«Մատ (շախմատ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Մատ ըստ խաղաքարերի նվազագույն քանակի: վերջակետների ուղղում, փոխարինվեց: ի: → ի։ oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 29. Տող 29.
{{main|Մատ երկու ձիով|Երկու ձին ընդդեմ զինվորի}}
{{main|Մատ երկու ձիով|Երկու ձին ընդդեմ զինվորի}}


{{Շախմատային գծապատկեր|=
{{Շախմատային գծապատկեր
| tright
| tright
| Մատ երկու ձիով
| Մատ երկու ձիով
|=
|=
8 ||kd|||||||=
8 | |kd| | | | | |
7 |||||||||=
7 | | | | | | | |
6 |nl|kl| | | | | | |=
6 |nl|kl| | | | | |
5 | |nl| | | | | | |=
5 | |nl| | | | | |
4 | | | | | | | | |=
4 | | | | | | | |
3 | | | | | | | | |=
3 | | | | | | | |
2 |||||||||=
2 | | | | | | | |
1 |||||||||=
1 | | | | | | | |
a b c d e f g h
a b c d e f g h
|Սևերի 1. … Աa8? քայլը հանգեցնում է 2. Кbc7× մատի։ Սակայն սևերը հեշտությամբ խուսափում են մատից` խաղալով 1. … Աc8}}
|Սևերի 1. … Աa8? քայլը հանգեցնում է 2. Кbc7× մատի։ Սակայն սևերը հեշտությամբ խուսափում են մատից` խաղալով 1. … Աc8}}

03:34, 17 Հունիսի 2015-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մատ (այլ կիրառումներ)
Սև արքան մատ է ստացել. խաղն ավարտված է

Մատ, իրավիճակ շախմատում, երբ արքան գտնվում է շախի տակ, իսկ խաղացողը չի կարող անել որևէ քայլ այդ շախից պաշտպանվելու համար։ Դա նշանակում է նման իրավիճակի մեջ հայտնված կողմի պարտություն։ Շախմատային նոտագրության մեջ մատը խաղաքարի քայլից հետո նշանակվում է «×», «++» կամ «#» նշաններից մեկով։

Այսպիսով, մատ է, եթե միաժամանակ.

  • արքան գտնվում է շախի տակ,
  • արքան հնարավորություն չունի հեռանալ շախից (նրա շուրջը բոլոր դաշտերը զբաղված են խաղաքարերով կամ գտնվում են մրցակցի խաղաքարերի հարվածի տակ, կամ արքան գտնվում է խաղատախտակի եզրի մոտ),
  • խաղացողը հնարավորություն չունի շախից ծածկվելու այլ խաղաքարով,
  • չկա շախ հայտարարած խաղաքարը վերցնելու հնարավորություն։

Եթե արքային շախ հայտարարված չէ, բայց նա չունի այնպիսի քայլ, որ շախի տակ չհայտնվի, և նրա ոչ մի խաղաքար քայլ անելու հնարավորություն չունի, ապա դա պատ է, և պարտիայի արդյունքը ոչ-ոքի է։

«Մատ» բառի ծագումը

«Մատ» բառն առաջացել է պարսկերեն «շահ մատ» բառակապակցությունից, որը նշանակում է, որ արքան (շահը) անօգնական է, կաթվածահար է, մեկուսացված է, պարտություն է կրել (այդպիսի իմաստներ ունի պարսկերեն «մատ» բառը)։ Հայտնի է նաև «շահ մատ» բառակապակցության «շահը մեռավ» (արաբերեն «մատ» մեռել է) թարգմանությունը, սակայն պարսիկներն այդ տերմինը խաղում սկսել են օգտագործել արաբներից վաղ[1]։

Մատ ըստ խաղաքարերի նվազագույն քանակի

Մատ անելու համար անհրաժեշտ խաղաքարերի նվազագույն քանակը (արքաներից բացի).

  • Երկու տարադաշտ փղեր (ցանկացած քանակությամբ նույնադաշտ փղերը մատ անել չեն կարող)
  • Ձի և փիղ` մատ անելու ամենաբարդ տարբերակը։ Այս մատը հնարավոր է միայն երբ արքան գտնվում է տախտակի այն գույնի անկյունում, որով տեղաշարժվում է փիղը (կամ այդ անկյան հարևան դաշտում` տախտակի եզրին)։ Այդպիսի մատ անելու համար պահանջվում է 33 քայլից ոչ ավելի, սակայն մատ անող խաղացողը պետք է շատ զգույշ խաղա, քանի որ սխալները կարող են հանգեցնել ոչ-ոքիի` պատի կամ առանց որևէ խաղաքար վերցնելու 50 քայլ անելու պատճառով։
  • Երկու ձի. մատը հնարավոր է միայն պաշտպանվող խաղացողի կոպիտ սխալի դեպքում։ Երբեմն հնարավոր է մատ արքայով և երկու ձիով ընդդեմ արքայի և զինվորի։
Մատ երկու ձիով
abcdefgh
8
b8 black king
a6 white knight
b6 white king
b5 white knight
8
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Սևերի 1. … Աa8? քայլը հանգեցնում է 2. Кbc7× մատի։ Սակայն սևերը հեշտությամբ խուսափում են մատից` խաղալով 1. … Աc8
  • Երեք ձի. մատը հնարավոր է, սակայն գործնական պարտիաներում այդպիսի իրավիճակ գրեթե չի հանդիպում, քանի որ ձիերից առնվազն մեկը պետք է վերածված լինի զինվորից, ինչը չափազանց հազվադեպ է անհրաժեշտ լինում։

Եթե կողմերից ոչ մեկը չունի մատ անելու համար անհրաժեշտ խաղաքարերի քանակ, գրանցվում է ոչ-ոքի։

Մատի տարատեսակներ

Տես նաև

Ծանոթագրություններ

Աղբյուրներ