Սոխականման ճռիկահավ
Սոխականման ճռիկահավ | |
Սոխականման ճռիկահավ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Ճնճղուկազգիներ (Passeriformes) |
Ընտանիք | Շահրիկներ (Locustellidae) |
Ցեղ | Locustella |
Տեսակ | Սոխականման ճռիկահավ (L. luscinioides) |
Միջազգային անվանում | |
Locustella luscinioides | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Սոխականման ճռիկահավ (լատին․՝ Locustella luscinioides), շահրիկների ընտանիքին պատկանող թռչուն։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհատվող արեալով տեսակ է, որը տարածված է Հյուսիսային ծովից և Ալժիրի արևմուտքից մինչև Օբգետի ջրավազանի վերնամասերը և Տյան-Շանի նախալեռները։ Հայաստանում տարածված է Արարատի մարզի Արմաշ ձկնաբուծական տնտեսության տարածքում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Չվող թռչուններ են, ապրում են եղեգնուտներում, բնադրավայրերում հանդիպում՝ ապրիլից մինչև սեպտեմբեր, բնադրում՝ հողի վրա՝ ջրաճահճային բուսականության մացառումներում, ձվադրում՝ տարեկան մեկ անգամ՝ ապրիլ-մայիսին՝ դնելով 3-6 ձու։ Զարգացումը տևում է 10-14 օր[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում խիստ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կրմիր ցուցակում քիչ մտահոգ տեսակ կարգավիճակով և գնահատվում է որպես վտանգված տեսակ։
Վերջին տարիներին կազմում է սակավաթիվ գաղութներ։
Վտանգման հիմնական գործոններից է ձկնաբուծական տնտեսություններում եղեգնուտների այրման հետևանքով բների ոչնչացումը։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոխականման ճռիկահավ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոխականման ճռիկահավ» հոդվածին։ |
|