Jump to content

Սուրբ Նաում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Նաում
Դիմանկար
Ծնվել էմոտ 830[1]
ԾննդավայրԲուլղարական առաջին կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 23, 910
Մահվան վայրՕխրիդ, Բուլղարական առաջին կայսրություն
Կրոնուղղափառություն
Մասնագիտությունգրող և միսիոներ
Զբաղեցրած պաշտոններառաքյալ
ԱնդամությունՅոթ Առաքյալներ
 Saint Naum Վիքիպահեստում
Սուրբ Նաումի վանքը Օհրիդ լճի ափին

Սուրբ Նաում (բուլղարերեն և մակեդոներեն՝ Свети Наум, Սվետի Նաում), հայտնի է նաև Նաում Օհրիդցի կամ Նաում Պրեսլավցի անուններով. մոտ 830[1], Բուլղարական առաջին կայսրություն - դեկտեմբերի 23, 910, Օխրիդ, Բուլղարական առաջին կայսրություն), բուլղարական առաջին թագավորության ժամանակների գրող, լուսավորիչ, բուլղարական սուրբ առաքյալների յոթնյակի (Седьмочисленники) ներկայացուցիչներից մեկը, սլավոնական միսիոներ[2][3][4][5][6][7][8],: Եղել է սուրբ Կիրիլի (Կյուրեղի) և սուրբ Մեթոդիուսի (Մեթոդիի) աշակերտներից, մասնակցել հին սլավոնական գրերի՝ կիրլիցայի (կյուրեղագրի) և գլագոլիցայի ստեղծման աշխատանքներին։ Նաումը Պլիսկայի գրչագրական դպրատան ու գրական դպրոցի, բուլղարերեն կրոնական գրականության հիմնադիրներից էր, հետագայում՝ նաև Օհրիդի գրական դպրոցի աշխատակիցներից մեկը։ Եղել է բուլղարական ուղղափառ եկեղեցու կողմից հռչակված առաջին սրբերի շարքում։ Նա որպես սուրբ պաշտվում է նաև Հյուսիսային Մակեդոնիայում և ընդհանրապես արևելյան ուղղափառ եկեղեցիներում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաումի կյանքի վաղ շրջանի մասին տեղեկություններն աղքատիկ են։ Նրա ընկերակից ու աջակից Կլեմենտ Օհրիդցու, Թեոֆիլակտես Օհրիդցու և մի քանի այլ աղբյուրների հաղորդած տեղեկությունների համաձայն՝ սուրբ Կիրիլի ու Մեթոդիուսի, Կլեմենտի, Անգելարիուսի, Գորազդի և սլավոնական մյուս միսիոներների հետ նա մասնակցել է 863 թվականին Մեծ Մորավիայում իրականացված պատմական առաքելությանը[9]։

886—893 թվականներին ապրել ու գործել է միջնադարյան Բուլղարիայի առաջին մայրաքաղաքներում՝ նախ՝ Պլիսկայում, ապա՝ Պրեսլավում՝ դառնալով սլավոնական առաջին գրչատուն-գրական դպրոցների հիմնադիրն ու ամենաեռանդուն գործիչը[10]։ 893-894 թվականներին, փոխարինելով արդեն եպիսկոպոս ձեռնադրված Կլիմենտ Օհրիդցուն, գլխավորել է Կուտմիչևիցա մարզում ծավալված լուսավորչական աշխատանքները[11], ղեկավարել Օհրիդի գրչատուն-դպրոցը։ 905 թվականին Օհրիդ լճի ափին հիմնել է վանք, որը հետագայում կոչվել է նրա անունով։ Այդ վանքում մինչև օրս պահվում են նրա մասունքները։

Սուրբ Նաումի անունով է կոչվել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի զբոսայգիներից մեկը, ինչպես նաև Անտարկտիդա աշխարհամասի Հարավշետլանդյան կղզիներից Լիվինգստոնի (Սմոլենսկի) վրա գտնվող սարերից մեկը։

Սուրբ Նաումի վանք

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Obolensky, Dimitri Byzantium and the Slavs. — St Vladimir’s Seminary Press, 1994. — P. 48—49. — ISBN 0-88141-008-X
  • Наум Охридский / Турилов А. А. // Нанонаука — Николай Кавасила. — М. : Большая российская энциклопедия, 2013. — С. 147. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 22). — ISBN 978-5-85270-358-3.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #119463393 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Житие Святого Наума
  3. Obolensky, Dimitri (1994). Byzantium and the Slavs/Византия и Славяне. St Vladimir's Seminary Press. էջեր 48-49. ISBN 088141008X.
  4. The early medieval Balkans: a critical survey from the sixth to the late twelfth century, John Van Antwerp Fine, University of Michigan Press, 1991, 0-472-08149-7, p. 128.
  5. Obolensky, Dimitri (1994). Byzantium and the Slavs. St Vladimir's Seminary Press. էջեր 48–49. ISBN 0-88141-008-X.[1]
  6. Monks and Laymen in Byzantium, 843-1118, Rosemary Morris, Cambridge University Press, 2003, 0-521-31950-1, p. 25.
  7. Historical dictionary of the Republic of Macedonia, Dimitar Bechev, Scarecrow Press, 2009, 0-8108-5565-8, p. 159.
  8. The national question in Yugoslavia: origins, history, politics, Cornell Paperbacks: Slavic studies, history, political science, Ivo Banac, Cornell University Press, 1988, 0-8014-9493-1, p. 309.
  9. Kantor, Marvin (1983). Medieval Slavic Lives of Saints and Princes. The University of Michigan Press. p. 65.
  10. «Pravoslavie.Ru / Особо чтимые святые Болгарской Православной Церкви». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 10-ին.
  11. Наум Охридский / Турилов А. А. // Нанонаука — Николай Кавасила. — М. : Большая российская энциклопедия, 2013. — С. 147. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 22). — ISBN 978-5-85270-358-3.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Նաում» հոդվածին։