Սոճի Բանկսի
Սոճի Բանկսի | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Pinus banksiana | ||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
Արեալ | ||||||||||
Սոճի Բանկսի (լատին․՝ Pinus banksiana), սոճազգիների ընտանիքի, սոճի ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշտադալար, խոշոր ծառեր են՝ մինչեւ 25 մ բարձրությամբ, ցանցառ, ձվաձև սաղարթով։ Փշատերևները խիստ ծռմռված են, «գանգուր», 2-4 սմ երկարությամբ, ծառի վրա պահպանվում են 2-4 տարի։ Կոները կողմնային են, մեկական, կամ մինչեւ 3 հատ փնջերով, ուղիղ կանգնած կամ թեթևակի կերպով թեքված, մոխրավուն, երկարավուն-բրգաձև, 3-5 սմ երկարությամբ, գորշասևավուն։ Բանկսի սոճին երիտասարդ տարիքում չափազանց արագ է աճում, իսկ 25-30 տարեկանից հետո սկսում է բավականին դանդաղ աճել։ Լավ է տանում վերատնկումը։ Էկոլոգիական խումբը՝ 9-րդն է։
Եվրոպա է մուտք գործել 1785 թվականին։ Հայաստանում հանդիպում է, սակայն Երևանի պայմաններում զգալիորեն տուժում է օդի չորությունից եւ ուժեղ շոգերից։ Վանաձորի պայմաններում բավականին լավ է աճում և երիտասարդ տարիքում։ Մինչեւ 50 սմ ընթացիկ աճ է տալիս։ Տարեկան աճերի քանակը հասնում է 2-3-ի։ Կոներ է առաջացնում 6 տարեկան հասակից։ Բավականին լավ է աճում նաև Երևանի բուսաբանական այգու Սևանի բաժանմունքում։
Միանգամայն ցրտադիմացկուն է, փշատերևները այրվածքներ չեն ստանում, ավելի դանդաղ է աճում, քան Վանաձորում (ընթացիկ աճը այստեղ կազմում է 22-23 սմ)։ «Սոճուտում» 13 տարեկան հասակում ունենում է 4,2-5,1 մ բարձրություն, 70-75 սմ ընթացիկ աճով։ Ըստ բարձրության՝ միջին աճը կազմում է 32-40 սմ։ Առատ ինքնացան է տալիս։ Ծաղկաձորի անտառներում 8,0 հեկտար տարածության վրա, Բանկսի սոճու մի գողտրիկ պուրակ կա, որը հիմնադրված է 1936 թ.: Բույսերի աճը միանգամայն բավարար է։ 20 տարեկան հասակում ընթացիկ աճը կազմել է 65-70 սմ։ Առատորեն պտղակալում է։ Սոճուտը հայտարարված է պետական արգելավայր։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Հյուսիսային Ամերիկայում՝ Մեկենզի գետից և Արջի լճից մինչև Մինեսոտայի կենտրոնը եւ Միչիգան լճի հարավային ափը, Կանադայի արևելյան մասում՝ մինչև Հյուսիսային Բերմոնտ, Մեն նահանգի հարավային մասում։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ծառատեսակը միանգամայն պիտանի է հակաէրոզիոն անտառկուլտուրաներ հիմնադրելու համար, հատկապես լեռնաանտառային եւ լեռնատափաստանային գոտիների բարձրլեռնային շրջաններում (1800-2000 մ բարձրության վրա)[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (61)։