Սիրո այգի (նկար, Ռուբենս)
Սիրո այգի | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պիտեր Պաուլ Ռուբենս[1] |
տարի | 1630[2] |
բարձրություն | 199 սանտիմետր[2] |
լայնություն | 286 սանտիմետր[2] |
ուղղություն | բարոկկո[1] |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Պրադո թանգարան, Ֆլանդրիա[1] և Մադրիդի թագավորական պալատ[3] |
հավաքածու | Պրադո թանգարան[4] |
սեփականատեր | Ֆերդինանդ VII[3] |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/r/rubens/61other/082garde.html կայք | |
Ծանոթագրություններ | |
El jardín del Amor (P001690) Վիքիպահեստում |
«Սիրո այգի» (հոլ.՝ De tuin van de liefde), նիդերլանդացի (ֆլամանդացի) գեղանկարիչ, բարոկկոյի արվեստի հիմնադիրներից մեկը, դիվանագետ, կոլեկցիոներ Պիտեր Պաուլ Ռուբենսի նկարներից[5]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1632 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 198 × 283 սմ[6]։
Այսօր «Սիրո այգի» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Պրադո թանգարանում[7] (Մադրիդ, Իսպանիա)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սիրո այգի» ստեղծագործությունը Ռուբենսն իր համար է նկարել։ Այն համարվում է սիրո յուրահատուկ խոստովանություն երկրորդ կնոջը՝ Հելենա Ֆաուրմենտին։ Նկարում անձնական շատ դրվագներ կան։ Հիսուներեք տարեկան հասակում դառնալով կնակորույս՝ Ռուբենսը 1630 թվականին ամուսնանում է տասնվեցամյա աղջկա հետ։ Չնայած տարիքային մեծ տարբերությանը, ամուսինները ապրել են սիրո և ներդաշնակության մեջ, ինչպես որ Ռուբենսի առաջին ամուսնության ժամանակ։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարում պատկերված մարդիկ իրական են։ Ուղիղ քիթ, թեթև այտուցված աչքեր, բաց գույնի մազեր, պարարտ մարմին․ սրանք Հելենա Ֆաուրմենտի բնութագրիչներն են։ Երկու տղամարդիկ նման են Ռուբենսին՝ տարբեր տարիքներում։
Նկարը պետք է դիտել ձախից աջ։ Ձախ կողմում սիրահար տղամարդը գրկել է երիտասարդ կնոջ, որը դեռևս երկմտության մեջ է, հպումները՝ զգուշավոր։ Նկարի կենտրոնում նստած են երեք կանայք, որոնք խորհրդանշում են սիրո տարբեր դրսևորումներ՝ էքստազ՝ ուղիղ նայող կինը, խոհեմություն՝ դիտողին նայող կինը և մայրություն՝ փոքրիկ Ամուրը ծնկներին։ Պատահական չէ, որ նկարի ձախ կողմում պատկերված կապույտ շորերով երիտասարդ կինը հայտնվում է նկարի կենտրոնում։ Նրա հայացքն արտացոլում է հետաքրքրասիրություն և սիրո ցանկություն։ Պատմության ավարտը աջ կողմում պատկերված տղամարդն ու կինն են, որոնք իջնում են աստիճաններից։ Տղամարդը բռնել է իր վրա վստահ կնոջ ձեռքը․ նրանց տեսքն ասում է մի բան՝ նրանք ամուսնացել են։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 https://www.museodelprado.es/en/the-collection/art-work/the-garden-of-love/8c9e39be-c70c-403a-a386-e7609e7af236
- ↑ 3,0 3,1 Inv. Fernando VII, Palacio Nuevo, 1814-1818 — 1814.
- ↑ https://rkd.nl/explore/images/270906
- ↑ «All About Garden of Love by Peter Paul Rubens – Creative Flair» (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ մարտի 18. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Garden of Love by RUBENS, Peter Paul». www.wga.hu. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Սիրո այգի նկարը թանգարանի կայքում».
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rose-Marie und Rainer Hagen Bildbetrachtungen — Meisterwerke im Detail. — Köln: Benedikt Taschen Verlag, 1994.
- Hans Gerhard Evers: Peter Paul Rubens. F. Bruckmann, München 1942, (Flämische Ausgabe bei De Sikkel, Antwerpen 1946), S. 339 ff.
- Hans Gerhard Evers: Rubens und sein Werk. Neue Forschungen. De Lage Landen, Brüssel 1943.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրո այգի (նկար, Ռուբենս)» հոդվածին։ |
|