Օհրիդ լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օհրիդ լիճ
Ohrid Lake.jpg
Տեսակլիճ և ancient lake?
ԵրկիրFlag of North Macedonia.svg Հյուսիսային Մակեդոնիա և Flag of Albania.svg Ալբանիա
Երկարություն30,4 կիլոմետր
Լայնություն14,8 կիլոմետր
ԲԾՄ695 մետր
Խորություն288,7 մետր
Մակերես349 կմ²
Ծավալ55 400 cubic hectometre
Մասն էNatural and Cultural Heritage of the Ohrid region?
Ջրի պահման ժամանակ70 տարի[1]
Հոսող հոսքերSateska?
Ավազանի տարածք1414 կմ²
Ավազանի երկիրՀյուսիսային Մակեդոնիա և Ալբանիա
Լիճ հոսող գետSateska?
Լճից հոսող գետԴրին
Կոորդինատներ: 41°2′14.000000099989″ հս․ լ. 20°43′8.0000000999953″ ավ. ե. / 41.03722222224999427° հս․. լ. 20.718888888916666247° ավ. ե. / 41.03722222224999427; 20.718888888916666247

Օհրիդ լիճ (ալբաներեն՝ Liqeni i Ohrit liˈcɛni i ˈɔhrit, Liqeni i Pogradecit;[2][3][4][5][6][7][8] մակեդ.՝ Охридско Езеро Ohridsko Ezero ˈɔxridzkɔ ˈɛzɛrɔ), հնագույն անունը՝ Լիխնիտիդա, հունարեն Λυχνιτίδα⟩, լիճ Մակեդոնիայում և Ալբանիայում, միջլեռնային գոգավորությունում, 695 մ բարձրության վրա: Խորությունը՝ մինչև 285 մ: Լճից արտահոսում է Սև Դրին գետը ⟨Ադրիատիկ ծովի ավազան⟩: Ափին են Օհրիդ (Մակեդոնիա), Պոգրադեց (Ալբանիա) քաղաքները:

Եվրոպայի ամենահին ու ամենախոր լճերից մեկն է՝ համաշխարհային կարևորություն ունեցող, յուրօրինակ, եզակի կենսահամակարգով, ավելի քան 200 էնդեմիկ տեսակներով[9]:

Օհրիդ լիճը 1979 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է Համաշխարհային ժառանգության տեղավայր, իսկ 2010 թվականին ՆԱՍԱ-ի կողմից անվանվել է Տիտանի լճերից մեկը[10]: Ալբանիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի սահմաններում գտնվող Օհրիդ-Պրեսպա արգելոցը 2014 թվականին հավելվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային կենսոլորտային արգելոցների ցանկին [11]:

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումն ստացել է Օհրիդ լեռից, որի շուրջը հիմնադրված է Օհրիդ անվանմամբ քաղաքը: Ենթադրում են, որ անվանման հիմքում սերբահորվաթերեն հրիդ, հրիդա - «ժայռ», «քարաժայռ» բառն է: Աշխարհում կան միայն մի քանի լճեր, որոնց ծագումը նույնն է, նրանցից ամենահայտնիները` Բայկալը և Տանգանիկան են: Շատ այլ լճերում կենսական շրջապտույտը չի ​​գերազանցում 100,000 տարին, որից հետո դրանք վերածվում են նստվածքի: Ենթադրվում է, որ Օհրիդ լճի դեպքում այս գործընթացը երկարաձգվել է հոսող հոսքերի մեծ խորության և տեղումների քանակի պատճառով: Օհրիդ լիճ հոսող աղբյուրներով ձգվում է Պեսպա լիճը։ Օհրիդ լճի տարածքը հարուստ է անտառային, կենդանական և բուսական աշխարհի առատությամբ: 1979/1980 թվականին Օհրիդի լիճն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Աշխարհագրություն և հիդրոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Lիճը գոյանում է հիմնականում արևելյան ափին գտնվող ստորգետնյա աղբյուրներից (ամբողջ ջրահոսքի մոտ 50% -ը), 25% -ն էլ գետերից և տեղումներից: Լճում ջուրը սառն է և պարզ։ Ամռանը ջրի միջին ջերմաստիճանը +21 ° C է: Լճի մակարդակը կայուն է նույնիսկ 150-200 մ բարձրությա վրա, ձմռանը չի սառչում:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուվալո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://wldb.ilec.or.jp/Details/Lake/EUR-278
  2. «Pëllumb Gorica: Liqeri i Lasgush Poradeci | Lasgushit, parajsa e shpirtit tonë...»։ Վերցված է 26 October 2015 
  3. «Sondazhi: Liqeni i Pogradecit më i bukuri në Shqipëri»։ Վերցված է 26 October 2015 
  4. «LIQENI I POGRADECIT»։ Վերցված է 26 October 2015 
  5. «LIQENI I POGRADECIT, DALLGËT KTHEHEN NË AKULL (FOTO)»։ Արխիվացված է օրիգինալից 4 March 2016-ին։ Վերցված է 26 October 2015 
  6. «Liqeni i Ohrit kjo perlë e natyrës»։ Վերցված է 26 October 2015 
  7. «Liqeni i Ohrit, syri dhe shpirti i Pogradecit»։ Վերցված է 26 October 2015 
  8. «Liqeni i Pogradecit, Albania Lexo më shumë në»։ Արխիվացված է օրիգինալից 4 March 2016-ին։ Վերցված է 26 October 2015 
  9. «Lake Ohrid; Invest in Macedonia – Agency for Foreign Investments of the Republic of Macedonia»։ InvestInMacedonia.com։ Արխիվացված է օրիգինալից 14 September 2008-ին։ Վերցված է 3 June 2017 
  10. «One of Titan lakes to be named Ohrid Lacus»։ MIA.com.mk։ Վերցված է 3 June 2017 
  11. «Single View News - United Nations Educational, Scientific and Cultural Organization»։ www.UNESCO.org։ Վերցված է 3 June 2017 
Օհրիդ քաղաքը նույնանուն լճի ափին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]