«Հուլիա Դրուզիլլա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: uk:Юлія Друзілла
չ Bot: Migrating 17 interwiki links, now provided by Wikidata on d:q241036 (translate me)
Տող 65. Տող 65.
[[Կատեգորիա:Հին Հռոմի կանայք]]
[[Կատեգորիա:Հին Հռոմի կանայք]]
[[Կատեգորիա:Հռոմի կայսրերի կանայք]]
[[Կատեգորիա:Հռոմի կայսրերի կանայք]]

[[bg:Друзила (сестра на Калигула)]]
[[ca:Drusil·la (germana de Calígula)]]
[[de:Drusilla (Schwester des Caligula)]]
[[en:Julia Drusilla]]
[[es:Drusila (hermana de Calígula)]]
[[fi:Julia Drusilla]]
[[fr:Julia Drusilla (fille de Germanicus)]]
[[gl:Xulia Drusila]]
[[he:דרוסילה (השושלת היוליו-קלאודית)]]
[[it:Drusilla]]
[[ja:ドルシッラ]]
[[la:Drusilla]]
[[pl:Julia Druzylla]]
[[ru:Юлия Друзилла]]
[[sh:Druzila (sestra Kaligule)]]
[[sv:Iulia Drusilla]]
[[uk:Юлія Друзілла]]

10:36, 2 Ապրիլի 2013-ի տարբերակ

Հուլիա Դրուզիլլա
IVLIA DRVSILLA
Դիմանկար
Քանդակ Մյունխենի թանգարանում
Ծնվել էսեպտեմբերի 16 16
ԾննդավայրԿոբլենց
Մահացել էհունիսի 10 38
Մահվան վայրՀռոմ
ԳերեզմանՕգոստոսի դամբարան
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Ամուսին1. Լուցիոս Կասսիոս Լոնգին (33-37)
2. Մարկոս Էմիլիոս Լեպիդոս
Ծնողներհայր՝ Գերմանիկոս[1], մայր՝ Ագրիպինա ավագ
 Julia Drusilla Վիքիպահեստում

Հուլիա Դրուզիլլա (լատին․՝ Iulia Drusilla) (16թ. սեպտեմբերի 1638թ. հունիսի 10) Գերմանիկոսի և Ագրիպինա Ավագի երկրորդ դուստրը, Կալիգուլայի քույրը և սիրուհին:

Ծագումն ու մանկությունը

Հուլիան ծնվել է 16 թվականի սեպտեմբերի 16-ին [2] իր հոր կողմից հիմնադրված Աբիտավրիոս (այժմ` Կոբլենց, Գերմանիա)քաղաքում, Գերմանիկոսի` Տիբերիոսի զարմիկի, և Ագրիպինա Ավագի ընտանիքում: Հորական կողմից նա ծագում էր Կլավդիոսների պատրիկական ցեղից: Նա նաև Մարկոս Անտոնիոսի ծոռնուհին էր: Մորական կողմից Մարկոս Վիսպանիոս Ագրիպպայի թոռնուհին էր և Օկտավիանոս Օգոստոսի ծոռնուհին: Հուլիան ընտանիքի հինգերորդ երեխան էր: Առաջին անգամ հասարկության առջև երևացել է 17թ, երբ իր հայրը տոնում էր հաղթանակը խեռուսկների դեմ[3]: 19թ. կայսրը նրան տեղափոխում է Հռոմ` սովորելու: Խոսակցություններ կային այն մասին, որ Հուլիան իր եղբոր` ապագա կայսր Կալիգուլայի սիրուհին էր:


Կենսագրություն

33թ. Տիբերիոսը նրան կնության է տալիս իրեն հավատարիմ սենատոր Լուցիոս Կասսիոս Լոնգինին: Նրանք երեխաներ չեն ունենում և 4 տարի անց կայսր դարձած Կալիգուլան հրամայում է նրանց բաժանվել:

Կալիգուլան ապրում էր Հուլիա Դրուզիլլայի հետ, ինչպես իր կնոջ հետ, չնայած ամուսնացրել էր նրան իր ընկերոջ` Մարկոս Էմիլիոս Լեպիդոսի հետ, որը դեռ մինչև հարսանիքը իրեն ժառանգ էր հռչակել:

37թ. վերջում Կալիգուլան ծանր հիվանդանում է և իր հիվանդության ժամանակ գահի փոխանորդ է նշանակում Հուլիա Դրուզիլլային: Այս միջոցով նա ցանկանում էր գահը փոխանցել քրոջ դեռ չծնված որդուն: Ապաքինումից հետո Կալիգուլան իր երեք քույրերին` Ագրիպինային, Հուլիա Դրուզիլլային և Հուլիա Լիվիլային մեծ պատիվների է արժանացնում: Դրանցից կարևոր են`

  • երեք քույրերի դիմանկարներով դրամների թողարկումը,
  • քույրերին տրվում են վեստալուհիների իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև սենատորական նստատեղերից

մրցությունները դիտելու իրավունք

  • այսուհետ հասարակական երդուները տրվում էին ոչ միայն կայսեր այլև նրա քույրերի անունով
  • Սենատի զեկուցումները սկսվում էին հետևյալ բառերով` «Թող հաջողությունը ուղեկից լինի կայսերն ուիր քույրերին…»

Չնայած ծանր հիվանությանը, Կալիգուլայի և իր քույրերի հարաբերությունները ավելի են լավանում: Այդ ժամանակ Հուլիայի ամուսինը դառնում է իր կնոջ քույրերի` Ագրիպինայի և Հուլիա Լիվիլլայի սիրեկանը, իսկ Կալիգուլան և Հուլիա Դրուզիլլան անընդհատ պալատում ճոխ խնջույքներ են կազմակերպում , որոնք հաճախ ավարտվում էին օրգիաներով, որոնց ժամանակ նրանք իրենց պահում էին ինչպես տանտեր և տանտիրուհի, այսինքն` ինչպես ամուսին և կին:

Աստվածային Հուլիա

Հուլիան անսպասելի մահացավ 38թ. հունիսի 10-ին, չապրելով մինչև 22 տարեկան: Նրա մահվան պատճառը անհայտ է, հավանաբար դա Հռոմի համար սովորական տենդ էր: Կալիգուլան երբեք չլավացավ այս կորստից: Նա իրեն պահում էր որպես անմխիթար ամուրի, երկար ժամանակ չէր թույլատրում թաղել քրոջ մարմինը, որը միշտ իր կողքին էր:

Հուլիային թաղեցին պետական եկամուտների հաշվին: Սենատը նրան աստվածացրեց Diva Drusilla անվան տակ տալով նրան Օգոստոսափառ տիտղոսը և հայտարարելով, որ նա հանդիսանում էր Վեներայի երկրային մարմնացումը: Նրա ոսկե արձանը տեղադրվեց Սենատի շենքում: 38թ. Օգոստոսի ծննդյան օրվա տոնակատարություններին սահմանվեց Հուլիայի պաշտամունքը որպես Պանթեա աստվածուհի, որը վերահսկում էր 20 քրմերից բաղկացած Հանձնաժողովը:

38թ. աշնանը բացահայտվեց Կալիգուլայի դեմ նյութված դավերը, որը կազմակերպել էր Մարկոս Էմիլիոս Լեպիդոսը, որին հովանավորում էին Ագրիպինան և Հուլիա Լիվիլլան: Լեպիդոսը մահապատժի ենթարկվեց, իսկ քույրերը աքսորվեցին Պոնտինական կղզիներ, որտեղ ապրեցին ահավոր պայմաններում մինչև կայսեր մահը:

39թ. Կալիգուլան դուստր ունեցավ Միլոնիա Ցեզոնիայից, որին անվանեցին Հուլիա Դրուզիլլա, նրա քրոջ պատվին: Աղջիկը երկու տարեկան հասակում սպանվեց 41թ. հեղաշրջումից հետո: