Մի մինոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մի մինոր, լադի 24 տոնայնություններից մեկն է։ Այն սոլ մաժորի զուգահեռ մինոր տոնայնությունն է։ Բանալում ունի մեկ նշան՝ ֆա դիեզ։ Տոնայնության գերմաներեն անվանումն է e moll, ֆրանսերենը՝ mi mineur, իսկ անգլերենը՝ e minor ։ Մի մինորի համանունը մի մաժորն է, որը ունի 4 դիեզ՝ ֆա դիեզ, դո դիեզ, սոլ դիեզ և ռե դիեզ։ Սուբդոմինանտան լյան է, իսկ դոմինանտան՝ ռեն։ Ինչպես բոլոր մինոր տոնայնությունները, մի մինորը ունի երեք տեսակի գամմա՝ բնական՝ մի-ֆա դիեզ-սոլ-լյա-սի-դո-ռե-մի-ռե-դո-սի-լյա-սոլ-ֆա դիեզ-մի, հարմոնիկ՝ մի-ֆա դիեզ-սոլ-լյա-սի-դո-ռե դիեզ-մի-ռե բեկար-դո-սի-լյա-սոլ-ֆա դիեզ-մի և մելոդիկ՝ մի-ֆա դիեզ-սոլ-լյա-սի-դո դիեզ-ռե դիեզ-մի-ռե բեկար-դո բեկար-սի-լյա-սոլ-ֆա դիեզ-մի։

Մի մինորի մինոր եռահնչյունն է մի-սոլ-սի, սուբդոմինանտայինը՝ լյա-դո-մի և դոմինանտայինը՝ սի-ռե դիեզ-ֆա դիեզ։ Դոմինանտային սեպտակորդն է սի-ռե դիեզ-ֆա դիեզ-լյա։ Մի մինորում գրված հայտնի ստեղծագործություններից են Ֆելիքս Մենդելսոնի ջութակի կոնցերտը, Յոհաննես Բրամսի 3-րդ սիմֆոնիան, Պյոտր Իլյիչ Չաիկովսկու 5-րդ սիմֆոնիան, Անտոնին Դվորժակի 9-րդ սիմֆոնիան, Դմիտրի Շոստակովիչի 10-րդ սիմֆոնիան և այլ ստեղծագործություններ։