Jump to content

Սոնոբուդոյո թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոնոբուդոյո թանգարան
Տեսակթանգարան և թանգարանի շենք
Երկիր Ինդոնեզիա[1]
ՏեղագրությունՋոկյակարտա[1]
ՀասցեJl. Pangurakan No.6, Ngupasan, Kec. Gondomanan, Kota Yogyakarta, Daerah Istimewa Yogyakarta 55122[1]55122[1]
Հիմնադրվել է1935
ՏնօրենSam Koperberg?
Կայքsonobudoyo.com(ինդ.)
Քարտեզ
Քարտեզ

Սոնոբուդոյո թանգարան (ինդոն.՝ Museum Sonobudoyo), ճավայական արվեստի թանգարան, Ինդոնեզիայի Ճավա կղզու մշակույթի և պատմության աղբյուր։ Թանգարանի նախագծումը, հաշվի առնելով ճավայական ավանդական ճարտարապետությունը, մշակվել է հոլանդացի ճարտարապետ Կերստենի կողմից։ Թանգարանը ընդունել է իր առաջին այցելուներին 1935 թվականի նոյեմբերին։

Սոնոբուդոյո թանգարանը Ջակարտայի ազգային թանգարանից հետո համարվում է Ինդոնեզիայի երկրորդ թանգարանը` մշակութային արվեստի գործերի հավաքածուների քանակով[2]։ Թանգարանում պահվում են նոր քարեդարյան VIII, IX և X դարերի արձանիկներ և բրոնզե իրեր, հին բրոնզե զանգերի հավաքածու, դիմակների տարբեր տեսակներ` ստվերների թատրոնի տիկնիկային ներկայացման համար, գամելան, զենքերի հին հավաքածու, ջուլհակահաստոցներ և նույնիսկ Բալիի մշակույթի հավաքածու։ 2006 թվականի մարտին ցուցանմուշների քանակը դարձել է 43 235։

Բացի դրանից, թանգարանը հայտնի է գրադարանով, որի տարածքը 668 մ2 է, այնտեղ կան գրքեր և ձեռագրեր` ինդոնեզական մշակույթի վերաբերյալ։

Երեկոյան ժամը 8-ից մինչև 11-ը զբոսաշրջիկների համար թանգարանի տարածքում կազմակերպում են ինդոնեզիական ստվերների թատրոնի ներկայացումներ[3], որոնցում մասնակցում են մարիոնետներ, որոնք ձեռքով են պատրաստված և կաշվից են, իսկ սյուժեում առասպելական պատմություններ են Ռամայանաներից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 https://museum.kemdikbud.go.id/museum/profile/museum+sonobudoyo
  2. «Indonesia-Tourism.com». Sonobudoyo Museum. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. «The museum has the second most complete collection of cultural artifacts after the central museum in Jakarta.»
  3. «Sonobudoyo Heritage Museum». Sonobudoyo Heritage Museum (Indonesian). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. «Pagelaran Wayang : Senin–Sabtu, 20.00–22.00 WIB (Puppet Show: Monday–Saturday, 8:00 PM–10:00 PM Western Indonesian Time»{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոնոբուդոյո թանգարան» հոդվածին։