Սլավկո Յանևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սլավկո Յանևսկի
Славко Яневский
Ծնվել էհունվարի 11, 1920(1920-01-11)[1][2][3][…]
ԾննդավայրՍկոպիե, Սկոպիեի շրջան, Հարավսլավիայի Թագավորություն[4]
Վախճանվել էհունվարի 20, 2000(2000-01-20)[2][5] (80 տարեկան) կամ հունվարի 30, 2000(2000-01-30)[6] (80 տարեկան)
Վախճանի վայրՍկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա[4]
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, գրող, սցենարիստ և կինոռեժիսոր
Քաղաքացիություն Հյուսիսային Մակեդոնիա
ԱնդամակցությունՄակեդոնիայի գիտությունների և արվեստի ակադեմիա
 Slavko Janevski Վիքիպահեստում

Սլավկո Յանևսկի (մակեդոներեն՝ Славко Яневский, հունվարի 11, 1920(1920-01-11)[1][2][3][…], Սկոպիե, Սկոպիեի շրջան, Հարավսլավիայի Թագավորություն[4] - հունվարի 20, 2000(2000-01-20)[2][5] կամ հունվարի 30, 2000(2000-01-30)[6], Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա[4]), մակեդոնացի արձակագիր, բանաստեղծ, մանկագիր։

Ավարտել է Սկոպյեի տեխնիկական ուսումնարանը։ Մասնակցել է ժողովրդաազատագրական պայքարին, եղել է Մակեդոնյան երրորդ հարվածային բրիգադի կոմիսարը։

Լույս են տեսել Յանևսկու «Արյունոտ մանյակ» (1945), «Բանաստեղծություններ» (1948), «Լիրիկա» (1951), «Հաց և քար» (1957), «Խորամանկ Պեյոյի ավետարանը» (1969) չափածո ժողովածուները, «Կաինավելիյա կամ Աստրոսյեուս» (1966) բանաստեղծությունների գիրքը, «Փողոցը» վիպակը (1950): Յանևսկու գրչին է պատկանում մակեդոնական առաջին վեպը՝ «Գյուղը յոթ հացենու ետևում» (1952) և «Երկու Մարիա» (1956), «Լուսնոտը» (1958), «Ե՛վ ցավ, և՛ ցասում» (1964), «Ցողուն» (1965), «Համառները» (1971), «Հեղձուկ» (1972) վեպերը, «Դառնաղետ լեգենդներ» (1972) ճանապարհորդական նոթերը, «Ծաղրածուներն ու մարդիկ» (1954) պատմվածքների ժողովածուն և այլստեղծագործություններ։

Սլավկո Յանևսկին Մակեդոնիայի ամենալայն ճանաչում վայելող մանկագիրներից է[7]։

Սլավկո Յանևսկին հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դարանում։ Մակեդոնական պատմվածք, Ե., «Սովետական գրող», 1979, էջ 52-64։ Թարգմ.՝ Հրաչյա Թամրազյան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118775936 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. 6,0 6,1 6,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  7. Մակեդոնական պատմվածք, Ե., «Սովետական գրող», 1979, էջ 52։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլավկո Յանևսկի» հոդվածին։