Անաստասիայի մատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Անաստասիայի մատ»
abcdefgh
8
f8 black rook
g8 black king
f7 black pawn
g7 black pawn
h7 black pawn
a5 white rook
d5 white knight
h5 white rook
g1 white king
8
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Մատ 3 քայլից

Անաստասիայի մատ (գերմ.՝ Anastasia-Matt), շախմատային կոմբինացիա գերմանացի գրող Յոհան Յակոբ Վիլհելմ Հայնզեի (1746-1803) «Անաստասիան և շախմատային խաղը» (1803) նորավեպից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայնզեն 1803 թվականին հրապարակեց «Անաստասիան և շախմատային խաղը։ Արդինգելլոյի նամակները Իտալիայից» նորավեպը։ Սա գրականության պատմության մեջ գեղարվեստական առաջին ստեղծագործությունն է, որում դիպաշարի ընթացքում բերվում է շախմատային խաղի դիրք։ Եվ այդ դիրքը կապված է կին հերոսի՝ Անաստասիայի հետ, որը հայտարարում է մատ 3 քայլից.

1.Ձe7+ Աh8 2.Ն։h7+! Ա։h7 3.Նh5#

Ինչպես և «Դիլարամի մատը», «Անաստասիայի մատը» մտել է շախմատի պատմության մեջ, և այդ անվանումով մատային տվյալ կոմբինացիան բերվում է գերմանական և ֆրանսիական շախմատային տեղեկագրքերում։

Օրինակներ գործնական պարտիայից[խմբագրել | խմբագրել կոդը]

Կ. Բայեր - Է, Ֆալկբեեր

Վիեննա, 1852

abcdefgh
8
a8 white queen
a7 black pawn
c7 black pawn
e7 black king
g7 black pawn
h7 black pawn
b6 black bishop
h5 black queen
d4 black knight
f4 black rook
a2 white pawn
f2 white pawn
g2 white pawn
h2 white pawn
a1 white rook
b1 white knight
f1 white rook
g1 white king
8
77
66
55
44
33
22
11
abcdefgh
21...Ձe2+ 22.Աh1 Թ։h2+ 23.Ա։h2 Նh4#

«Անաստասիայի մատի» գաղափարը երբեմն հանդիպում է գործնական շախմատում[1]. Ամենաառաջին օրինակներից էր Կոնրադ Բայեր - Էռնստ Կառլ Ֆալկբեեր պարտիան (Վիեննա, 1852)[2].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]