-album-m%C3%A1s-que-amor-including-duet-belinda
  12. http://www.billboard.com/charts/latin-pop-albums/2013-07-06
  13. http://www.ilvelino.it/it/article/2013/10/31/il-volo-canta-buon-natale-the-christmas-album/34a7dc72-4b2f-44f2-8062-5df1ba6cb148/
  14. «Who won Eurovision 2015? Full Song Contest results». Mirror. Մայիսի 24, 2015. Վերցված է Մայիսի 24, 2015-ին.