Սոլ մաժոր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Սոլ մաժորը լադի տոնայնություններից մեկն է։ Այն ունի ընդամենը մեկ նշան՝ ֆա դիեզ (իր յոթերորդ աստիճանը)։ Սոլ մաժորի գերմանական անվանումն է G dur, ֆրանսիականը՝ sol majeur, և անգլիականը՝G major։ Իր զուգահեռ մինոր տոնայնությունը մի մինորն է, համանունը՝ սոլ մինորը (երկու բեմոլ՝ սի բեմոլ և մի բեմոլ), սուբդոմինանտան դոն է, իսկ դոմինանտան՝ ռեն։
Սոլ մաժորը կազմված է հետևյալ նոտաներից՝ սոլ-լյա-սի-դո-ռե-մի-ֆա դիեզ-սոլ-ֆա դիեզ-մի-ռե-դո-սի-լյա-սոլ։ Մաժոր եռահնչյունը՝ սոլ-սի-ռե, դուբդոմինանտային եռահնչյունը՝ դո-մի-սոլ, իսկ դոմինանտային եռահնչյունը՝ ռե-ֆա դիեզ-լյա։ Դոմինանտային սեպտակորդը կառուցված է հետևյալ նոտաներից՝ ռե-ֆա դիեզ-լյա -դո։ Սոլ մաժորը առաջին դիեզ պարունակող տոնայնությունն է։ Այս տոնայնության մեջ գրված հայտնի ստեղծագործություններից են Լյուդվիգ վան Բեթհովենի 4-րդ դաշնամուրային կոնցերտը, Անտոնին Դվորժակի 8-րդ սիմֆոնիան, Գուստավ Մալերի 4-րդ սիմֆոնիան, Մորիս Ռավելի սոլ մաժոր կոնցերտը դաշնամուրի և նվագախմբի համար և այլ ստեղծագործություններ։ Սոլ մաժորին հաջորդող տոնայնությունը ռե մաժորն է, որն ունի երկու նշան՝ ֆա դիեզ և դո դիեզ։