«Վանի թագավորության մշակույթ»–ի խմբագրումների տարբերություն
պատկերներ |
Որմնանկարներ |
||
Տող 36. | Տող 36. | ||
<center> |
<center> |
||
<gallery> |
<gallery> |
||
Image:Tesheiba02~.jpg|Ուրարտական |
Image:Tesheiba02~.jpg|Ուրարտական հողմի և անձրևի աստված Թեյշեբայի բրոնզե արձանիկը |
||
Image:Arubani02~.jpg|Խալդի աստծո կին՝ աստվածուհի Արուբանիի բրոնզե արձանիկը |
Image:Arubani02~.jpg|Խալդի աստծո կին՝ աստվածուհի Արուբանիի բրոնզե արձանիկը |
||
Image:Urartian Art 02~.jpg|Բրոնզե արձանիկ՝ գահի մաս |
Image:Urartian Art 02~.jpg|Բրոնզե արձանիկ՝ գահի մաս |
||
Տող 51. | Տող 51. | ||
</gallery> |
</gallery> |
||
</center> |
</center> |
||
== Որմնանկարներ == |
== Որմնանկարներ == |
||
Միջնաբերդերում սյունազարդ բակերի, դահլիճների, հանդիսավոր սենյակների և տաճարների պատերը ձևավորել են աշխարհիկ և պաշտամունքային բնույթի որմնանկարներով, որոնց հորինվածքային գերիշխող սկզբունքն է եղել պատերի ողջ պարագծով տարված և կրկնվող տարրերով պատկերագոտիները՝ միմյանցից բաժանված զարդաերիզներով: Սպիտակ հիմնաներկի վրա կիրառվել են կապույտ, կարմիր, դեղին, սև և հազվադեպ կանաչ ներկեր: Որմնանկարների լավագույն նմուշները պահպանվել են [[Էրեբունի]]ում, [[Թեյշեբանի]]ում, Ալթըն-թեփեում: |
|||
Պաշտամունքային բովանդակությամբ որմնանկարներում, որտեղ պատկերված են առյուծի կան ցուլի վրա կանգնած աստվածություններ, կենաց ծառի երկու կողմերում կանգնած քրմեր, առյուծ, ծնկաչոք ցուլ, արևի խորհրդանշան և այլն,ֆիգուրներն ունեն անշարժ և հանդիսավոր դիրք: |
|||
<center> |
<center> |
||
<gallery> |
<gallery> |
16:27, 20 Մարտի 2009-ի տարբերակ
- Այս հոդվածը Ուրարտու պետության մշակույթի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ուրարտու։
Ուրարտուի մշակույթը ձևավորվել և զարգացել է Հայկական լեռնաշխարհի բրոնզի դարաշրջանի մշակույթի բազմադարյան ավանդների հիմքի վրա՝ կազմելով նրա պատմական բնականոն զարգացման նոր փուլը: Հզոր պետականության ստեղծումը, սակայն, վարչատնտեսական, ռազմական և գաղափարախոսական նոր և մասշտաբային խնդիրներ է դրել ճարտարապետության, արվեստի և ընդհանրապես, մշակույթի առջև:
Քաղաքաշինություն
Պետական իշխանության տարածքային ընդարձակմանը զուգահեռ, առանձին ցեղերին պատկանող փոքր ու տրոհված ամրոց-բնակատեղիների (բերդշեների) փոխարեն, հաճախ նույն տեղերում կառուցվել են նոր, առավել հզոր քաղաքներ ու ամրոցներ: Այս ամրացված բնակավայրերը վարչական առանձին շրջաններում և ողջ երկրի մասշտաբով կազմել են միմյանցով պայմանավորված հենակետերի խիստ ցանց: Ամրոցներով շրջապատված են եղել Տուշպան (Հայկաբերդ, Խարկում, Արալեզք, Անձավի երկու ամրոցները), Մենուախինիլին, Սարդուրիխուրդան և այն բոլոր մեծ քաղաքները, որտեղ տեղագրական պայմանները հնարավոր և անհրառեշտ են դարձրել դրանց կառուցումը:
Քաղաքի գերիշխող բարձունքի վրա կառուցվել է միջնաբերդը՝ պալատական, պաշտամունքային, ռազմական և տնտեսական բաժանմունքներով, իսկ լանջերին և ստորոտում տարածվել են բնակելի թաղամասերը, որոնք ևս հաճախ շրջափակվել են պաշտպանական պարսպով: Մեկից ավելի բարձրունքների առկայության դեպքում դրանք ամրացվել են միջնաբերդով կամ պաշտպանական հենակետերով՝ ստեղծելով երկկորիզ կամ բազմակորիզ քաշաքաշինական համակարգ (Արգիշտիխինիլի, Անձավ, Հայկաբերդ, Տուշպա-Ռուսախինիլի): Արտաքին լայն օղակով քաղաքը շրջապատել են գյուղատնտեսական հողատարածությունները՝ արհեստական ոռոգման ցանցով:
Ջրանցքներ
Ջրանցքների կառուցումը եղել է Ուրարտուի պետական գործունեության կար.որագույն բնագավառներից մեկը, որն առավելագույն չափերի է հասել Մենուա արքայի օրոք: Այդ ժամանակին են վերաբերվում Մենուայի, Մանազկերտի, Բերկրիի և Խոտանլուի ջրանցքները: Անհրաժեշտության դեպքում կառուցվել են ջրանցքներ և թունելներ: ջրանցքներից մի քանիսը (Շամիրամի, Կարմիր բլուրի, Դալմայի) գործում են մինչև այսօր: Արաքս գետից սկիզբ առնող ջրանցքը անցնում է Արգիշտիխինիլի քաղաքի երբեմնի ջրանցքի ուղեգծով:
Պալատական համալիրներ
Ուրարտուի քաղաքաշինությանը բնորոշ է հասարակական տարբեր խավերին պատկանող թաղամասերի տարածքային որոշակի առանձնացումը: Այս սկզբունքն է ընկած Ուրարտուի միջնաբերդերի պալատական համալիրների հատակագծերի ձևավորման հիմքում: Արգիշտիխինիլի քաղաքի արևմտյան միջնաբերդի միջուկն է կազմում մոտ 660 մ² մակերեսով սյունազարդ դահլիճը, որը շրջապատում են բնակելի, հանդիսավոր, տնտեսական և այլ բնույթի 21 սենյակներ՝ 3500 մ² ընդհանուր մակերեսով: Պալատի հատակագիծը և ներքին բաժանումները հարմարեցված են բլրի գագաթի եզրագծին: Էրեբունիի պալատը, պահպանելով հատակագծային նույն սկզբունքը, ունի առավել բարդ, բազմակենտրոն և բազմաբջիջ հորինվածք: Բացի կենտրոնական սյունազարդ բակից, այնտեղ կան նաև մի այլ ներքին բակ և դահլիճ, որ ստեղծում են առաջինի նկատմամբ ստորադաս կենտրոններ՝ շրջապատող սենյակներով: Սյունազարդ բակի հարավ-արևմտյան մասում կառուցված է պալատական տաճար՝ «Սուսին»:
Պաշտամունքային կառույցներ
Մինչև այժմ բացահայտված տաճարները, ըստ հատակագծային և տարածական ձևերի, դասակարգվում են երեք խմբի:
- Քառակուսի հատակագծով և անկյունային որմնահեցերով աշտարակաձև ոչ մեծ տաճարները, որպիսիք հայտնաբերվել են Թոփրակ-կալեում, Ազնավուր-թեփեում, Կայալիդերեում, Չաուշ-թեփեում և Ալթըն-թեփեում: Վերջինս, ի տարբերություն մյուսների, կառուցված է 27×28 մ չափերի բակում, որին կից կան նաև օժանդակ սենյակներ:
- Hաջորդ խմբին պատկանող տաճարի նմուշ է Էրեբունիի «Սուսի» տաճարը, որը ունի 13,5×10 մ չափերի պարզ ուղղանկյուն հատակագիծ՝ երկայնական առանցքի վրա տեղադրված մուտքով: Այս խմբին է վերաբերվում նաև Մուսասիրի տաճարը, որը հայտնի միայն Սարգոն Բ արքայի պալատում գտնված բրոնզե թիթեղի ռելիեֆ պատկերով:
- Երրորդ խումբը բնորոշվում է ուղղանկյուն, լայնական ուղղությամբ զարգացած հատակագծով: Այդպիսին է Էրեբունիի Խալդի աստծուն նվիրված տաճարը, որն ունի մեծ և երկարավուն դահլիճ, բաց սյունասրահ, օժանդակ սենյակ և աշտարակ՝ ներքին աստիճանավանդակով:
-
Թեյշիբանիի հատակագիծը
-
Էրեբունի ամրոցի հատակագիծը
Քանդակագործություն
Ուրարտուի քանդակագործության՝ մեզ հասած մեծածավալ միակ նմուշն է Վանում գտնված բազալտե արձանը, որի ստորին և վերին մասերը կոտրված են: Խաչված ձեռքերում կան մտրակ, նետ և աղեղ, իսկ ուսից կախված է սուր: Արձանի իրանը մշակված է գծային հարթաքանդակի սկզբունքով, ձևերի ընդհանրացմամբ՝ առանց մանրամասների: Ենթադրվում է, որ այն վաղ շրջանի արքաներից մեկի քանդակն է: Նույն ոճով կատարված տուֆե, համեմատաբար փոքր կուռքեր են գտնվել Արգիշտիխինիլիի առանձնատների պեղումների ժամանակ: Սարդուրի Բ և Արգիշտի Ա արքաներիո բրոնզաձույլ մեծածավալ արձանների վերաբերյալ հիշատակություն կա Սարգոն Բ-ի արձանագրությունում, որտեղ նկարագրվում է Մուսասիրի գրավումը: Ուրարտուի արվեստի այս բնագավառի վերաբերյալ առավել ամբողջական պատկերացում են տալիս բրոնզե, քարե և փղոսկրե բազմաթիվ փոքր քանդակները, որոնք հայտնաբերվել են Վանում, Թոփրակ-կալեում, Կարմիր բլուրում, Ալիշարում: Բրոնզե արձանիկներ եղել են գահերի մասեր, ծիսական կաթսաների բռնակներ և պատկերել են երևակայական կենդանիների, առյուծների, ցուլերի վրա կանգնած աստվածություններ, մարդկային դեմքով թևավոր առյուծներ, ցուլեր, թռչուններ: վերջիններիս գլխամասերը ներդրված են սպիտակ, իսկ իսկ աչքերը և հոնքերը՝ սև քարերով: Իրանը պատված է ոսկե թերթիկներով: Բրոնզի քանդակագործության և դրվագման նշանավոր նմուշներ են Կարմիր Բլուրում հայտնաբերված վահանները, կապարճները և սաղավարտները: Վահանների վրա պատկերված են մի քանի համակենտրոն օղակներ՝ առյուծների և ցուլերի, կրկնվող ֆիգուրներով, կապարճների վրա՝ հեծյալների և մարտակառքերի պատկերներ, իսկ սաղավարտները, որ կրում են Արգիշտի Ա-ի և Սարդուր Բ-ի այձանագրությունները, ճակատի մասում երեք շարքով պատկերում են կենաց ծառի առջև կանգնած քրմեր՝ շրջապատված առյուծագլուխ վիշապներով: Սաղավարտի ծոծրակի մասում քանդակված են հեծյալներ և մարտակառքեր: Չնայած փոքր չափսերին, այս արձանիկները և ռելիեֆ պատկերները իրենց կեցվացքով և ոճով ունեն Ուրարտուի ողջ արվեստին բնորոշ վեհությունը և մոնումենտալությունը:
-
Ուրարտական հողմի և անձրևի աստված Թեյշեբայի բրոնզե արձանիկը
-
Խալդի աստծո կին՝ աստվածուհի Արուբանիի բրոնզե արձանիկը
-
Բրոնզե արձանիկ՝ գահի մաս
-
Բրոնզե արձանիկ՝ գահի մաս
-
Ծիսական կաթսա Վանից
-
Ենթադրվում է, որ բռնակների արձանիկը Շիվինի աստծուն է պատկերում
-
Սարդուրի Բ-ի վահանը
-
Սարդուրի Բ-ի սաղավարտը
Որմնանկարներ
Միջնաբերդերում սյունազարդ բակերի, դահլիճների, հանդիսավոր սենյակների և տաճարների պատերը ձևավորել են աշխարհիկ և պաշտամունքային բնույթի որմնանկարներով, որոնց հորինվածքային գերիշխող սկզբունքն է եղել պատերի ողջ պարագծով տարված և կրկնվող տարրերով պատկերագոտիները՝ միմյանցից բաժանված զարդաերիզներով: Սպիտակ հիմնաներկի վրա կիրառվել են կապույտ, կարմիր, դեղին, սև և հազվադեպ կանաչ ներկեր: Որմնանկարների լավագույն նմուշները պահպանվել են Էրեբունիում, Թեյշեբանիում, Ալթըն-թեփեում:
Պաշտամունքային բովանդակությամբ որմնանկարներում, որտեղ պատկերված են առյուծի կան ցուլի վրա կանգնած աստվածություններ, կենաց ծառի երկու կողմերում կանգնած քրմեր, առյուծ, ծնկաչոք ցուլ, արևի խորհրդանշան և այլն,ֆիգուրներն ունեն անշարժ և հանդիսավոր դիրք:
-
Որմնանկար Էրեբունիի սյունաշար դահլիճից
-
Որմնանկարից հատված
-
Նժույգը որսից հետո
-
Որմնանկարից հատված
Ոսկերչական արվեստ
-
Խալդի աստծո (գահի վրա) և նրա կնոջ՝ Արուբանիի պատկերներով արծաթե կանացի զարդ
-
Արծաթե սափորի կափարիչ
-
Ուրարտական ոսկե ականջողեր
-
Արծաթե կրծքանշան