Սինթիա Վայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սինթիա Վայլ
Ի ծնե անունանգլ.՝ Cynthia Weil Méndez
Ծնվել էհոկտեմբերի 18, 1940(1940-10-18)[1][2]
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Երկիր ԱՄՆ
Մահացել էհունիսի 1, 2023(2023-06-01) (82 տարեկան)
Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԺանրերՔանթրի և փոփ ռոք
Մասնագիտությունկոմպոզիտոր և երգերի հեղինակ
ԱմուսինBarry Mann?
Պարգևներ
 Cynthia Weil Վիքիպահեստում

Սինթիա Վայլ (անգլ.՝ Cynthia Weil, հոկտեմբերի 18, 1940(1940-10-18)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] - հունիսի 1, 2023(2023-06-01), Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգահան։ Առավել հայտնի է իր ամուսին Բարի Մանի հետ հեղինակային համագործակցությամբ[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է որպես Բարի Մանի և Սինթիա Վայլի հեղինակային դուետի մասնակից։ Իր ամուսնու՝ Բարի Մանի հետ նա աշխատել է Դոն Կիրշների Aldon Music երաժշտական հրատարակչությունում։

Սովորաբար Վայլը գրել է բանաստեղծություններ, իսկ իր ամուսին Բարի Մանը՝ երգեր[4]։

1960֊ական թվականներին նրանք միասին գրել են այնպիսի հիթեր, ինչպիսիք են «On Broadway»֊ը, «Uptown»֊ը[4] և «You’ve Lost That Lovin’ Feelin’»֊ը[5]։

AllMusic երաժշտական կայքը գրում է.

Նա պատմում է սոցիալական խնդիրների և բանաստեղծական վինետների մասին, որոնք ենթարկվում էին ամերիկյան դասակարգային համակարգի կեղծավորությանը։ Վայը ճանաչվել է որպես տեքստերի առաջատար հեղինակներից մեկը, որը ռոքի երգերում բանաստեղծություններ է գրում կորած սիրո և մանկական սիրո պատմություններով «moon—june»-ի նման։

Այնուհետև (60֊ականներից հետո), տասնամյակներ շարունակ Մանն ու Վայլը շարունակեցին միասին երգեր գրել։ Նրանք գրել են Դոլլի Փարթոնի, Մամի Կասսի, Ջեյմս Ինգրեմի, Լինդի Ռոնստադի, Ահարոն Նեվիլլայի և շատ այլ հայտնի կատարողների համար[4]։

1987 թվականին Մանն ու Վայլը ընդունվեցին երգահանների Փառքի սրահ և ստացան երկու Գրեմմի, որոնցից մեկը «Լավագույն երգ» անվանակարգում «Somewhere Out There» երգի համար[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Carnegie Hall linked open data — 2017.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Cynthia Weil — Biography & History». AllMusic. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
  5. Barry Mann — Biography & History. AllMusic. Проверено 9 марта 2017.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինթիա Վայլ» հոդվածին։