Սոձի Սիմադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոձի Սիմադա
ճապ.՝ 島田荘司
Դիմանկար
Սոձի Սիմադա
Ծնվել էհոկտեմբերի 12, 1948
ԾննդավայրՖուկույամա, պրեֆեկտուրա Հիրոսիմա, Ճապոնիա
ՔաղաքացիությունՃապոնիա Ճապոնիա
Ազգությունճապոնացի
ԿրթությունMusashino Art University?
ԵրկերThe Tokyo Zodiac Murders? և Murder in the Crooked House?
Մասնագիտությունգրող, վիպասան և ակնարկագիր
Գործունեությունգրող
Պարգևներ և
մրցանակներ
Կայքsojishimada.com/gmfw
Ստորագրություն

Սոձի Սիմադա (ճապ.՝ 島田荘司, Sōji Shimada, հոկտեմբերի 12, 1948, Ֆուկույամա, պրեֆեկտուրա Հիրոսիմա, Ճապոնիա), հայտնի ճապոնացի գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոձի Սիմադան ավարտել է Ֆուկույամայի Սեյսիկան ավագ դպրոցը և Կոդայրայում գտնվող Մուսասինոյի արվեստի համալսարանը[1]։

Դեռևս դպրոցական տարիներից նրան հետաքրքրում էր առեղծվածային սյուժեներ ունեցող գրականությունը։ Սիմադան իր ստեղծագործություններում փորձում էր ընդօրինակել Էդոգավա Ռանպոյի ոճը։ Վերջինս համարվում է ճապոնական դետեկտիվ գրականության, այդ թվում ՝ հոնկակու ոճի հիմնադիրը։ Սիմադան, ազդվելով Էդոգավա Ռամպոյի և արևմտյան դետեկտիվի դասականների՝ Էդգար Ալան Պոյի, Արթուր Կոնան Դոյլի, ինչպես նաև Սակիի ստեղծագործություններից[2], իր սեփական ինքնատիպ ոճը ձևավորելու համար կենտրոնացավ հոնկակուի վրա։ Նա իր ստեղծագործություններում առկա գեղագիտական ոճով հակադրվում է սոցիալ-հոգեբանական ուղվածություն ունեցող գրականության՝ սյակաի հային (ճապ.՝ 社会派 shakai ha, «սոցիալական դպրոց»), որը մշակվել է Սեյտյո Մացումոտոյի և նրա հետևորդների կողմից։ Սոձի Սիմադան համոզված է, որ դետեկտիվ գրականության մեջ հասարակական – քաղաքական և հոգեբանական թեմաների ծավալը չպետք է գերազանցի դետեկտիվի ինտրիգներին․ դետեկտիվ պատմությունների մեջ գլխավորը հանցագործության հանգույցն է և դրա բացահայտման ընթացքը, ընթերցողի հետ մտավոր խաղը։

1981 թվականին Սիմադան հրապարակեց իր դեբյուտային՝ «Զոդիակի սպանությունները Տոկիոյում» վեպը[3], որը այլ հեղինակների մի քանի գրքերի հետ միասին առաջադրվել է «Էդոգավա Ռամպոյի անվան մրցանակի» համար[4]։ Գրքում հեղինակը ստեղծել է «դեդուկտիվ տրամաբանության» և արևմտյան ու արևելյան միստիցիզմի յուրօրինակ միաձուլում։ Այստեղ նշանակալի դեր է խաղում ալքիմիական սիմվոլիզմը և հանցագործությունները հետաքննող հերոսը՝ փայլուն դետեկտիվ Կիյոսի Միտարաին (այսուհետ գրողի մշտական և ամենահայտնի կերպարը), ով աստղագուշակ է։ Նրա հետ է նաև «դոկտոր Ուոթսոնը»՝ նկարազարդող Կազումի Իսիոկան։ Ինտրիգը կառուցվել է «փակ սենյակում սպանության» դասական օրինակի հիման վրա։ Վեպի առանձնահատկություններից մեկն այն է, որ հեղինակը ընթերցողին հրավիրում է լուծել հանելուկը՝ մրցելով Միտարաիի հետ, ով ունի նույն տեղեկությունները ինչ ընթերցողը։ «Զոդիակի սպանությունները Տոկիոյում» գիրքը մեծ ազդեցություն ունեցավ ճապոնական դետեկտիվ գրականության վրա՝ հիմք հանդսիանալով հոնկակուի նոր տեսակի՝ սին-հոնկակուի (ճապ.՝ 新 本 格 shin honkaku, նոր հոնկակու) ձևավորման համար։

Սոձի Սիմադան առավել հայտնի է դետեկտիվ Կիյոսի Միտարաիի մասին և դետեկտիվ Տակեշի Յոշիկիի մասին գրված դետեկտիվ պատմությունների շարքով[5]։

Սիմադայի արժանիքը ոչ միայն իր ստղեծագործությունների միջոցով նոր ժանր հիմնելն է, այլև` նոր, տաղանդավոր դետեկտիվ գրողներին աջակցություն ցույց տալը։ Նրա շնորհիվ ճապոնական գրականություն մտան Յուկիտո Այացուջին իր «Սպանություն տասանկյուն տանը» (1987) վեպով, որով, ըստ Ճապոնիայի հոնկակուի հեղինակների ակումբի, սկսվեց սին-հոնկակուի վերելքը, Ռինտարո Նորիձուկին՝ ակումբի ներկայիս նախագահը (2013 թվականից) և շատ ուրիշներ։

Ճապոնիայում Սիմադան հայտնի է որպես «սին-հոնկակուի հայր (կնքահայր)» և «առեղծվածի աստված» անուններով։ Հարյուրից ավելի վեպերի հեղինակը, ժանրում ունեցած ներդրման համար, 2009 թվականին արժանացել է գրական «Ճապոնական դետեկտիվ գրականություն» մրցանակին։ Ի պատիվ վարպետի և նրա հայտնի հերոսի՝ Այացուջին իր հերոսին անվանել է Կիյոսի Սիմադա։

Սիմադան այժմ ապրում է ԱՄՆ-ում, քանի որ, իր իսկ խոսքերով, իր ժողովրդականությունը հայրենիքում այնքան մեծ է, որ գրողին զրկում է ստեղծագործելու համար անհրաժեշտ հանգստից[6]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Զոդիակի սպանությունները Տոկիոյում» / «The Tokyo Zodiac Murders» (1981)
  • «Սպանություն ծուռ պատերով տան մեջ» / «Murder in the Crooked House» (1982)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]