Մանկական մատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մանկական մատ

Մանկական մատ, շախմատային պարտիայում մատ, որը ստացվում է 1. e4 2. Փc4 3. Թh5 4. Թ։f7× քայլերից հետո։ Խաղաքարերը կարող են տեղաշարժվել այլ հերթականությամբ, սակայն հիմնական գաղափարն այն է, որ թագուհին և փիղը գրոհում են f7 դաշտը։

Ի տարբերություն հիմար մատի, որը հազվադեպ է հանդիպում, մանկական մատը հաճախ է հանդիպում սկսնակների պարտիաներում։ Դրանից հեշտ է խուսափել, սակայն 1. e4 e5 2. Թh5 Աc6 3. Փc4 քայլերից հետո մանկական մատ կարող է ստացվել 3. Աf6 4. Թ։f7× քայլերից հետո (տե՛ս տրամագիրը)։ 3. …g6 քայլը սպիտակ թագուհուն ստիպում է նահանջել (4. Թf3-ից հետո, որը սպառնում է 5. Թ։f7×-ով, սևերը խաղում են 4. …Աf6)՝ հետագայում փիղը տեղադրելով g7 դաշտում։

Մանկական մատի հիմնական գաղափարը միայն սև արքայի կողմից պաշտպանվող թույլ f7 դաշտը գրոհելն է, ինչը բնորոշ է շախմատային շատ սկզբնախաղերի։

Քայլերը մեկնաբանություններով[խմբագրել | խմբագրել կոդը]

1. e4 e5
2. Թh5?! Ռիսկային քայլ է, քանի որ խաղասկզբում խաղադաշտի կենտրոն դուրս բերված թագուհին հեշտ է գրոհել։ Ճիշտ պաշտպանվելու դեպքում սևերը կարող են առաջ անցնել խաղաքարերը զարգացնելիս։
2. …Աc6
3. Փc4 Աf6?? Այս դեպքում ճշգրիտ են g6! կամ Թe7 քայլերը, որոնք պաշտպանում են f7 դաշտը։
4. Թ։f7×

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]