Սուրբ Նաում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Նաում
SaintNaum.jpg
Ծնվել էմոտ. 830[1]
Մահացել էդեկտեմբերի 23, 910
Մահվան վայրՕխրիդ, Southwestern Statistical Region, Հյուսիսային Մակեդոնիա
Կրոնուղղափառություն
Մասնագիտությունգրող
Զբաղեցրած պաշտոններառաքյալ
Saint Naum Վիքիպահեստում
Սուրբ Նաումի վանքը Օհրիդ լճի ափին

Սուրբ Նաում (բուլղարերեն և մակեդոներեն՝ Свети Наум, Սվետի Նաում), հայտնի է նաև Նաում Օհրիդցի կամ Նաում Պրեսլավցի անուններով. մոտ. 830[1] - դեկտեմբերի 23, 910, Օխրիդ, Southwestern Statistical Region, Հյուսիսային Մակեդոնիա), բուլղարական առաջին թագավորության ժամանակների գրող, լուսավորիչ, բուլղարական սուրբ առաքյալների յոթնյակի (Седьмочисленники) ներկայացուցիչներից մեկը, սլավոնական միսիոներ[2][3],[4][5][6][7][8]: Եղել է սուրբ Կիրիլի (Կյուրեղի) և սուրբ Մեթոդիուսի (Մեթոդիի) աշակերտներից, մասնակցել հին սլավոնական գրերի՝ կիրլիցայի (կյուրեղագրի) և գլագոլիցայի ստեղծման աշխատանքներին: Նաումը Պլիսկայի գրչագրական դպրատան ու գրական դպրոցի, բուլղարերեն կրոնական գրականության հիմնադիրներից էր, հետագայում՝ նաև Օհրիդի գրական դպրոցի աշխատակիցներից մեկը: Եղել է բուլղարական ուղղափառ եկեղեցու կողմից հռչակված առաջին սրբերի շարքում: Նա որպես սուրբ պաշտվում է նաև Հյուսիսային Մակեդոնիայում և ընդհանրապես արևելյան ուղղափառ եկեղեցիներում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաումի կյանքի վաղ շրջանի մասին տեղեկություններն աղքատիկ են: Նրա ընկերակից ու աջակից Կլեմենտ Օհրիդցու, Թեոֆիլակտես Օհրիդցու և մի քանի այլ աղբյուրների հաղորդած տեղեկությունների համաձայն՝ սուրբ Կիրիլի ու Մեթոդիուսի, Կլեմենտի, Անգելարիուսի, Գորազդի և սլավոնական մյուս միսիոներների հետ նա մասնակցել է 863 թվականին Մեծ Մորավիայում իրականացված պատմական առաքելությանը[9]:

886—893 թվականներին ապրել ու գործել է միջնադարյան Բուլղարիայի առաջին մայրաքաղաքներում՝ նախ՝ Պլիսկայում, ապա՝ Պրեսլավում՝ դառնալով սլավոնական առաջին գրչատուն-գրական դպրոցների հիմնադիրն ու ամենաեռանդուն գործիչը[10]: 893-894 թվականներին, փոխարինելով արդեն եպիսկոպոս ձեռնադրված Կլիմենտ Օհրիդցուն, գլխավորել է Կուտմիչևիցա մարզում ծավալված լուսավորչական աշխատանքները[11], ղեկավարել Օհրիդի գրչատուն-դպրոցը: 905 թվականին Օհրիդ լճի ափին հիմնել է վանք, որը հետագայում կոչվել է նրա անունով: Այդ վանքում մինչև օրս պահվում են նրա մասունքները:

Սուրբ Նաումի անունով է կոչվել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի զբոսայգիներից մեկը, ինչպես նաև Անտարկտիդա աշխարհամասի Հարավշետլանդյան կղզիներից Լիվինգստոնի (Սմոլենսկի) վրա գտնվող սարերից մեկը:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Նաումի վանք

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Obolensky, Dimitri Byzantium and the Slavs. — St Vladimir’s Seminary Press, 1994. — P. 48—49. — ISBN 0-88141-008-X
  • Наум Охридский / Турилов А. А. // Нанонаука — Николай Кавасила. — М. : Большая российская энциклопедия, 2013. — С. 147. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 22). — ISBN 978-5-85270-358-3.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119463393 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Житие Святого Наума
  3. Obolensky Dimitri (1994)։ Byzantium and the Slavs/Византия и Славяне։ St Vladimir's Seminary Press։ էջեր 48–49։ ISBN 088141008X 
  4. The early medieval Balkans: a critical survey from the sixth to the late twelfth century, John Van Antwerp Fine, University of Michigan Press, 1991, 0-472-08149-7, p. 128.
  5. Obolensky Dimitri (1994)։ Byzantium and the Slavs։ St Vladimir's Seminary Press։ էջեր 48–49։ ISBN 0-88141-008-X [1]
  6. Monks and Laymen in Byzantium, 843-1118, Rosemary Morris, Cambridge University Press, 2003, 0-521-31950-1, p. 25.
  7. Historical dictionary of the Republic of Macedonia, Dimitar Bechev, Scarecrow Press, 2009, 0-8108-5565-8, p. 159.
  8. The national question in Yugoslavia: origins, history, politics, Cornell Paperbacks: Slavic studies, history, political science, Ivo Banac, Cornell University Press, 1988, 0-8014-9493-1, p. 309.
  9. Kantor, Marvin (1983). Medieval Slavic Lives of Saints and Princes. The University of Michigan Press. p. 65.
  10. «Pravoslavie.Ru / Особо чтимые святые Болгарской Православной Церкви»։ Արխիվացված օրիգինալից-ից 2008-06-14-ին։ Վերցված է 2008-06-10 
  11. Наум Охридский / Турилов А. А. // Нанонаука — Николай Кавасила. — М. : Большая российская энциклопедия, 2013. — С. 147. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 22). — ISBN 978-5-85270-358-3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]