Սինթիա Վայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սինթիա Վայլ
CaroleBayerSagerCaroleKingCynthiaWeilBarryMannHWOFDec2012.jpg
Ծնվել էհոկտեմբերի 18, 1940(1940-10-18)[1][2] (78 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունկոմպոզիտոր, հեղինակ-կոմպոզիտոր և կինոպրոդյուսեր
ԱմուսինBarry Mann?

Սինթիա Վայլ, (անգլ.՝ Cynthia Weilհոկտեմբերի 18, 1940(1940-10-18)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի երգահան (երգերի հեղինակ)։ Առավել հայտնի է իր ամուսին Բարի Մանի հետ հեղինակային համագործակցությամբ[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է որպես Բարի Մանի և Սինթիա Վայլի հեղինակային դուետի մասնակից։ Իր ամուսնու՝ Բարի Մանի հետ նա աշխատել է Դոն Կիրշների Aldon Music երաժշտական հրատարակչությունում:

Սովորաբար Վայլը գրել է բանաստեղծություններ, իսկ իր ամուսին Բարի Մանը՝ երգեր[3]։

1960֊ական թվականներին նրանք միասին գրել են այնպիսի հիթեր, ինչպիսիք են «On Broadway»֊ը, «Uptown»֊ը[3] և «You’ve Lost That Lovin’ Feelin’»֊ը[4]։

AllMusic երաժշտական կայքը գրում է.

Aquote1.png Նա պատմում է սոցիալական խնդիրների և բանաստեղծական վինետների մասին, որոնք ենթարկվում էին ամերիկյան դասակարգային համակարգի կեղծավորությանը։ Վայը ճանաչվել է որպես տեքստերի առաջատար հեղինակներից մեկը, որը ռոքի երգերում բանաստեղծություններ է գրում կորած սիրո և մանկական սիրո պատմություններով «moon—june»-ի նման։ Aquote2.png


Այնուհետև (60֊ականներից հետո), տասնամյակներ շարունակ Մանն ու Վայլը շարունակեցին միասին երգեր գրել։ Նրանք գրել են Դոլլի Փարթոնի, Մամի Կասսի, Ջեյմս Ինգրեմի, Լինդի Ռոնստադի, Ահարոն Նեվիլլայի և շատ այլ հայտնի կատարողների համար[3]։

1987 թվականին Մանն ու Վայլը ընդունվեցին երգահանների Փառքի սրահ և ստացան երկու Գրեմմի, որոնցից մեկը «Լավագույն երգ» անվանակարգում «Somewhere Out There» երգի համար[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Cynthia Weil — Biography & History»։ AllMusic։ Վերցված է 2017-03-09 
  4. Barry Mann — Biography & History. AllMusic. Проверено 9 марта 2017.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]