Սուսաննա Մար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուսաննա Մար
Ծնվել էփետրվարի 26, 1900(1900-02-26)
ԾննդավայրՆոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 27, 1965(1965-10-27) (65 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԴոնի Ռոստովի հայկական գերեզմանոց
Գրական անունСусанна Мар
Մասնագիտությունբանաստեղծուհի
Քաղաքացիություն ԽՍՀՄ

Սուսաննա Մար (ռուս.՝ Сусанна Мар, ի ծնե` Սուսաննա Գրիգորի Չալխուշյան (ռուս.՝ Сусанна Григорьевна Чалхушьян), փետրվարի 26, 1900(1900-02-26), Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 27, 1965(1965-10-27), Մոսկվա, ԽՍՀՄ), հայազգի ռուսաստանցի բանաստեղծուհի, թարգմանչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1900 թվականին Նոր Նախիջևանում (այժմ ՝ Դոնի Ռոստովի Պրոլետարսկի շրջանի կազմում), նախիջևանցի հայտնի իրավաբան և հասարակական գործիչ Գրիգոր Չալխուշյանի ընտանիքում։ 1920 թվականին մտել է «Նիչևոկի» գրական խումբ։ Հեղինակ է «Աբեմ» բանաստեղծությունների գրքի (Մոսկվա, 1922), որը նվիրված է գրող-իմաժինիստ, արվեստի տեսաբան, արձակագիր, դրամատուրգ, մեմուարիստ Անատոլի Մարիենգոֆին[1]։

Առաջին ամուսինը եղել է բանաստեղծ, «Նիչևոկի» գրական խմբի առաջնորդ Ռյուրիկ Ռոկը (1898-1932), երկրորդը` բանաստեղծ, գրական և գեղարվեստական քննադատ, թարգմանիչ Իվան Ակսյոնովը (1884-1935)[1]։

Սուսաննա Մարի թարգմանություններից են Ադամ Միցկևիչի բանաստեղծությունները և նրա «Պան Տադեուշ» պոեմը (առանձին հրատարակություն, 1955), թարգմանել է անգլիական պոեզիա («Նոր անգլիական պոեզիայի անթոլոգիայի» շարքում, 1938)։ Թարգմանել է նաև լեհ և հայ հեղինակներին[1]։

Մահացել է 1965 թվականի հոկտեմբերի 27-ին, Մոսկվայում։ Սուսաննա Մարի աճյունն ամփոփող սափորը թաղվել է նրա մոր` Սոֆյա Անդրեևնայի գերեզմանում, Դոնի Ռոստովի Հայկական գերեզմանոցում[1]։

Մեջբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա եղել է թեթևամիտ և վայրի... չի զբաղեցրել ոչ մի դիրք խորհրդային գրականության մեջ և չի վախեցել հիմքերի ցնցումներից, օրինակ` Մանդելշտամին տպագրելու տիպի։ Նա շուտ մահացավ, և, ասում են, գրում էր կենդանի ու իսկական բանաստեղծություններ։
- Նադեժդա Մանդելշտամ, «Երկրորդ գիրք»

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дорога в Литву: Сборник стихов литовских поэтов / Перевод и составление С. Мар; вступительная статья народного комиссара просвещения Литовской ССР Жюгжда, Юозас Ионович («В борьбе за свободу»); ил. Могилевский, Александр Павлович. — М.: Молодая гвардия, 1944. — 128 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Чалхушьян Сусанна Григорьевна». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 Մայիս 12-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Донская Армения. Вып.1. — Ростов-н/Д։ 2007. — ISBN 5-901377-18-4.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]