Խեղդուկ մատ
Խեղդուկ մատ (Լուսենայի մատ), շախմատում մատ ձիով, երբ սեփական խաղաքարերը խանգարում են (խեղդում են. այստեղից էլ անվանումը) արքային փրկվել մրցակցի սպառնալիքից։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նմանատիպ առաջին դիրքերը հայտնաբերվել են IX դարի պարսկական մանսուբներում (շախմատային էտյուդի հնագույն համարժեք)։ «Խեղդուկ մատ» կոմբինացիայի (տե՛ս տրամագիր 1-ը) մեխանիզմն առաջին անգամ «Սիրո կրկնություն և շախմատ խաղի արվեստը» գրքում 1497 թվականին դիտարկել է իսպանացի շախմատիստ Լուիս Ռամիրես Լուսենան. 1.Թе6+ Աh8 2.Ձf7+ Աg8 3.Ձh6++ Աh8 4.Թg8+!! Ն։g8 5. Ձf7#!![1]։
Նույն թեման օգտագործվում է նաև Ֆիլիդորի խնդրում (տե՛ս Ֆիլիդորի մատ)։
Խեղդուկ մատն արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեղարվեստական գրականության մեջ «խեղդուկ մատի» գաղափարն օգտագործել է Լեոնիդ Սոլովյովը Խոջա Նասրեդինի մասին վիպակում, որի դրվագներից մեկում գլխավոր հերոս Նասրեդինը «խեղդուկ մատ» է հայտարարում բացասական կերպարներից մեկին՝ Աղաբեկին։
Կինոյում «խեղդուկ մատի» գաղափարն օգտագործվել է 1952 թվականին նկարահանված «Սադկո» ֆիլմ-հեքիաթում, որտեղ գլխավոր հերոսը հնդիկ մահառաջային «խեղդուկ մատ» է հայտարարում։
Խեղդուկ մատը սկզբախաղում[խմբագրել | խմբագրել կոդը]
Խեղդուկ մատ հնարավոր է անել ոչ միայն միջնախաղում և վերջնախաղում, այլև սկզբնախաղում։ Որպես օրինակներ կարող են ծառայել բերված կարճ պարտիաները.
- Սիրող շախմատիստ - Ջոզեֆ Հենրի Բլեքբեռն
1.e4 e5 2.Ձf3 Ձc6 3.Փc4 Ձd4?! 4.Ձ։e5!? Թg5! 5.Ձ։f7?? Թ։g2 6.Նf1 Թ։e4+ 7.Փe2 Ձf3#
- Պաուլ Կերես - Առլամովսկի (Պոլյանից Զդրույ, 1950)
1.e4 c6 2.d4 d5 3.Ձc3 de 4.Ձ։e4 Ձd7 5.Թe2 Ձgf6?? 6.Ձd6#
1.e4 c5 2.Ձf3 Ձc6 3.d4 cd 4.Ձ։d4 Ձf6 5.Ձc3 e5 6.Ձdb5 d6 7.Ձd5 Ձ։d5 8.ed Ձe7 9.c3 Փd7?? 10.Ձ։d6#
1.e4 c5 2.Ձf3 Ձc6 3.d4 cd 4.Ձ։d4 e5 5.Ձb5 Ձge7?? 6.Ձd6#
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Խեղդուկ մատը Լուսենայի գրքում»։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-16-ին։ Վերցված է 2014-10-22
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խեղդուկ մատ Archived 2011-06-25 at the Wayback Machine.
- Շախմատի դպրոց. խեղդուկ մատ Archived 2014-09-03 at the Wayback Machine.