Jump to content

Սիրանույշ Սարիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրանույշ Սարիկյան
Ծնվել էհուլիսի 1, 1908(1908-07-01)
Մահացել էօգոստոսի 2, 1979(1979-08-02) (71 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ և մալարիագետ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԿուսակցությունԽՄԿԿ

Սիրանույշ Հակոբի Սարիկյան (Հուլիսի 1, 1908, Վլադիկավկազ - Օգոստոսի 2, 1979, Մոսկվա), հայ բժիշկ, մալարիաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։

Ուսում[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականին ավարտել է Երևանի բժշկական համալսարան։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատել է Էջմիածնի շրջանային, 1935 թվականից՝ Երևանի կենտրոնական տրոպիկական կայաններում, 1936-1971 թվականներին՝ Մոսկվայի կենտրոնական տրոպիկական ինստիտուտում (այժմ՝ Վ․ Մարցինովսկու անվան բժշկական պարազիտաբանության և տրոպիկական բժշկության ինստիտուտ )։ Գիտական աշխատանքնրը վերաբերում են ԽՍՀՄ ի տարբեր գոտիներում և ԽՍՀՄ եվրոպական մասի միջին գոտում խոշոր ջրամբարների կառուցման ու շահագործման պայմաններում մալարիայի բռնկումների դեմ պայքարի միջոցառումների համակարգի մշակմանը, ինչպես նաև հեռավոր նավարկությունների անձնակազմի մալարիայով հիվանդացման և մալարիայի ներմուծման կանխարգելման հարցերին։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 231