Սուսաննա Մար
Սուսաննա Մար | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 26, 1900 |
Ծննդավայր | Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 27, 1965 (65 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Դոնի Ռոստովի հայկական գերեզմանոց |
Գրական անուն | Сусанна Мар |
Մասնագիտություն | բանաստեղծուհի |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Սուսաննա Մար (ռուս.՝ Сусанна Мар, ի ծնե` Սուսաննա Գրիգորի Չալխուշյան (ռուս.՝ Сусанна Григорьевна Чалхушьян), փետրվարի 26, 1900, Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 27, 1965, Մոսկվա, ԽՍՀՄ), հայազգի ռուսաստանցի բանաստեղծուհի, թարգմանչուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1900 թվականին Նոր Նախիջևանում (այժմ ՝ Դոնի Ռոստովի Պրոլետարսկի շրջանի կազմում), նախիջևանցի հայտնի իրավաբան և հասարակական գործիչ Գրիգոր Չալխուշյանի ընտանիքում։ 1920 թվականին մտել է «Նիչևոկի» գրական խումբ։ Հեղինակ է «Աբեմ» բանաստեղծությունների գրքի (Մոսկվա, 1922), որը նվիրված է գրող-իմաժինիստ, արվեստի տեսաբան, արձակագիր, դրամատուրգ, մեմուարիստ Անատոլի Մարիենգոֆին[1]։
Առաջին ամուսինը եղել է բանաստեղծ, «Նիչևոկի» գրական խմբի առաջնորդ Ռյուրիկ Ռոկը (1898-1932), երկրորդը` բանաստեղծ, գրական և գեղարվեստական քննադատ, թարգմանիչ Իվան Ակսյոնովը (1884-1935)[1]։
Սուսաննա Մարի թարգմանություններից են Ադամ Միցկևիչի բանաստեղծությունները և նրա «Պան Տադեուշ» պոեմը (առանձին հրատարակություն, 1955), թարգմանել է անգլիական պոեզիա («Նոր անգլիական պոեզիայի անթոլոգիայի» շարքում, 1938)։ Թարգմանել է նաև լեհ և հայ հեղինակներին[1]։
Մահացել է 1965 թվականի հոկտեմբերի 27-ին, Մոսկվայում։ Սուսաննա Մարի աճյունն ամփոփող սափորը թաղվել է նրա մոր` Սոֆյա Անդրեևնայի գերեզմանում, Դոնի Ռոստովի Հայկական գերեզմանոցում[1]։
Մեջբերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա եղել է թեթևամիտ և վայրի... չի զբաղեցրել ոչ մի դիրք խորհրդային գրականության մեջ և չի վախեցել հիմքերի ցնցումներից, օրինակ` Մանդելշտամին տպագրելու տիպի։ Նա շուտ մահացավ, և, ասում են, գրում էր կենդանի ու իսկական բանաստեղծություններ։ - Նադեժդա Մանդելշտամ, «Երկրորդ գիրք»
|
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Дорога в Литву: Сборник стихов литовских поэтов / Перевод и составление С. Мар; вступительная статья народного комиссара просвещения Литовской ССР Жюгжда, Юозас Ионович («В борьбе за свободу»); ил. Могилевский, Александр Павлович. — М.: Молодая гвардия, 1944. — 128 с.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Чалхушьян Сусанна Григорьевна». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 Մայիս 12-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Донская Армения. Вып.1. — Ростов-н/Д։ 2007. — ISBN 5-901377-18-4.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Радио Свобода. Иван Аксенов и окрестности(չաշխատող հղում)
- Сусанна Мар «Век перевода»