Աշխատել է Էջմիածնի շրջանային, 1935 թվականից՝ Երևանի կենտրոնական տրոպիկական կայաններում, 1936-1971 թվականներին՝ Մոսկվայի կենտրոնական տրոպիկական ինստիտուտում (այժմ՝ Վ․ Մարցինովսկու անվան բժշկական պարազիտաբանության և տրոպիկական բժշկության ինստիտուտ )։ Գիտական աշխատանքնրը վերաբերում են ԽՍՀՄ ի տարբեր գոտիներում և ԽՍՀՄ եվրոպական մասի միջին գոտում խոշոր ջրամբարների կառուցման ու շահագործման պայմաններում մալարիայի բռնկումների դեմ պայքարի միջոցառումների համակարգի մշակմանը, ինչպես նաև հեռավոր նավարկությունների անձնակազմի մալարիայով հիվանդացման և մալարիայի ներմուծման կանխարգելման հարցերին։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 231)։