Սյուզեն Գոլդբերգ
Սյուզեն Գոլդբերգ անգլ.՝ Susan Goldberg | |
---|---|
Ծնվել է | 1960 |
Ծննդավայր | Միչիգան, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Միչիգան նահանգի համալսարան և Հուրոնի ավագ դպրոց |
Մասնագիտություն | լրագրող և խմբագիր |
Աշխատավայր | National Geographic Magazine, Seattle Post-Intelligencer?, Bloomberg, USA Today, The Plain Dealer?, Detroit Free Press? և The Mercury News? |
Սյուզեն Գոլդբերգ (անգլ.՝ Susan Goldberg, 1960, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի լրագրողուհի, 2014 թվականից` «National Geographic» թերթի գլխավոր խմբագիրը, առաջին կինը, որն զբաղեցրել է այդ պաշտոնը[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյուզան Գոլդբերգը մեծացել է Անն Արբորում։ Նրա խոսքերով, ««Seattle Post-Intelligencer» թերթում աշխատելու համար նա թողել է քոլեջը[2]։ 1987 թվականին Գոլբերգը ավարտել է Միչիգանի համալսարանը։ Աշխատել է «Detroit Free Press», «Յու-Ես-Եյ Թուդեյ», «San Jose Mercury New», «The Plain Dealer» թերթերում, «Բլումբերգ» լրատվական գրոծակալությունում[3]։ «Washingtonian» ամսագիրը նրան երկու անգամ ընդգրկել Է Վաշինգտոնի ամենաազդեցիկ կանանց ցուցակում (2013 թվականին[4] և 2017[5]):
2014 թվականի ապրիլին Գոլդբերգը նշանակվել է «National Geographic» ամսագրի գլխավոր խմբագիր՝ այդպիսով դառնալով այդ պաշտոնը զբաղեցնող առաջին կինը[1]։ Նրա ղեկավարությամբ ամսագիրն արժանացել է Ջորջ Պոլկի մրցանակին (2014)[6], երեք Ազգային ամսագրային մրցանակների (երկուսը` 2015 թվականին[7], մեկը` 2017-ին[8]), արժանացել է Պուլիցերյան մրցանակի (2017)[9]։
2016 թվականի ամսագրի հունվարյան համարը նվիրված էր գենդերային կարծրատիպերի թեմային, և շապիկին տեղադրված էր իննամյա տրանսգենդեր աղջկա լուսանկարը, ինչն առաջացրել է ընթերցողների բազմաթիվ դրական և բացասական արձագանքներ[10]։ 2018 թվականի ապրիլյան համարը նվիրված էր ռասիզմի թեմային (շապիկին զետեղվել Է երկվորյակ քույրերի լուսանկարը, որոնցից մեկը սպիտակ է, մյուսը` սև), իսկ Գոլդբերգը խոստովանել է, որ նախկինում ամսագիրը հրապարակել է ռասիստական նյութեր[11]։
Գոլդբերգը Մամուլի ազատության համար պայքարող լրագրողների կոմիտեի ղեկավար կազմում է, ինչպես նաև` Կանացի արվեստի ազգային թանգարանի վարչության անդամ է։
Սյուզան Գոլդբերգը Վաշինգտոնում ապրում է ամուսնու` անշարժ գույքի իրավաբան Ջեֆրի Էթնայրի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Farhi P. (2014 թ․ ապրիլի 30). «Susan Goldberg becomes first woman to be top editor at National Geographic». The Washington Post (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Alumna First Female to Serve as Editor in Chief of National Geographic». College of Communication Arts and Sciences (անգլերեն). 2015 թ․ փետրվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
- ↑ National Geographic
- ↑ Yarrison M., Milk L. (2013 թ․ նոյեմբերի 30). «Most Powerful Women». Washingtonian (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
- ↑ Milk L. (2017 թ․ հոկտեմբերի 2). «The Most Powerful Women in Washington». Washingtonian (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Past George Polk Award Winners». The George Polk Award (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
- ↑ «2015 National Magazine Awards». ASME (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
- ↑ «2017 National Magazine Awards». ASME (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
- ↑ «2017 Pulitzer Prizes». The Pulitzer Prizes (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
- ↑ Тян А. (19 декабря 2016). «National Geographic выбрал для обложки фото девочки-трансгендера и разозлил читателей». Medialeaks. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Редакция National Geographic признала свои старые материалы расистскими». Esquire. 14 марта 2018. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Susan Goldberg». National Geofraphic (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.