«Ուգո Չավես»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: ln:Hugo Chávez |
չ r2.7.3) (Ռոբոտ․ sq:Hugo Chavez փոփոխվել է sq:Hugo Çavezով |
||
Տող 102. | Տող 102. | ||
[[sl:Hugo Chávez]] |
[[sl:Hugo Chávez]] |
||
[[so:Hugo Shafes]] |
[[so:Hugo Shafes]] |
||
[[sq:Hugo |
[[sq:Hugo Çavez]] |
||
[[sr:Уго Чавез]] |
[[sr:Уго Чавез]] |
||
[[sv:Hugo Chávez]] |
[[sv:Hugo Chávez]] |
11:23, 6 Մարտի 2013-ի տարբերակ
Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում, երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին: |
Ուգո Չավես՝ (իսպ.՝ Hugo Chávez) (1954թ. հուլիսի 28 -2013թ. մարտի 5[1]), Վենեսուելայի պետական և ռազմական գործիչ, Վենեսուելայի 52–րդ նախագահ (1999–ի փետրվարի 2-ից առ 2013թ. մարտի 5-ը)։ Որպես Բոլիվարական Հեղափոխության առաջնորդ, Չավեսը բարձրացրել է դեմոկրատական սոցիալիզմը, Լատինական Ամերիկայի միավորման և հակա-իմպերիալիզմի հարցերը։ Քննադատել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը։
Որպես սպա` 17 տարի ծառայել է Վենեսուելայի բանակում։ Հիմնել է ձախամետ «Հինգերորդ Հանրապետության Շարժում» կուսակցությունը՝ 1992-ի պետական հեղաշրջման ժամանակ ձախողումից հետո։ Ընտրվել է Նախագահ 1998-ին՝ իր նախընտրական քարոզարշավում հիմնականում շեշտելով Վենեսուելայի աղքատ բնակչությանը օգնելու անհրաժեշտությունը։ Վերընտրվել է 2000-ին, 2002-ին 2006-ին և 2012–ին։ Իրականացրել է «Բոլիվարական Առաքելություններ» կոչված ներքին բարեփոխման ծրագրերը, որոնց նպատակն էր պայքարել հիվանդության, անգրագիտության, վատ սնունդ ստանալու, աղքատության և այլ սոցիալական խնդիրների դեմ։ Արտաքին քաղաքականության մեջ, Չավեսը ստեղծել է Վաշինգտոնի Համաձայնության դիմակայությունը։
Ուգո Չավեսի բարեփոխումները հակասաբար են ընդունվել ինչպես Վենեսուելայի ներսում, այնպես էլ արտասահմանում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը Չավեսին համարում է Լատինական Ամերիկայում ժողովրդավարության համար վտանգ հանդիսացող անձ։ Այլոք կիսում են Չավեսի հայացքները։ 2005-ին և 2006-ին «Time»-ի կողմից Չավեսն ընդգրկվել է 100 ամենաազդեցիկ անձանց ցուցակի մեջ։
Ուգո Չավեսը մահացել է 2013թ.-ի մարտի 5-ին` չկարողանալով հաղթահարել քաղցկեղային հիվանդությունը: