Քննարկում:Ուգո Չավես
Բախվեց թե ականատես եղավ[խմբագրել կոդը]
Սամվել ջան, հոդվածում փոխել ես «Ապրելով Կարակասում՝ բախվեց աշխատավոր դասի աղքատության հետ, որը, ըստ իր խոսքերի, նրան ավելի ուժգին դրդեց պայքարել սոցիալական արդարության համար» նախադասությունը «Ապրելով Կարակասում՝ ականատես եղավ աշխատավոր դասի աղքատությանը, ինչը, ըստ իր խոսքերի, նրան ավելի ուժգին դրդեց պայքարել սոցիալական արդարության համար»։ Կարծում եմ այստեղ տարբերություն կա․ առաջին դեպքում զգացվում է, որ նա իր վրա էլ է կրել այդ աղքատության ազդեցությունը, իսկ քո փոխած տարբերակից երևում է, որ նա չի առնչվել այդ աղքատությանը, այլ ուղղակի ականատես է եղել դրան։--Լիլիթ (քննարկում) 09:14, 20 Հուլիսի 2017 (UTC)